Գործատուն իրավունք չունի աշխատանքից ազատել աշխատողին թեստի կամ պատվաստման պատճառով
Գործատուն իրավունք չունի աշխատանքից ազատել աշխատողին թեստի կամ պատվաստման պատճառով: Այս մասին սեպտեմբերի 16-ին կայացած քննարկման ժամանակ ասաց հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը:
Նա հիշեցրեց, որ անցյալ տարի միլիարդավոր դրամներ են ծախսվել կորոնավիրուսով վարակվածների հետ շփվողների մեկուսացման վրա, իսկ այժմ թեստի համար մարդիկ պետք է ամսական 30 հազար դրամ վճարեն:
«Առողջապահության նախարարությունը կես միլիոն դոլար է ստացել սեփական թեստ մշակելու համար: Մենք տեսել այդ թեստն այդպես էլ չտեսանք: Նախարարությունն արդեն մի քանի տարի անհիմն որոշումներ է կայացնում: Անթույլատրելի է մարդկանց ստիպել ստացած 60-70 հազարից թեստի վրա 30 հազար դրամ ծախսել: Անհրաժեշտ է դադարեցնել այս իրավական եւ բժշկական ֆաշիզմը։ Առողջապահության նախարարությունը պետք է ընդունի, որ իրավական տեսանկյունից խոցելի է օրենք է ներկայացնում»,- հավելեց փորձագետը:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը նշեց, որ կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվածների մոտ հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ունենում, մահերը շատ են, հիվանդությունը երիտասարդացել է:
«Եթե կորոնավիրուսի դեպքում ռիսկի խմբում 65-ից բարձր մարդիկ էին, ապա «դելտա» շտամի դեպքում հիմնական պացիենտները 25-ից բարձր մարդիկ են, հիմնականում՝ աշխատողներ: Նախարարության հրամանը հիմնված է Հայաստանի Սահմանադրության վրա, որում ասվում է բնակչության առողջությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին»,- պարզաբանեց նա:
Իրավաբան Նինա Հակոբյանը նոր դրույթը խտրական որակեց՝ քաղաքացիները ենթարկվում են անուղղակի պարտադրանքի, մինչդեռ պատվաստումը չի կարող պարտադիր լինել:
Նույնպիսի կարծիք հայտնեց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոպունյանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան