Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Ինչ է նախատեսվում մինչև 2026-ն իրականացված մոնիթորինգի արդյունքներով այգեհիմնում իրականացրած վարկառու շահառուների համար Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամասի ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա, վնասել նաև 3-ամյա երեխայի․ տուժածներից մեկի վիճակը ծանր է Առյուծի անկման պատճառը վայրի կենդանիների մասնավոր պահման համակարգային խնդիրը․ FPWC Ռուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. Նովակ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մաս Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում զորքեր ուղարկել Իրան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում

Ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքերԻնչ է նախատեսվում մինչև 2026-ն իրականացված մոնիթորինգի արդյունքներով այգեհիմնում իրականացրած վարկառու շահառուների համարԻրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ MehrՔարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամասի ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա, վնասել նաև 3-ամյա երեխայի․ տուժածներից մեկի վիճակը ծանր էԱռյուծի անկման պատճառը վայրի կենդանիների մասնավոր պահման համակարգային խնդիրը․ FPWCՌուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. ՆովակԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մասԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում զորքեր ուղարկել ԻրանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և ԿապանումԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկումԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՏԿԵՆ-ում ներկայացվել են Քրիստոֆ Ֆրերիի ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումներըՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԿրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայելԳյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիրՍպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոնԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համարՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակելԳագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարանՊենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԳրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումներըԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրումԺամանակակից պատերազմը փոխվել է․ որոշիչ են լոգիստիկան, տեխնոլոգիաները եւ հասարակության կայունությունը. Զալուժնի905 մլն դրամի ներդրում Առինջում. «Վեոլիա Ջուր»-ը սկսել է ջրագծերի վերակառուցման 3-րդ փուլըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորություններըՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինիԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՀուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքԻրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների վերաբերյալ միջնորդություններըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահՀայաստանի հավաքականը փայլուն արդյունքներ է գրանցել՝ գլխավորելով թիմային հաշվարկըՌեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբՄՕԿ- ը ժամանակավորապես չեղարկել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումըԳիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ ՆազարյանՄարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ԵՄ-ը կոչ է արել չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾԻնչպես կանխարգելել վարակները ամառային որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ Նոան շնորհավորել է Արարատ-Արմենիային ՉԼ-ում տարած հաղթանակի առթիվՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ըԹրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջԱճել է Brent տեսակի նավթի գինըՖիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ. ՄԻՊ- ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասինՊահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը
Հայաստան

Դիվանագիտության մեջ մանրուքներ չկան. «քայլողների» կողմից քայքայվող հերթական «դաշտը»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ Արցախում ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտված է, դիվանագիտական և արտաքին քաղաքական գործիքների կիրառումը առաջնային պլան են մղվել։ Այս իրավիճակում Հայաստանի հետագա դերակատարությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի և ինչ ուղղություններով արտաքին քաղաքականություն կարող է վարել մեր պետությունը։ Անկարան և Բաքուն շատ լավ են հասկանում այս հանգամանքը, դրա համար էլ փորձում են օգտագործել իրենց դիվանագիտական բոլոր հնարավորությունները, կիրառել էներգետիկ ու տնտեսական լծակները, իրենց դիվանագետների միջոցով մեծ ֆինանսական հոսքեր ուղղել օտարերկրյա տարբեր պաշտոնյաների կաշառելու ու իրենց ձեռնտու օրակարգերն անցկացնելու նպատակով։

Բնականաբար, Հայաստանը չունի այնպիսի հզոր տնտեսական ու ֆինանսական լծակներ, որպեսզի ազդի միջազգային քաղաքականության մեջ կարևոր դերակատարություն ունեցող երկրների և այլ ուժային կենտրոնների արտաքին քաղաքական գծի վրա։ Եվ այս պայմաններում Երևանին մնում է մի կողմից՝ գործի դնել տարբեր երկրներում հայկական սփյուռքի ունեցած հնարավորությունները, մյուս կողմից էլ՝ հայ դիվանագետների անհրաժեշտ հմտությունները։

Բայց սփյուռքի հետ տարվող աշխատանքների հարցում տեղաշարժ չի նկատվում, իսկ դիվանագետների՝ մասնավորապես դեսպանների հմտությունների մասով խայտառակ իրավիճակ է։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը ժամանակին քննադատում էր դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումները, ապա իր պաշտոնավարման օրոք քաղաքական նշանակումների ֆոնին պրոֆեսիոնալ դիվանագետները մեծամասամբ հետին պլան են մղվել։ Այն իշխանականները, որոնք ձախողել են իրենց առաքելությունը կամ չեն կարողացել դրսևորվել քաղաքական դաշտում, հերթով դեսպանների պաշտոններում են նշանակվում։ Օրինակները բոլորիս աչքի առաջ են։

Դրա համար էլ դիվանագիտական դաշտում Հայաստանի պարտությունները կամ զիջումները հետևում են մեկը մյուսին։ Այս իրողությունը մյուս կողմից էլ պայմանավորված է նրանով, որ Փաշինյանին թվում է, թե ինքը արտաքին քաղաքական հարցերի գիտակ է, ինչի արդյունքում սեփական սիրողական մոտեցումները պարտադրում է աշխատանքի մեծ փորձառություն ունեցող դիվանագետներին, ինչը, մեղմ ասած, նյարդայնացնում է վերջիններիս։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում դիվանագիտական անձնակազմի շրջանում բազմիցս դժգհությունների սուր դրսևորումներ, անգամ «բունտեր» են արձանագրվել։ Այս համատեքստում նույնիսկ ականատես ենք եղել արտգործնախարարների հրաժարականների, երբ նրանք հրապարակավ ներկայացրել են վարչապետին հակադիր իրենց տեսակետները։ Ուստի, իր թիմակիցներին խցկելով դիվանագիտության ոլորտ՝ Փաշինյանը մի կողմից նրանց ցույց է տալիս, որ մեծ լավություն է անում կամ պարգևատրում է, որպեսզի պարտական լինեն իրեն, մյուս կողմից էլ՝ այդ մարդիկ, գլուխ չհանելով արտաքին քաղաքականությանը վերաբերող նրբություններից, հլուհնրազանդ անելու են այն, ինչ իրենց պարտադրում են վերևից։ Եվ այդ ամենը՝ առանց հաշվի առնելու, թե այդ քայլերը որքանով են համապատասխանում Հայաստանի շահերին կամ նպաստում գործընկերների հետ հարաբերությունների խորացմանը և ընդլայնմանը։ Ոչ այնքան կարևոր երկրներում Փաշինյանի՝ դեսպանների նշանակման գործելակերպը ինչ-որ չափով կարող է ընդունելի լինել, բայց ամենացավալին այն է, որ այսպիսի մոտեցումն ազդում է նաև մեր ամենաառանցքային միջազգային գործընկերների ու դաշնակիցների վարքի վրա։ Նրանք սկսում են անլուրջ վերաբերվել մեր երկրին, իսկ որոշ դեպքերում անգամ համապատասխան ակնարկներ հղել Հայաստանի ղեկավարությանը։

Օրինակ՝ տևական ժամանակ լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը ցանկանում է ազատվել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանից և նրա փոխարեն դեսպան նշանակել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին։ Ուշագրավ է, որ Հարությունյանի նշանակման հարցում մինչև հիմա չկա Մոսկվայի համաձայնությունը։ Փոխարենն այս ֆոնին ՌԴ նախագահի հրամանագրով Բարեկամության շքանշանով է պարգևատրվում գործող դեսպան Տողանյանը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Նման պարգևատրումն, իհարկե, պատահական լինել չի կարող, քանի որ դիվանագիտության մեջ մանրուքներ չկան։

Այն իր մեջ համապատասխան հստակ մեսիջներ է պարունակում, որ ռուսական կողմի համար ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներն ու անհասկանալի «կապրիզներն» ու «խաղերը» իրենց հետ հարաբերությունների մասով անընդունելի են: Հենց այս օրինակը ևս մեկ անգամ փաստում է, որ մի կողմից՝ Փաշինյանն իր քաղաքական կամակատարներին դեսպաններ ուղարկելով, թուլացնում է Հայաստանի՝ առանց այդ էլ ոչ ամուր դիվանագիտական դիրքերը, մյուս կողմից՝ այն, որ բանակը քանդելուն զուգահեռ այս իշխանությունները զբաղված են նաև արտաքին քաղաքականության գերատեսչությունը խարխլելու գործին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում