Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում Իրանի շուրջ լարվածությունը չի թուլանում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Այաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանում Ֆրանսիան առավելության հասավ 2:0 հաշվով Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն Ֆլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունով Մոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներ Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանություն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԿադրային փոփոխություններ՝ դատախազությունումԻրանի շուրջ լարվածությունը չի թուլանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանումՖրանսիան առավելության հասավ 2:0 հաշվովԱրաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումներըԺաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոնՖլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունովՄոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներԱրագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահՀայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանությունՀայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում էՔննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերԴատարանը երկարացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքըՎաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՀայաստանը շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է հանձնել ԼիբանանինՏավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծըԱրեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել էAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՊետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանանՈրոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկիԾառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանումՄահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համարՈւկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր ՊավելՔննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություններըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՎենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ըՄատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինությունԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելԿառավարությունը սահմանել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման բյուջետային վարկի պայմաններըՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԻսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համարԿասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներովՀուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի«Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքներըՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալելՄոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. ՊեսկովԴեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումներըԱմփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքներըՓաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինՆիգերիայի նախագահը հանձնարարել է հետաքննել գրեթե 1 միլիոն դոլար բյուջեով «ուրվական» գերատեսչության ստեղծման գործը
Հայաստան

Անպատասխանատուների «թռիչք-ցածրությունը»

Past.am-ը գրում է.

Ներկայումս Հայաստանում իշխանություն համարվողների ներկայացուցիչների, էլ չենք ասում՝ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ամենից տարածված միֆերից մեկը այն է, թե իրենք, իբր, թափանցի՜կ, հաշվետո՜ւ կառավարություն են:

Իրականում, ո՛չ մի բանի վերաբերյալ ո՛չ մի ռեալ հաշվետվություն, զրոյական թափանցիկություն ու ծայրահեղ, եթե կուզեք՝ անծայրածիր ա՛ն-պատասխանատվություն:

Տեսեք. գրեթե մեկ տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմ, որը 44 օր անց հրադադարվեց Փաշինյանի ստորագրած պարտվողագրով:

Կասե՞ք` ո՞վ պատասխանատվության ենթարկվեց կատարված, եթե ոչ՝ պլանավորված համընդգրկուն աղետի համար: Ո՛չ ոք: Ո՛չ իրեն «գերագույն գլխավոր հրամանատար» հռչակած Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա ԱԳ նախարարը, ո՛չ նրա պաշտպանության նախարարը, ո՛չ մեկը:

Ի դեպ, «պաշտպանության նախարարների» մասին: Պատերազմի շրջանում պաշտպանական գերատեսչությունը գլխավորած Դավիթ Տոնոյանը մի երկու կցկտուր ֆրազ ասաց ու… թռավ-գնաց: Ո՛չ մի հաշվետվություն, ո՛չ մի կոնկրետ պատասխան, ո՛չ մի ընկալելի բացատրություն:

Նիկոլն առժամանակ անց պաշտպանության նախարար նշանակեց իր սիրելի, կարելի է ասել՝ իր փայփայած կադր, ամենևին «ոչ նախկին» Վաղարշակ Հարությունյանին: Այս աստիճանազրկված, ապա Նիկոլի կողմից վերաաստիճանավորված և իր գլխավոր խորհրդական նշանակված գեներալը ՊՆ-ն գլխավորեց «հետպատերազմական շրջանում»: Թե Հայոց երբեմնի փառահեղ ու տարածաշրջանում ծանրակշիռ գործոն համարվող բանակի մնացորդների հետ Վաղարշակ Հարությունյանը ինչ արեց, բացահայտ երևում է վերջին շրջանում հաճախակի դարձող կորուստների մասին ՊՆ հաղորդագրություններից:

Այդ նույն Վաղարշակ Հարությունյանի՝ ՊՆ եղած ժամանակահատվածում թշնամին, ի դեմս ադրբեջանական զինուժի, ազատ, անկաշկանդ ու անարգել ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, առաջ շարժվեց մի քանի կիլոմետր և անարգել դիրքավորվեց, ամրացավ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, ինչպես, օրինակ՝ Սև լճի և Ուխտասարի հատվածում: Պատերազմի հանգամանքները, վստահ ենք, դեռ կուսումնասիրվեն, եթե ոչ այս իշխանության օրոք, ապա հաջորդին՝ հաստատապես։ Իսկ պատերազմի ավարտից հետո կատարվո՞ղը... Ո՞վ է դրա համար պատասխանատու, ո՞վ պիտի հաշիվ տար այդքան չարչրկված «ժողովրդին»: Ոչ մեկն էլ ոչինչ չտվեց: Իսկ կարո՞ղ ենք մտածել որ այն, ինչ սկսվել է պատերազմից հետո և այսօր ինչ կատարվում է Սյունիքում, հատկապես Որոտանում անցակետեր դնելու հետ կապված, իրականում սկսվել է հենց Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ։ Կարո՞ղ է, օրինակ, որ նա տեղյակ է եղել և ոչ միայն ոչինչ չի արել, այլ ուղակի հրաժարական է գրել ու գլուխը ազատել է սպասվող ցավից։

Վաղարշակը գնաց, եկավ Արշակ Կարապետյանը, ևս մեկ օդիոզ կերպար, որի կարիերան «Նիկոլի թվին», ինչպես բազմիցս ընդգծվել է զանազան հրապարակումներում, տեղի է ունեցել մի հայտնի քաղաքական «գործով» Նիկոլի սրտով ցուցմունք տալու հետևանքով: Ինչևէ:

Հիմնականն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում փոխվել են պաշտպանության 3 նախարար, ՊՆ տեղակալներ, ԶՈւ Գլխավոր շտաբի պետեր, նրանց տեղակալներ, բանակային խոշոր ստորաբաժանումների ղեկավարներ, ՊՆ կառուցվածքում առանցքային միավորների ղեկավարներ, ԱԱԾ տնօրեններ և այսպես շարունակ, ու... ո՛չ մի հաշվետվություն, ո՛չ մի ընկալելի բացատրություն (ինչպես աշխատանքից ազատելու, պաշտոնանկության հետ կապված, այնպես էլ՝ նշանակումների ու դրանց հետևանքների վերաբերյալ): Ու զրոյից էլ զրո պատասխանատվություն:

Իսկ ո՞ւր է Դավիթ Տոնոյանը: «Թռած» է: Ո՞ւր է Վաղարշակ Հարությունյանը, որը, չմոռանանք, Նիկոլի գլխավոր խորհրդատուն է եղել նույն պատերազմի ընթացքում: «Թռած է»: Ո՞ւր է Արշակ Կարապետյանը: Դատելով բանակում կատրվող բացարձակ, կներեք, «բարդակից», նա էս գլխից է «թռած»: Իսկ այս ամենը խոսում է միմիայն անպատասխանատվության բարձր շեմի մասին, որը կրում են կառավարության ղեկավարից սկսած, ավարտած իշխանական պատգամավորներով։