«Արմենպրես»-ի տնօրենը նոր պաշտոն ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ազատվել է պաշտոնից եւ տեղափոխվել մասնավոր ոլորտ։ Նա նշանակվել է նորաբաց Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ։ Ընկերության հիմնադիրներից մեկը, հիշեցնենք, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը։
Անանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ հիմնադիրների հրավերով է գնացել այս ընկերություն, որն իր մեկնարկը սկսեց որոշակի ձախողմամբ․ Երեւան-Մոսկվա-Երեւան անդրանիկ թռիչքի օրը պարզվեց, որ Ռուսաստանը թույլտվություն չի տրամադրել ռուսական ուղղություններով թռիչքների համար, եւ բոլոր չվերթները չեղարկվեցին, չնայած մեծ թվով տոմսեր էին վաճառվել եւ թռիչքներ նշանակվել։ Իսկ ինչո՞ւ որոշեց լրատվական դաշտում երկարամյա աշխատանքը փոխել բիզնեսի, այն էլ ավիացիոն բիզնեսի ոլորտով։
Արամ Անանյանն ասաց․ «Որովհետեւ մասնագիտական շարունակական աճի եւ մեր երկրի համար կարեւորագույն ոլորտներից մեկի զարգացման հարցում ներդրում ունենալու հնարավորություն եմ տեսնում»։ Այս պահին «Արմենպրես»-ի տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարում է Նարինե Նազարյանը, մինչեւ նոր տնօրենի համար մրցույթ կհայտարարվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան