Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում Իրանի շուրջ լարվածությունը չի թուլանում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Այաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանում Ֆրանսիան առավելության հասավ 2:0 հաշվով Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն Ֆլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունով Մոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներ Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանություն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Կադրային փոփոխություններ՝ դատախազությունումԻրանի շուրջ լարվածությունը չի թուլանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանումՖրանսիան առավելության հասավ 2:0 հաշվովԱրաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումներըԺաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոնՖլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունովՄոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներԱրագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահՀայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանությունՀայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում էՔննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերԴատարանը երկարացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքըՎաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՀայաստանը շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է հանձնել ԼիբանանինՏավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծըԱրեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել էAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՊետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանանՈրոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկիԾառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանումՄահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համարՈւկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր ՊավելՔննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություններըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՎենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ըՄատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինությունԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելԿառավարությունը սահմանել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման բյուջետային վարկի պայմաններըՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԻսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համարԿասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներովՀուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի«Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքներըՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալելՄոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. ՊեսկովԴեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումներըԱմփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքներըՓաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինՆիգերիայի նախագահը հանձնարարել է հետաքննել գրեթե 1 միլիոն դոլար բյուջեով «ուրվական» գերատեսչության ստեղծման գործըՆոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար
Հայաստան

«Մեր անվտանգությունը գնալով ավելի է խարխլվում․ սա դեռ սկիզբն է». Բարձրավանի գյուղապետ

Արդեն մի քանի օր է՝ թշնամին Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհին տեղադրել է ոստիկանական անցակետ և իրանական բեռնատարներից գումար է գանձում՝ 50.000 դրամ, որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ ավելին։ Թշնամին անցակետ է դրել այն ճանապարհի վրա, որն օգոստոսի 25-27-ը փակ էր պահում, ինչի հետևանքով Բարձրավան գյուղը հայտնվել էր շրջափակման մեջ։

168.am-ի հետ զրույցում Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանն ասաց, որ թշնամին ոստիկանական պահակակետը դրել է ճանապարհի վրա, կանգնած է նաև ադրբեջանական ավտոշարասյունը։

«Թշնամին այդ կետում ստուգումներ է կատարում, գումարներ են գանձում, որից հետո միայն թողնում են, որ մեքենաները գնան։ Երեկ այդ նույն ճանապարհով մեքենայով անցել եմ, չկանգնեցրին, միայն ձեռքով են անում, որ անցնենք ու արագ անցնենք, իսկ մեզանից հետո եկող իրանական բոլոր բեռնատարներն անխտիր կանգնեցնում են։ Ավտոբուսներն էլ են կանգնեցնում ու գումար պահանջում։ Այս ամենը ևս մեկ անգամ մեզ հուշում է, որ մեր անվտանգությունը գնալով ավելի է խարխլվում։ Կարծում եմ՝ սա դեռ սկիզբն է, հետագայում ավելի արկածախնդրության կդիմի թշնամին»,- նշեց Բարձրավանի գյուղապետը։

Ինչ վերաբերում է բնակիչներին, որոնք ամեն օր պետք է այդ ճանապարհով անցնեն, Օնիկ Ավագյանն ասաց, որ նրանք շատ մտավախություններ ունեն. «Բնակիչներն այդ ճանապարհով ահ ու սարսափով են երթևեկում։ Եթե նախկինում գիտեին, որ այնտեղ միայն պոստ է դրված և իրենք ուղղակի հեռվում կանգնած են, բայց հիմա շատ անհանգիստ են, որ հենց ճանապարհի վրա են կանգնած»։

Բարձրավանի գյուղապետի կարծիքով՝ եթե այսօր թշնամին իրանական մեքենաներն է կանգնեցնում, վաղը-մյուս օրը կկանգնեցնի նաև հայերին։ Այլ խոսքով՝ ադրբեջանական կողմն այս ամենով հասկացնում է, որ որոշ ժամանակ հետո հայությունն է հայտնվելու իրանցիների կարգավիճակում։

«Սա դեռ սկիզբն է, հետագայի համար մտածում եմ, որ մարդատար մեքենաներից էլ հարկ կգանձեն։ Այդ այլընտրանքային ճանապարհը, որն ուզում են մեզ համար սարքեն՝ հարցի լուծում չէ, ես միշտ էլ բարձրաձայնել եմ, որ այն պետք է լինի ընդամենը պատերազմական իրավիճակների համար նախատեսված ճանապարհ՝ ժողովրդին տարհանելու կամ այլ նպատակների համար։ Մեզ պետք է, որ ունենանք մեր հիմնական ճանապարհը, այլ ոչ թե այլընտրանքայինը։ Այլընտրանքային ճանապարհներն օգտագործելով՝ մեր և շրջական գյուղերը հիմնովին կտրվում են Հայաստան աշխարհից»,- եզրափակեց Օնիկ Ավագյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։