Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում ԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր ՏԿԵՆ-ում ներկայացվել են Քրիստոֆ Ֆրերիի ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումները Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին Կրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայել Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիր Սպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոն ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարան Պենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և ԿապանումԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկումԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՏԿԵՆ-ում ներկայացվել են Քրիստոֆ Ֆրերիի ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումներըՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԿրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայելԳյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիրՍպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոնԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համարՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակելԳագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարանՊենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԳրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումներըԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրումԺամանակակից պատերազմը փոխվել է․ որոշիչ են լոգիստիկան, տեխնոլոգիաները եւ հասարակության կայունությունը. Զալուժնի905 մլն դրամի ներդրում Առինջում. «Վեոլիա Ջուր»-ը սկսել է ջրագծերի վերակառուցման 3-րդ փուլըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորություններըՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինիԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՀուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքԻրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների վերաբերյալ միջնորդություններըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահՀայաստանի հավաքականը փայլուն արդյունքներ է գրանցել՝ գլխավորելով թիմային հաշվարկըՌեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբՄՕԿ- ը ժամանակավորապես չեղարկել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումըԳիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ ՆազարյանՄարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ԵՄ-ը կոչ է արել չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾԻնչպես կանխարգելել վարակները ամառային որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ Նոան շնորհավորել է Արարատ-Արմենիային ՉԼ-ում տարած հաղթանակի առթիվՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ըԹրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջԱճել է Brent տեսակի նավթի գինըՖիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ. ՄԻՊ- ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասինՊահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդըԻնձ համար Իրանի հետ հրադադարն ավարտված է. ԹրամփըՄեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպանՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՄարկ Ռյուտեն խորհուրդ է տվել Կրեմլի առաջնորդին չսադրել դաշինքինՌուսաստանում չի մնացել որևէ խոշոր նավթավերամշակման գործարան, որին չենք հարվածել. ԶելենսկիՏոկաևը հնարավորություն է ստանում 2029 թվականից հետո ևս մասնակցել ընտրություններիԹրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. AxiosՄարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. ՆեթանյահուԱնկարա այցելելը միշտ հաճելի է. Կիրիակոս ՄիցոտակիսՀայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող ականազերծման մեքենա
Հայաստան

Նիկոլ Փաշինյանի բուն նպատակը ոչ թե Թուրքիայի գրկում հայտնվելն է, այլ դրանից հետո Հայաստանից, Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերումը. Նահապետյան

Նիկոլ Փաշինյանն իր լրագրողական, իսկ հետո քաղաքական գործունեության ընթացքում անթաքույց ցույց է տվել, որ Արցախը Հայաստանի համար գլխացավանք է։ Այդ գլխացավանքից ամբողջովին ազատվելու և Թուրքիայի գիրկը նետվելու ժամանակն է եկել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի բուն նպատակը ոչ թե Թուրքիայի գրկում հայտնվելն է, այլ դրանից հետո հիմնավորել, որ ՀՀ-ում ռուսական զինուժի անհրաժեշտությունն այլևս չկա՝ ի դեմս 102-րդ ռազմաբազայի Գյումրու և Երևանի հենակետերի։

«Այսինքն՝ բուն նպատակը Հայաստանից, Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերումն է, իսկ դա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մարտավարական խնդիրն է»,-նշեց փորձագետը։

Հայկ Նահապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի քայլերն ուղղված են Արցախի հետ կապերը կտրելուն, և իր քայլերն արդարացնելու համար հրապարակավ քայլեր է անում, որ ձեռնոց նետի Ադրբեջանի իշխանություններին։

«Ադրբեջանը խիստ և կոշտ կերպով միջազգային տարբեր ատյաններում հայտարարում է, թե Հայաստանը խախտում է պայմանավորվածությունները։ Երբ Հայաստանից պատգամավորներ կամ պատասխանատու անձինք են գնում Արցախ, դրա մասին Ադրբեջանի հատուկ ծառայություններն իմանում են և Ադրբեջանի նախագահը հայտարարություն է անում անմիջապես։ Ցանկացած հարց կարող են լուծել առանց այդ պատգամավորների, նախարարների Արցախ հայտնվելու։ Ուստի, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գործ անել, ապա դա պետք է անաղմուկ անի, առանց հրապարակային ցցուն կեցվածքի, օրնիբուն աշխատի, որ մեր հայրենակիցները մնան Արցախում»,-նշեց Հայկ Նահապետյանը։

Վերջինս նշում է, որ եթե հայերն Արցախից դուրս գան, ինքնաբերաբար այդ տարածքն ամբողջովին կանցնի Ադրբեջանին։ Փորձագետը հարց է բարձրացնում, թե հիմա որքանով են Հայաստանի օրվա իշխանությունները նպաստում, որ Արցախում կասեցվի արտագաղթը և դրան ի հակառակ լինի նաև ներգաղթ։ Մինչդեռ հատկապես ԱԺ ընդդիմադիր պատգամավորների խոսքերով բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում հոսանքի, էլեկտրակայանների, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ, և դրանք փորձագետի խոսով մարդկանց ստիպելու են վաղ թե ուշ չկարողանալ ընտանիքի համար նվազագույն պայմաններն ապահովել ու Արցախից դուրս գալ։

«Այսինքն` դա այն է, ինչ ձեռք է տալիս Ադրբեջանի իշխանություններին։ Հայաստանի իշխանությունների քայլերը նույնականանում է Ադրբեջանի իշխանությունների քայլերի հետ։ Արցախյան հիմնախնդրի լուծումը Ադրբեջանը և Նիկոլ Փաշինյանի վարչախումբն այդպես են տեսնում, որ հայերը դուրս գան այնտեղից։ Ինչո՞ւ է ՌԴ-ի կողմից հարյուրավոր տոննաներով շինանյութ տարվում Արցախ, ինչո՞ւ են սարքավորումներ, մարդկանց կենսաապահովման համար անհրաժեշտ այլ սարքավորումներ տարվում, որովհետև ՌԴ-ն պատկերացնում է, որ եթե այդ տարածքում հայ չապրի, ապա խաղաղապահների այդտեղ մնալն իմաստազրկվում է, դրա համար ՀՀ իշխանությունների գործառույթն իր վրա է վերցրել»,-ասաց Հայկ Նահապետյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ չպատասխանեց հարցին, թե պատերազմից հետո բանակում ինչ վերազինումներ են իրականացվել, Հայկ Նահապետյանը նկատեց՝ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն ուղղակի քաղաքական պայքար է մղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ընդ որում` փորձագետի խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ չի պատասխանել հարցին, քանի որ ՀՀ զինված ուժերի, մասնավորապես բանակի կողմից զենք-զինամթերքի գնումները փակ տեղեկատվություն է, և իր մեջ գաղտնիության գործոն կա։

«Նա ճիշտ է անում, որ այդ մասին չի բարձրաձայնում, բայց նա մոռանում է, երբ ճղճղան ձայնով, փրփուրը բերանին վճարովի ընդդիմադիրի գործունեություն էր իրականացնում, նա բանակի վերաբերյալ ասում էր բաներ, որն իր մեջ գաղտնիության տարրեր էր պարունակում և դրա մասին չպետք է բարձրաձայներ»,-ասաց Հայկ Նահապետյանը։