Facebook- ը թույլ կտա ժամանակավորապես թաքցնել ընկերների գրառումները
Facebook սոցցանցը սկսել է փորձարկել Snooze գործառույթը, որով հնարավոր է ժամանակավորապես թաքցնել ընկերների հաղորդագրությունները։ Լրագրողները հայտնաբերել են, որ այդ գրառումները հնարավոր է թաքցնել 24 ժամով, մեկ շաբաթով կամ մեկ ամսով, գրում է Meduza-ն։
Նոր գործառույթի մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել։ Առայժմ այս ֆունկցիան հասանելի է միայն ԱՄՆ-ում եւ միայն համակարգչային տարբերակում։ Կոճակը գտնվոււմ է «թաքցնել հրապարակումը» ֆունկցիայի ներքեւի մասում։
Հիմա կարելի է չեղարկել որոշակի օգտատերերի հրապարակումներին բաժանորդագրությունը, չջնջելով նրանց ընկերների ցանկից, բայց դա արվում է մշտական հիմունքներով։ Եւս մեկ ֆունկցիա էլ թույլ է տալիս սեփական լրահոսում տեսնել ընկերների ավելի շատ կամ ավելի քիչ գրառումներ։
«Հոգնեցրե՞լ են արձակուրդից վերադարձած ընկերոջ հրապարակումները։ Հոգնել՞ եք այս կամ այն ապրանքանիշի գործարկման մասին կարդալուց։ Ձեր ընդհանուր խմբերից մեկը անընդհատ գրում է գալիք միջոցառման մասին։ Հիմա դուք ունեք Snooze կոճակից օգտվելու հնարավորություն»,- գրում է Techcrunch-ը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...