Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում ԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր ՏԿԵՆ-ում ներկայացվել են Քրիստոֆ Ֆրերիի ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումները Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին Կրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայել Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիր Սպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոն ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարան Պենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկումԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՏԿԵՆ-ում ներկայացվել են Քրիստոֆ Ֆրերիի ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումներըՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԿրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայելԳյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիրՍպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոնԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համարՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակելԳագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարանՊենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԳրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումներըԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրումԺամանակակից պատերազմը փոխվել է․ որոշիչ են լոգիստիկան, տեխնոլոգիաները եւ հասարակության կայունությունը. Զալուժնի905 մլն դրամի ներդրում Առինջում. «Վեոլիա Ջուր»-ը սկսել է ջրագծերի վերակառուցման 3-րդ փուլըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորություններըՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինիԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՀուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքԻրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների վերաբերյալ միջնորդություններըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահՀայաստանի հավաքականը փայլուն արդյունքներ է գրանցել՝ գլխավորելով թիմային հաշվարկըՌեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբՄՕԿ- ը ժամանակավորապես չեղարկել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումըԳիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ ՆազարյանՄարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ԵՄ-ը կոչ է արել չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾԻնչպես կանխարգելել վարակները ամառային որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ Նոան շնորհավորել է Արարատ-Արմենիային ՉԼ-ում տարած հաղթանակի առթիվՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ըԹրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջԱճել է Brent տեսակի նավթի գինըՖիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ. ՄԻՊ- ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասինՊահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդըԻնձ համար Իրանի հետ հրադադարն ավարտված է. ԹրամփըՄեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպանՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՄարկ Ռյուտեն խորհուրդ է տվել Կրեմլի առաջնորդին չսադրել դաշինքինՌուսաստանում չի մնացել որևէ խոշոր նավթավերամշակման գործարան, որին չենք հարվածել. ԶելենսկիՏոկաևը հնարավորություն է ստանում 2029 թվականից հետո ևս մասնակցել ընտրություններիԹրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. AxiosՄարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. ՆեթանյահուԱնկարա այցելելը միշտ հաճելի է. Կիրիակոս ՄիցոտակիսՀայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող ականազերծման մեքենաՈւկրաինական ԱԹՍ-ները խոցել են Թաթարստանի նավթաքիմիական համալիրները
Հայաստան

Զինված ուժերում և դրա շուրջ 2021թ. Փաշինյանի քաղաքական վտանգավոր օրակարգը. կարևոր հիշեցումներ

2021 թվականը ՀՀ Զինված ուժերում (ԶՈՒ) և դրա շուրջ քաղաքական զարգացումների առումով բավականին բուռն էր, առհասարակ, բանակը իշխանությունների նշանառության տակ էր, բայց, իհարկե, ո՛չ այն հզորացնելու տրամաբանության մեջ:

Իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանի հեռացումը և Արտակ Դավթյանի վերադարձը

2021թ. հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը բանակի օրվա կապակցությամբ իր ուղերձում վստահեցրել էր՝ «անզիջում պայքար ենք մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար»՝ հաշվի առնելով, որ «թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայ­կական օջախներն ավերելու նենգ մտադրությունից»:

Առաջին հայացքից թվում է՝ բանակի օրվա համատեքստում օրինաչափ խոստում է ռազմական կառույցի ղեկավարի կողմից, մյուս կողմից, ինտուիտիվ, սա ինչ-որ հնարավոր տարաձայնության մասին էր հուշում՝ հաշվի առնելով նաև Օնիկ Գասպարյանի 2020թ. նոյեմբերի 17-ի ուղերձում հնչած որոշ մտքեր պատերազմը կանգնեցնելու մասով, որոնք շատ ավելի ուշ դարձան տարաձայնությունների առիթ՝ Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան-Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽ):

Բանակի օրվանից մոտ մեկ ամիս հետո՝ փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերը պահանջեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության հրաժարականը:

Սա հաջորդեց լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ և պատերազմի օրերին Ազգային հերոսի կոչման արժանացած Տիրան Խաչատրյանի «անմեղ» ծիծաղի պատճառով պաշտոնազրկմանը:

Գեներալիտետի պահանջի մեջ, իհարկե, ասվում էր, թե համբերատար կերպով հանդուրժում էին գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: Այսինքն, Տիրան Խաչատրյանի պաշտոնազրկումն ընդամենը պատրվա՞կ էր: Գուցե՝ այո, գուցե՝ ոչ:

Չմանրամասնելով հրաժարականի պահանջին հաջորդած զարգացումները, քանի որ այդ մասին բազմիցս գրվել է, նաև՝ վերլուծությունների տեսքով, հիշեցնենք, որ մարտի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին, իսկ գեներալը մի քանի շաբաթ համառ դիմադրությունից հետո որոշեց, որ հայրենիքին և հայ ժողովրդին իր ծառայությունը շարունակելու է այլ կարգավիճակով՝ դատարաններում:

Ինչևէ, մարտի 22-ին իրավունքի ուժով իր պաշտոնին վերադարձվեց և Օնիկ Գասպարյանին փոխարինեց Արտակ Դավթյանը, իսկ միջանկյալ ժամանակահատվածում ԳՇ պետի պաշտոնակատար նշանակվեց այդ ժամանակ ԳՇ պետի տեղակալի կարգավիճակում գտնվող Ստեփան Գալստյանը, ով այսօր արդեն իսկ զրկված է իր հիմնական պաշտոնից և մի քանի ամիս գտնվում է կալանքի տակ՝ ըստ ԱԱԾ-ի, ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումների համար:

Հիշեցնենք, որ 2020թ. հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գեներալ Օնիկ Գասպարյանին նշանակում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Ընդ որում, այդ պաշտոնում Օնիկ Գասպարյանը փոխարինում է Արտակ Դավթյանին, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի մայիսին: Ավելին, Արտակ Դավթյանին ազատում են համաճարակային իրավիճակում որդու հարսանիքը կազմակերպելու անհեթեթ պատրվակով, թեպետ ինքը՝ Դավթյանը, հերքում է ավելի ուշ՝ չմանրամասնելով պատճառը:

Իսկ պատերազմից հետո՝ 2021 թվականի մարտի 22-ին, ինչպես վերևում նշեցինք, իրավունքի ուժով Արտակ Դավթյանը վերադառնում է ԳՇ պետի պաշտոնին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին: Ստացվում է, որ Արտակ Դավթյանը պատերազմից առաջ հեռանում է և վերադառնում է պատերազմից հետո: Իսկ 2021-ի վերջերին պարբերաբար մամուլում տեղեկություններ շրջանառվեցին Արտակ Դավթյանի հերթական պաշտոնազրկման մասին, և, որ նրան փոխարինելու է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Այս ամենը դեռ քննարկումների և խոսակցությունների մակարդակում է:

Փաշինյանի հրաժարականի պահանջի գինը՝ պաշտոնազրկումից մինչև պաշտոնի բարձրացում

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մոտ 4 տասնյակ գեներալներին, ապա նրանից մի մասը տարվա ընթացքում զրկվեցին պաշտոններից, որոնց թվում էին, օրինակ, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը, ՀՀ ԶՈՒ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը և այլք:

Ի դեպ, Առաքել Մարտիկյանը, ով զբաղեցնում էր ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, ևս ազատվեց պաշտոնից, թեպետ չէր ստորագրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ: Իսկ որոշները դեռ ծառայում են, եղան նաև պաշտոնի բարձրացում ունեցողներ՝ ի դեմս այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանի, ով այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում: Իսկ Արտակ Բուդաղյանը, ով 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների միավորման արդյունքում ստեղծված Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին նշանակվեց:

 Ի դեպ, ՀՀ նախագահի սեպտեմբերի 27-ի հրամանագրով Էդվարդ Ասրյանը ևս ազատվել էր իր պաշտոնից՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

168.am-ի տեղեկություններով, գեներալ-մայորի ազատման հարցում դեր էր խաղացել նրա և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ միջանցքում մոտ 10 րոպե տևած զրույցը, ինչպես նաև Ասրյանի՝ Սեյրան Օհանյանին «պարոն գեներալով» դիմելը:

Վերադառնալով Փաշինյանի ռազմաքաղաքականությունից դժգոհություն հայտնած գեներալներին, ապա, ըստ էության, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին իրապես աջակցած մեկ-երկու զինվորական կարելի է գտնել, բայց, ընդհանուր առմամբ, պարզից էլ պարզ էր, որ Փաշինյանի հրաժարականի պահանջին ստորագրությամբ համաձայնած գեներալները և բարձրաստիճան զինվորականները գործել են սեփական կարիերան պաշտպանելու նպատակից ելնելով, որովհետև այդ պահին իրենց թվացել է, որ Օնիկ Գասպարյանը հաղթելու է:

Բայց երբ հասկացան, որ հաղթելու է «իրավունքի ուժը», սկսեցին համակերպվել իրավիճակին: Եվ այսօր որոշ պաշտոնազրկվածներ և այս ճանապարհին կանգնածներ պիտի լոյալ պահեն իրենց, որ հանկարծ քրեական գործեր չհարուցվեն, ինչը միանգամայն հնարավոր է, հիմքեր կգտնվեն (եթե չկան դեռ), ինչպես պատերազմի օրերին պարգևատրումների համար է գտնվել:

Ում պարագայում էլ քր. գործ կա արդեն, պետք է լոյալ վարք դրսևորեն, որ չլինի անցանկալի հանգուցալուծում:

Գրիգորի Խաչատուրովից ազատվելու փաշինյանաթուրքական ծրագիրը

Վերոնշյալ հիշեցումների համատեքստում հարկ է նշել, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի կարգավիճակում գեներալ Գրիգորի Խաչատուրովը միակն էր, ով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը սեփական անունից կրկնեց:

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը: 

Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան:

Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»,- ասվում էր նրա հայտարարության մեջ:

Սրանից հետո ժամանակ առ ժամանակ ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը նենգ արշավներ էին կազմակերպում Գրիգորի Խաչատուրովի դեմ, որոնց բազմիցս 168.am-ն անդրադարձել է:

«ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուս, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»,- ասվում էր ադրբեջանական caliber.az-ի ռեպորտաժում:

Ի դեպ, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ ակտիվացած արշավին միացրել էին անգամ կասկածելի անցյալով ու ներկայով իշխանամերձ բլոգեր Ռոման Բաղդասարյանին:

Հավելենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է։ Եվ մեր այդ հրապարակումը բնավ անհիմն չէր:

Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել էր հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, բայց քանի որ այն այդ պահին հանվել էր Լաչինի միջանցքի մասով սրբագրումների դիմաց, բայց թողնվել հետոյի համար, հուլիսի 8-ին Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:

Իրականում իշխանությունները որոշել էին չերկարացնել գեներալի հետ պայմանագիրը:

Պաշտպանության նախարարների՝ փաշինյանական միսիան

Հուլիսի 20-ին Վաղարշակ Հարությունյանն ազատվեց Պաշտպանության նախարարի պաշտոնից, որին նշանակվել էր 2020թ. նոյեմբերի 20-ին՝ փոխարինելով Դավիթ Տոնոյանին:

168.am-ը անդրադարձել է Վաղարշակ Հարությունյանի վտանգավոր առաքելությանը՝ հայկական զորքերը Սյունիքից նախորդ տարվա դեկտեմբերին հետ են քաշվել ստորագրված փաստաթղթի հիմքով: 

Օգոստոսի 2-ին Պաշտպանության նախարար նշանակվեց Արշակ Կարապետյանը, ով Նիկոլ Փաշինյանի ռազմական հարցերով խորհրդական լինելու փորձառություն ուներ արդեն, սակայն, մոտ երեք ամիս անց՝ նոյեմբերի 15-ին, նա պաշտոնանկ արվեց:

168.am-ը գրել էր սրա պատճառների մասին, այն Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան անվտանգային բնույթի տարաձայնությունների տիրույթում է՝ դիրքեր տալ-չտալու շուրջ եղած տարաձայնություններն են եղել:

Երբ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 3-ին ՊՆ անձնակազմին ներկայացնում էր Արշակ Կարապետյանին, հայտարարել էր, որ «ճակատագիրը հենց մեր վրա է դրել՝ այս օրակարգն առաջադրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից», այնուհետ շարունակել. 

«Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում»:

Իսկ օրակարգը դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն է և ապաշրջափակումը: Վերջինը, ըստ Փաշինյանի, ոչ թե ադրբեջանական, այլ հայկական օրակարգ է:

Իր հերթին՝ Կարապետյանը նշել էր.

«Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները, և չենք վերաբերվում դրանց՝ որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք՝ որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:

Այսինքն, Արշակ Կարապետյանը մի կողմից՝ ակներև համաձայնել էր առաջ տանել Փաշինյանի օրակարգը, մյուս կողմից՝ ակնարկել, որ Կորպուսի հրամանատարները, ՊԲ հրամանատարն իրեն լսում են:

Այս դեպքում ով կարող է Փաշինյանի օրակարգը առաջ տանել և հասցնել վերջնագծին կամ գոնե չընդդիմանալ, եթե ոչ սեփական թիմակիցը՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի:

«Ես կարևոր եմ համարում, որ և՛ արտաքին գործերի նախարարի կարգավիճակում, և՛ պաշտպանության նախարարի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են»,- ԱԺ-ում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Թե որքան ծառայություն կմատուցի Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանին այս պաշտոնում, ցույց կտա ժամանակը: Գուցե նա անցումային նախարա՞ր է:

Բանակի լինելիության մասով Փաշինյանի վտանգավոր և կործանարար մյուս գործողություններին առանձին կանդրադառնանք, իսկ եթե մեկ բառով՝ Փաշինյանը փորձում է իրագործել Ադրբեջանի և Թուրքիայի ծրագիրը՝ «հայկական բանակ չկա և չպետք է լինի»: Բանակ, որը սպառնալիք հանդիսանա թուրք-ադրբեջանական տանդեմի համար:

168.am