Հայկ Մարությանի հայտարարությունների վերաբերյալ ոստիկանությունում ստուգողական գործողություններ են իրականացվում
Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների հիման վրա ՀՀ ոստիկանությունում ստուգողական գործողություններ են իրականացվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, որի ընթացքում քաղաքապետը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է կատարել՝ մատնանշելով այս իշխանությունների կոռուպցիոն դրսևորումները և հայտնելով, որ աշխատանքի ընթացքում տարբեր զանգեր էր ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից՝ ֆեյսբուքյան քոմենթի համար այս կամ այն աշխատակցին պաշտոնից ազատելու համար կամ իրենց մերձավորների համար արտոնություններ տրամադրելու խնդրանքով։
«Ասում էին, որ քաղաքապետարանի այսինչ աշխատակիցը «վատ» քոմենթ է գրել, կամ լայք է դրել «վատ» ստատուսի տակ, պետք է աշխատանքից հեռացնել։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել։ Դրան ի պատասխան ասել եմ, որ հեղափոխությունը նաև դրա համար ենք արել, որ քաղաքական հայացքների համար մարդկանց չհետապնդեն, աշխատանքից չհեռացնենք»,- հայտարարել է նա ու ավելացրել. «տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ են խնդրել՝ «էս ծաղկի բուդկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք»։
ՀՀ գլխավոր դատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների տեսագրությունը, որը հրապարակվել են ԶԼՄ-ներով, ուղարկվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների ստուգման նպատակով ստուգողական գործողություններ կատարելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ։
Միևնույն ժամանակ, դատախազությունը նույն կերպ և նույն նպատակով Ոստիկանության քրեական ոստիկանություն է ուղարկել նաև Երևանի ավագանու անդամների նկատմամբ հնարավոր ճնշումներ գործադրելու վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի կողմից Դատախազություն ուղարկված հաղորդումը։
ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ դատախազությունից ստացել են գրությունը, ստուգողական գործողություններ են իրականացվում։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան