Իշխանությունները շարունակում են կոտրել բանակի մեջքը, գեներալներն էլ ջայլամի քաղաքականություն են վարում․ պահեստազորի գնդապետ
Ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմից հետո դասեր չի քաղել, պաշտպանության ոլորտի գահավիժումը շարունակվում է, իշխանությունները շարունակում են կոտրել բանակի մեջքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ «Կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անամ , պահեստազորի գնադպետ Արտաշես Մխիթարյանը։
«Ինչ վերաբերում է բարձարաստիճան սպաների վարքագծին, կեցվածքին, պիտի ասեմ ՝ ջայլամի քաղաքականություն են իրականացնում․ գլուխները ավազների մեջ մտած ձևացնում են, թե ոչինչ չի եղել , օրվա հացի խնդիր են լուծում ու հայրենիքի պաշտպանության հարցը շատ չի հետաքրքրում։ Կարելի է ասել, որ սպաները, գնդապետները, գեներալները հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ չեն կարողանում իրենց բուն գործառույթները իրականացնեն» ,-ասաց նա։
Պահեստազորի գնդապետի խոսքով՝ 2021 թ-ին պաշտապանության ոլորտի արդեն նախկին բարձրաստիճան ղեկավարների կալանավորումը քավության նոխազի փնտրտուքի արդյունք է։
Արտաշես Մխիթարյանը նաև հիշեցրեց, որ մի կողմից բանակի մեջքն են կոտրում,մյուս կողմից էլ փորձում են պահեստազորի, ազատամարտիկների վրա ճնշումներ գործադրել, շատ դեպքերում նաև կալանավորումներով, կեղծ քրեական գործերով, ինպես օրինակ «Սիասական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի դեպքում։
«Այդ գործընթացները լռեցնելու, պայքարը դադարեցնելու համար են արվում, բայց չի հաջողվելու, հայրենիքի կորստից բացի, ուրիշ բան չունենք կորցնելու», -շեշտեց նա։
Արտաշես Մխիթարյանը նշեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում ավելին ենք կորցնելու։
«Այդպես կճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վերջնականապես կթաղեն Արցախի հարցը»,-եզրափակեց նա։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան