Հայ-ռուսական հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են գտնվում
Հայ-ռուսական հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են գտնվում։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի TALK TIME հաղորդաշարին, ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա գնահատմամբ՝ պետությունը պետք է որոշակի կշիռ ունենա, որպեսզի կարողանա արդյունավետ համագործակցել դաշնակցի հետ, իսկ թույլ պետությունը դառնում է սակարկության առարկա՝ նույնիսկ ռազմավարական դաշնակցի համար։
Նա նշեց, որ երկար ժամանակ Հայաստանն այդպես էլ չկարողացավ իրեն որպես ռազմավարական դաշնակից դրսեւորել։
«Դա պետք է արտահայտվեր նրանում, որ հստակ ձեւակերպեր Ռուսաստանից իր ակնկալիքները եւ ինքը ներկայացներ, թե ինչ կարող է տալ նրան։ Բայց ամենավատն այն է, երբ դաշնակիցը դառնում է գլխացավանք։ Հայաստանը իր պետականությունն ու բանակը վերականգնելուց հետո պետք է իսկական ռազմավարական հարաբերություններ կառուցի Մոսկվայի հետ»,- հավելեց Կիվիրյանը։
Այս հարաբերություններում անվստահություն, ինչպես պարզաբանեց փորձագետը, անցյալում էլ է եղել, իսկ Փաշինյանի իշխանության գալով այդ մակարդակը «պլինտուսից» էլ ցածր է իջել։
«Մոսկվան նույնիսկ հիմա, նույնիսկ Փաշինյանի իշխանության օրոք, քայլեր է ձեռնարկում Հայաստանի անվտանգության ամրապնդման ուղղությամբ, քանի որ դա բխում է իր շահերից»,- ընդգծեց վերլուծաբանը։
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը Հարավային Օսիայից եւ Աբխազիայից դուրս Կովկասում ունի ընդամենը երկու ռազմակայան, եւ երկուսն էլ գտնվում են հայկական գոտում՝ Հայաստանում ու Արցախում։ Ուստի Մոսկվան հասկանում է, որ Հայաստանը լքելով՝ ինքը ողջ Անդրկովկասը կլքի։
«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը ընկել է, եւ դրան զուգահեռ՝ մեծացել է Թուրքիայի դերը հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Արեւմուտքը նույնպես փորձում է ակտիվություն ցուցաբերել, սակայն համաշխարհային քաղաքականության մեջ խաղի կանոնները փոխվում են։ Եթե 15 տարի առաջ կար միայն մեկ գերտերություն, ապա այսօր այն իր դիրքերը զիջում է Չինաստանին։ Նրանց փոխհարաբերություններից էլ կախված կլինեն խաղի կանոնները երկրագնդի տարբեր ծայրերում»,- ասաց Կիվիրյանը։
Վերլուծաբանը կանխատեսում է, որ ապագայում Թուրքիայի ու Իրանի դերն Անդրկովկասում կմեծանա, իսկ Ռուսաստանը կփորձի գոնե պահպանել իր դիրքերը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ