«Հայաստան» խմբակցության՝ ՀՌՀ անդամի թեկնածուն Ռուբիկ Հակոբյանն է
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և
ռադիոյի հանձնաժողովի անդամի համար առաջադրել է Ռուբիկ Հակոբյանի
թեկնածությունը: Թեկնածուին կներկայացնի նույն խմբակցության պատգամավոր
Էլինար Վարդանյանը:
Ինքնակենսագրություն
Ծնվել է 1955 թ․ դեկտեբերի 17-ին, Գավառ (Կամո) քաղաքում։
1972 թ․ ավարտել է տեղի 2-րդ միջազգային դպրոցը։
1972-74 թթ․ ծառայել է Խորհրդային բանակում (Լիտվա)։
1977-80 թթ․ սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում։
1980-83 թթ․ նպատակային գործուղումով ուսումը շարունակել և ավարտել է
Սանկտ-Պետերբուրգի (Լենինգրադ) Պետական համալսարանի ժուռնալիստիկայի
ֆակուլտետը։
Քաղաքական գիտությունների թեկնածու է, 2003թ․ Ս․ Պետերբուրգ։
Ամուսնացած է, ունի 2 զավակ։
Աշխատանքային գործունեություն
1972-74 թթ․ աշխատել է Գավառի «Դպոլ» ա/մ, բանվոր։
1984-90 թթ․ Հայաստանի հեռուստառադիոյի պետական կոմիտեում խմբագիր, քաղաքական մեկնաբան, բաժնի վարիչ։
1990-95 թթ․ ՀՀ ԳԽ պատգամավոր։ ՀՅԴ խմբակցության ղեկավար։
1990-91 թթ․ հիմնադրել և ղեկավարել է ՀՀ ԳԽ մամլո ծառայությունը։
1994-95 թթ․ ՀՀ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ։
1995-99 թթ․ ՀՀ ԱԺ պատգամավոր, 1-ին գումարում։
1999-2000 թթ․ ՀՀ ԱԺ պատգամավոր, 2-րդ գումարում։
2000-08 թթ․ Սանկտ-Պետերբուրգում դիվանագիտական կորպուսի Ավագ (դուայեն)։
2008-12 թթ․ քաղաքաան վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն։
2012-17 թթ․ ՀՀ ԱԺ պատգամավոր, 5-րդ գումարում։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։
2017 թ․ մինչ այժմ՝ Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն։
Հեղինակել և վարել է մի շարք հեռուստածրագրեր։ Վերջերս հեռարձակվեց «ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱՅԻ
ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» վեց մասից բաղկացած Ռ․ Հակոբյանի հեղինակային
հեռուստանախագիծը, որտեղ անդրադարձել է արցախյան հակամարտության
պատմությանը, 44-օրյա պատերազմին ու պարտության պատճառներին, ստեղծված
ներքաղաքական իրավիճակին և դրանից դուրս գալու ելքերին։
Պատվոգրեր
Դիվանագիտական գործունեության տարիներին պարգևատրվել է․
Սանկտ-Պետերբուրգի 300-ամյակի մեդալով, 2003 թ․,
Ռուս դիվանագետ Ալեքսանդր Գարչակովի անվան Արծաթե մեդալով, 2006թ․,
Սանկտ-Պետերբուրգում դիվանագիտական կորպուսի գործունեությունը
արդյունավետկազմակերպելու համար Սոցիալական նախաձեռնությունների Միջազգային
ֆոնդի կողմից «Համաձայնությունից դեպի 0միավորում» մեդալով, 2007 թ․,
Պատգամավորական գործունեության ընթացքում պարգևատվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով, 2015 թ․։
ԱՊՀ Միջպառլամենտական վեհաժողովի կողմից «Միջպառլամենտական համագործակցության ամրապնդման համար» մեդալով, 2016թ․։
Պարգևատվել է նաև այլ մեդալներով ու պատվոգրերով։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան