Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ Թուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. Hürriyet Ժամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ ՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանը Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Անհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդու Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում

Հուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերովՎարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԺամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանԻրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասինՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԿադրային փոփոխություններ՝ դատախազությունումԻրանի շուրջ լարվածությունը չի թուլանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանումՖրանսիան առավելության հասավ 2:0 հաշվովԱրաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումներըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԺաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոնՖլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունովՄոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներԱրագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահՀայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանությունՀայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում էՔննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերԴատարանը երկարացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքըՎաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՀայաստանը շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է հանձնել ԼիբանանինՏավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծըԱրեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել էAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՊետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանանՈրոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկիԾառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանումՄահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համարՈւկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր ՊավելՔննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություններըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՎենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ըՄատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինությունԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելԿառավարությունը սահմանել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման բյուջետային վարկի պայմաններըՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԻսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համար
Հայաստան

«Ոչ մի մասունք չեն ճարել, զոհվելու փաստը չենք կարողանում ապացուցել»․ Կատյան ամուսնու անունը զոհվածների ցուցակում տեսել է, բայց մեկ տարի է՝ մարմինը չի գտնվել

«Արդեն մի տարի անցել ա, պատերազմը մեզ համար չի ավարտվել»,- հուզմունքով ասում է 48-ամյա Կատյա Բուդաղյանը, որը պատերազմը սկսվելուց հետո՝ սեպտեմբերի 27-ից, ամուսնուց որևէ լուր չունի: Ամուսնու անունը հայտնվել է զոհվածների ցուցակում, բայց շուտով մեկ տարի է՝ մարմինը չի գտնվում։

«Անորոշության մեջ ենք ու ամեն օր սպասումներով՝ ԴՆԹ-ի պատասխան գուցե գա, ահավոր ա։ Զոհվածների առաջին ցուցակը որ կախել են, իրա անունը կար, բայց մինչև հիմա ոչ մի մասունք չեն ճարել, դրա համար իրա զոհվելու փաստը չենք կարողանում ապացուցել։

Ոչ մի կարգավիճակ չունենք՝ ո՛չ զոհվածի, ո՛չ անհայտ կորածի։ Իր անունը զոհվածների ցուցակում հայտնվել էր, բայց որ դիմում էինք զոհվածի կարգավիճակ ստանալու համար, ասում են՝ պետք ա դատաբժշկական փորձաքննության արդյունքները լինեն, որ մահվան վկայական տրվի: Դե, քանի որ մարմինը չեն գտել, չեն կարող ներկայացնել»,- պատմում է կինը։

Կատյան ասում է՝ կարգավիճակի չլինելու հարցը նաև հնարավորություն չի տալիս ֆինանսական փոխհատուցումներից օգտվել, ասում է՝ ցավը խորն է, կորուստը՝ մեծ, ֆինանսականի մասին անգամ մտածել չեն կարողանում, բայց կորցրել են տուն ու ունեցվածքը Հադրութի Թաղասեռ գյուղում, վերջին երկու ամիսներին 68-հազարական դրամ օգնությունն էլ չեն ստանում, ավելի խիստ են զգում սոցիալական խնդիրների ծանրությունը։

«Թոշակ չենք կարողանում ստանանք որպես զոհվածի կամ անհայտ կորածի ընտանիք, ոչ մի բանից չենք օգտվում, դատարան ենք դիմել կարգավիճակի հարցով, դատարանն անհայտ բացակայող ա ճանաչել, ասում են՝ նոյեմբերի 9-ին մի տարի լրանա, հետո նոր իրան մահացած կճանաչեն։ Պետք է մի քանի ամիս էլ սպասենք»,- պատմում է կինը:

Կատյայի ամուսինը՝ 48-ամյա մայոր Նիկոլայ Հայկյանը, 30 տարի զինվորական ծառայության մեջ է եղել: Կինը հուզմունքով ասում է, որ ամուսնու հետ կատարված դեպքից հետո անտարբերություն է տիրում, պետության կողմից որևէ մեկը չի հետաքրքրվում իրենց վիճակով, ամուսնու հետ կապված որևէ տեղեկություն այդպես էլ չեն ստանում։

«30 տարի ծառայել ա, էսօր կարծես էդ մարդը չի էլ եղել, ոչ մի ուշադրություն, գոնե հետաքրքրվեն, հարցնեն՝ սպայի ընտանիքը որտե՞ղ ա: Ոչ մի տեղեկություն չենք ստացել, միայն զոհվածների ցուցակում անունը կա»,- ասում է Կատյան։

Պատերազմի առաջին օրվանից, երբ վիճակը Հադրութի Թաղասեռ գյուղում վատացել է, Կատյան երեխաների հետ դուրս է եկել՝ ամեն ինչ թողնելով: Ասում է, եթե իմանար՝ այլևս չեն վերադառնալու, գոնե ոսկյա զարդերը հետը կվերցներ։

Կատյան երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան, որտեղ սկզբնական շրջանում հորեղբոր ընտանիքի հետ է բնակվել, այնուհետև, երբ մեծ տղան զինվորական ծառայությունից վերադարձել է, դիմել է պետական մարմիններ՝ պաշտպանության նախարարություն, սոցիապ նախարարություն, սակայն կացարանի հարցով որևէ տեղից աջակցություն չի ստացել:

«Ոչ մի տեղից ոչ մի արձագանք, մեզ չեն բավարարում, մենք Աբովյանից հասանք Ջերմուկ, երկու ամիս մնացինք, բայց էլ չկարողացանք վարձը տալ, մեր համայնքի ղեկավարն էր հարցնում՝ ո՞նց եք, ինչպե՞ս եք ապրում։

Ես բացատրեցի, որ վիճակն էն աստիճան ա, որ չենք կարողանում վարձը տա: Ինքը մի բարերար գտավ, մի կին մեզ օգնեց՝ իմանալով, որ ամուսնուս հետ սենց հարցեր կան, մեզ հյուրատանը տեղավորեց: Որոշ ժամանակ անց տեղափոխվեցինք Շիրակացու ճեմարան՝ հանրակացարան: Մեր պայմանագիրն օգոստոսին վերջանում էր, բայց ասեցին՝ չեն կարող մեզ էսպես հանել, հիմա էստեղ ենք մնում, պայմանագիրը երկարացրին»,- ասում է Կատյան ու հուզմունքով շարունակում, որ սեպտեմբերի 27-ից սկսած կյանքը հետ է գնում։

«Մինչև պատերազմը մենք շատ լավ էինք ապրում, հիմա մենք ոչ թե դոփում ենք տեղում, այլ անընդհատ հետ ենք գնում, թե հոգեկան աշխարհը, թե ամեն ինչ խառնվել են իրար, մենք չենք կարողանում վերադառնալ զրո կետին, անընդհատ հետ ենք գնում։ Հիմա էլ որ տղայիս տարան բանակ, ավելի վատ»,- ասում է Կատյան։

Ապագայի մասին Կատյան չի կարողանում մտածել, ասում է՝ անընդհատ տագնապի մեջ է, միայն ցանկանում է, որ խաղաղություն լինի:

«Ես չեմ կարողանում դեպի ապագա նայել, ես ոչ մի պլան չեմ կարողանում կազմել, մենք 26-ին էլ լիքը պլաններ ունեինք,- հուզվում է Կատյան ու ասում․- մեզ համար կարևորը խաղաղությունն է, երկու տղա ունեմ, մեկը՝ առաջնագծում, Աստված չանի՝ մի բան լինի, էլի մենք ենք տուժողը լինելու, էլի հասարակ մարդիկ»։

medialab.am