Խոսքի էվոլիցիայի մասին պատմել են օրանգուտանի «պաչպչոցների» օրինակով
Բրիտանական Դարեմի համալսրանի գիտնականները օրանգուտանգի «պաչպչոցների» ձայների մեջ առանձնացրել են բաղաձայն հնչյուններ եւ ենթադրություններ արել այն մասին, թե ինչպես է առաջացել խոսքը, գրում է Nature Human Behaviour ամսագիրը։
Գիտնականները վերլուծել են 5 հազար հնչյուն, որը օրանգուտանը հանում է՝ կարծես համբյուրի համար շուրթերը հավաքելով։ Պարզվել է, որ դրանց մեջ հանգիստ կարելի է տարբերել բաղաձայն հնչյուններ։ Հնչյունների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այդ «պաչպչոցների» համար կապիկները չեն գործարկում շնչափողը, այլ գործի են դնում միայն շուրթերը։
Հնարավոր է, հենց այդպես է ձեւավորվել խոսքը նախամարդու մոտ։ Կապիկների շփումները ուսումնասիրելով, գիտնականները պարզել են, որ կապիկները միեւնույն հաղորդագրությունը փոխանցում են տարբեր հնչյունային համակցություններով։ Գիտնականները համարում են, որ խոսքի ձեւավորումը սկսել է ոչ թե որոշակի բառեր ստեղծելու փորձերից, այլ նման ավելցուկային դրսեւորումներից։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը