Կանգնած աշխատանքը նստակյացից ավելի վտանգավոր է. գիտնականներ
Կանգնած աշխատանքն առողջության համար ավելի վնասակար է, քան նստակյացը, պնդում են Կանադայի Work & Health կենտրոնի գիտնականները։ Նրանց խոսքով՝ մարդիկ, որոնք աշխատանքային ժամերին անընդհատ կանգնած են, ավելի հաճախ են բախվում սիրտ-անոթային հիվանդություններին, քան նրանք, որոնք նստած են աշխատում։
Գիտնականները վերլուծել են 7320 մարդկանց տվյալները, որոնք աշխատավայրում շաբաթական առնվազն 15 ժամ նստած կամ կանգնած են անցկացրել կամ էլ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։ Կամավորների աշխատանքին հետեւել են 12 տարի շարունակ։ Հետազոտության մեկնարկի պահին մասնակիցներից ոչ ոք սրտի հիվանդություններ չի ունեցել։
Հետազոտողները պարզել են, որ աշխատավայրում հիմնականում կանգնած աշխատող մարդիկ երկու անգամ հաճախ են բախվում սրտի հիվանդություններին, քան նրանք, որոնք սովորաբար նստած են աշխատում։ Գիտնականները պարզել են, որ աշխատավայրում ե՛ւ նստած, ե՛ւ կանգնած աշխատող տղամարդիկ 39 տոկոսով քիչ են սրտի հիվանդություններ ունենում, քան նրան, որոնք միայն նստած են աշխատում։ Իսկ նստած եւ կանգնած աշխատող կանանց դեպքում սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը 80 տոկոսով ավելի մեծ է, քան հիմնականում նստած աշխատող կանանց մոտ։
Մասնագետները հաշվի են առել նաեւ այլ գործոններ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա։ Գիտնականների խոսքով՝ երբ մարդը կանգնած է, արյան հոսքն ուղղվում է դեպի ոտքերը, եւ աճում է ճնշումը սրտի վրա։ Այդ պատճառով երկար ժամանակ կանգնած աշխատելը վնասակար է սրտի համար։ Այն կարող է նաեւ մեջքի խնդիրների եւ վիժումների պատճառ դառնալ։ Փորձագետները խորհուրդ են տալիս կանգնած աշխատող մարդկանց ընդմիջում անել եւ ժամանակ առ ժամանակ նստել։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...