Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ

Պոդոլոգ. Մասնագետ, ում մոտ պետք չէ թաքցնել ախտահարված եղունգները

Եղունգների հետ կապված խնդիրներ ունենում են շատերը, իսկ բժիշկ-պոդոլոգի մասին գիտեն քչերը : Այնինչ հենց պոդոլոգն է, որ կարող է լուծել եղունգների խնդիրը մեկընդմիշը ու պրոֆեսիոնալ բարձր մակարդակում՝ առանց բացասական հետևանքների: Եղունգի ի՞նչ ախտահարումներ է բուժում մաշկաբան-պոդոլոգը և ի՞նչ լուծումներ առաջարկում . պատասխանում է բժիշկ Մուշեղ Մանուկյանը:
Պոդոլոգիան զբաղվում է եղունգների ախտահարումների (եղունգի դեֆորմացիաներ, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ) բուժմամբ: Հայաստանում, չնայած նման խնդիրների տարածվածությանը, քչերը գիտեն այս մասնագիտության մասին ու չեն էլ ենթադրում, որ եղունգների խնդրի դեպքում ևս կարողեն դիմել բժշկի՝ պոդոլոգի: Ավելին, բժշկի էլ դիմում են այնպիսի ծայրահեղ դեպքերում, որ նախկինում պարտադիր եղունգի հեռացում էին կատարում:
«Եղունգը ժամանակակից մեթոդները կիրառելու դեպքում պարտադիր չէ հեռացնել:Այսօր եղունգների բուժումը հնարավոր է առանց եղունգը վիրահատական ճանապարհով հեռացնելու, մի քանի օր հարկադիր տանը պառկելու և հետվիրահատական տարատեսակ հավանական բարդացումների: Բացի այդ վիրահատությունից հետո հավանականություն կա տվյալ ախտահարման կրկնվելուն: Ես կիրառում եմ արդիական բուժական մեթոդներ և եղունգների խնդիրների լուծման այլ եղանակներ, որոնց մասին դեռ քչերը գիտեն»,- ասում է մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյանը: Բժշկի առաջարկած մեթոդները ոչ վիրահատական են ու բացառում են եղունգի հեռացումը՝ անկախ ախտահարման աստիճանից:
Դրանք են՝ լազերոթերապիան (լազերի միջոցով իմպուլս է հաղորդվում եղունգի ախտահարված օջախին՝ նպաստելով դրա աստիճանական վերացմանը), պլազմոթերապիան (պլազման մարդու երակից վերցված սեփական արյունից անջատ շիճուկն է, որը ներարկվում է ախտահարված օջախում), արկադայի մեթոդը (ներաճած եղունգները բարձրացվում են և հատուկ նյութի կիրառմամբ աճի ամբողջ ընթացքում պահպանում են դիրքը), բժշկական մշակումը հատուկ սարքավորումներով և տեխնոլոգիաներով, հարեղնգային թմբիկի պլաստիկա (կոագուլյացիա), թիթեղների տեղադրում, որի միջոցով կառավարվում է եղունգի աճի ճիշտ ուղղությունը, տամպոնադայի մեթոդ (օգտագործվում է բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առանձգականության շնորհիվ կանխում են ներաճը):
«Այս մեթոդների գլխավոր առավելությունն այն է, -պարզաբանում է բժիշկ Մուշեղ Մանուկյանը,- որ դրանց շնորհիվ մենք չենք հեռացնում եղունգը, ինչպես ընդունված էր մինչև հիմա: Բոլոր վերոնշյալ մեթոդները կիրառվում են առանց անզգայացման և կատարվում են անցավ,պրոցեդուրայից հետո պացիենտն իր ոտքով տուն է գնում: Այս մեթոդների շնորհիվ իրականացվում է կոմպլեքս բուժում, պահպանվում ու վերականգնվում է եղունգի կենսունակությունը»: Բժիշկը մանրամասնում է, թե որ խնդրի դեպքում որ մեթոդն է կիրառում :
Եթե պացիենտն ունի եղունգների դեֆորմացիա, տեղադրում է հատուկ թիթեղներ: Թիթեղները ապահովում են եղունգի աճի ուղղությունը ճիշտ այնպես, ինչպես ատամների աճի ուղղությունը շտկելու համար տեղադրվող բրեկետները: Կատարում է նաև բժշկական ապարատային մշակում հատուկ գործիքներով և եղունգների պլաստիկա:
Սնկային հիվանդությունը, որը եղունգների հաճախ հանդիպող հիվանդություններից է, բուժում է մի քանի մեթոդների համադրությամբ: Նախ կատարում է բժշկական ապարատային մշակում, այնուհետև լազերոթերապիա, հարկ եղած դեպքում անում է նաև պլազմոթերապիա և դեղորայք է նշանակում: Գործընթացը տևում է մոտ 30 րոպե, անցավ է և առանց անզգայացման:
Անգամ եղունգների ներաճի դեպքում բժիշկը բացառում է վիրահատությունը: Մուշեղ Մանուկյանը կիրառում է տամպոնադայի մեթոդը. օգտագործում է բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առաձգականության շնորհիվ կանխում են ներաճը։ Նաև կիրառում է արկադայի մեթոդը, որը թույլ է տալիս լիարժեք վերականգնել եղունգի նախնական տեսքը: Ի դեպ Մուշեղ Մանուկյանը Հայաստանում այս մեթոդի առաջին ներդրողներից է: Խնդիր ունեցող մատը դրվում է սարքի մեջ և հատուկ, գործիքներով ձգում, որպեսզի չտեղաշարժվի: Այնուհետև հատուկ գործիքներով եղունգի խնդրային հատվածում կատարվում է ռեկոնստրուկցիա, որի ժամանակ եղունգը բարձրացվում է: Եղունգի կորացած հատվածը հատուկ նյութով է պատվում: Նյութը 6-8 ամիս կարող է մնալ եղունգին և ամրացնել այն:
Իսկ եղունգների սնուցման խանգարումների ժամանակ(օնիխոդիստրոֆիաներ), երբ եղունգները բարակում, շերտավորվում և ճաքեր են տալիս, եղունգի տակ օդ է հավաքվում, դիմում է պլազմոթերապիայի մեթոդին և 2-3 ամիս հետո լիովին վերականգնում եղունգների առողջ տեսքը:
Բժիշկ Մանուկյանը զբաղվում է նաև կրունկների ախտահարումների, կրկնկախիթի, կոշտուկների, գորտնուկների վերացմամբ ու քրտնարտադրության կարգավորմամբ: «Օրինակ՝ կրունկի ճաքերը, հայաստանյան կլիմայով պայմանավորված,բավական հաճախ հանդիպող խնդիր են, և ես առաջարկում եմ արդիական բուժում, որն արագ արդյունք է տալիս, կատարում եմ տեյպավորում, հատուկ նյութերով կպչուկներ են դրվում կրունկներին, հետո՝ կոսմետիկ խոնավացնող ու դեղորայքային միջոցներով կրունկը մշակվում է, և մեկընդմիշտ հրաժեշտ ենք տալիս ճաքերին: Բավական տհաճ խնդիր է կրնկախիթը (շպոռաները), երբ կրունկի ոսկորն սկսում է աճել դեպի ներքև, իսկ մաշկը գնալով բարականում է: Վիրահատական միջամտությունը ցանկալի չէ: Ես կատարում եմ լազերաթերապիա՝ բորբոքային պրոցեսը հանգստացնելու համար, ապա պլազմոթերապիա՝ հարակից հյուսվածքների բորբոքումը անցկացնելու համար: Ոտքերի և ձեռքերի կոշտուկները, գորտնուկները ևս կարելի է հեռացնել լազերային կամ կոագուլյացիայի եղանակներով, առանց անզգայացման ու անցավ: Ամեն դեպքում ես նախապատվությունը տալիս եմ ոչ վիրահատական արդիական մեթոդների կիրառմանը, որոնք ապահովում են արագ ու երկարատև արդյունք: Բավականին հաճախ դիմում են նաև մազաթափության համար, որ բուժում եմ պլազմոթերապիայի օգնությամբ: Այն առաջնահերթ կանխում է մազաթափությունը և նոսրացումը, եթե կա կիսամահացած մազային սոխուկներ, այն միանգամից վերականգնվում է»:
Մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյանի բուժման առավելությունն այն է, որ այն ոչ վիրահատական է, անցավ ու չի պահանջում անզգայացում ու եղունգի հեռացում: Ի դեպ բուժումը նաև մատչելի է ու հասանելի սոցիալական բոլոր խավերին: «Եղունգների, կոշտուկների և նման այլ խնդիրներ շատերն են ունենում, ցավոք, նրանք հաճախ դիմում են գեղեցկության սրահների աշխատողներին ու հաճախ ավելի խորացնում իրենց խնդիրները: Այնինչ դիմելով բժիշկ պոդոլոգի նրանք կարող են արագ,անցավ, առանց կտրվելու իրենց առօրյայից լիարժեք ազատվել իրենց անհանգստացնող խնդրից»,-եզրափակում է բժիշկը:
Մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյանը խորհրդատվություն ու բուժում իրականացնում է Պուշկինի 56/1 հասցեում՝ «Գոռմեդ» կլինիկայում: