Զանգեզուրի կոմբինատի գործարքը թափանցիկ ձեւով չի իրականացվել. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60% բաժնետոմսերի փոխանցումը Ռոման Տրոցենկոյին թափանցիկ ձևով չի իրականացվեց և հետագայում էլ պարզաբանումներ չտրվեցին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ արձանագրեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նոր սեփականատերը կառավարությանն է նվիրել բաժնետոմսերի 15 տոկոսը։
«Անհասկանալի է, թե ինչու «Գեոպրոմայնինգ»-ն այդպես բարի գտնվեց և բաժնետոմսերի 15 տոկոսը պետությանը նվիրատվություն արեց։ Պետությունն էլ դա արդարացրեց նրանով, որ ավելի մեծ կլինի պետության դերակատարումը և՛ շահույթի բաշխման, օգտագործման, և՛ կոմբինատի հետագա զարգացման հարցերում։ Ֆորմալ տեսանկյունից նպատակը վատը չէ, բայց խնդիրն այն է, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը»,-ասաց Վարուժան Հոկտանյանը։
Նրա խոսքով դեռ հարց է մնում, թե ինչու հանկարծ որոշում կայացվեց գնելու Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև դրա մեկ քառորդը նվիրատվություն անել վարչապետի աշխատակազմին։ Ընդ որում` այստեղից էլ այլ հարց է առաջանում, թե ինչու է դա հանձնվում վարչապետի աշխատակազմին, այլ որ թե էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ այն ավելի համապատասխան պետական մարմին է։
«Սա իշխանության կենտրոնացման ևս մեկ փաստ է, որ չգիտես ինչու հենց վարչապետի աշխատակազմին են տալիս։ Ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի աշխատակազմի ձեռքում։ Եթե այսպես շարունակվի, նախարարությունների կարիք էլ չի զգացվի կդառնան վարչապետի աշխատակազմի վարչություններ»,-նշեց Վարուժան Հոկտանյանը։
Վերջինս ընդգծեց՝ այս գործարքի հետ կապված թափանցիկության խնդիր կա, և ամեն ինչ հիմնվում է ենթադրությունների վրա։ Վարուժան Հոկտանյանի կարծիքով սա նման է Ծաղկաձորի «Գոլդեն փելես»-ի պատմությանը։
«Այսինքն` ինչպես դրա դեպքում «փրկագին» վճարվեց, որ որոշ մարդկանց նկատմամբ հետագա հետապնդումները դադարեցվեն, գուցե այս դեպքում էլ է նույնը։ Բայց սա զուտ ենթադրություն է։ Տեղի է ունենում մոտավորապես նույն բանը, ինչ եղավ «Գոլդեն փելես»-ի հետ, մեկ տարբերությամբ, որ ենթադրում եմ՝ «Գեոպրոմայնինգ»-ն այդքան էլ թանկ գնով չի գնել 60 տոկոս բաժնետոմսերը»,-հավելեց Վարուժան Հոկտանյանը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն