Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ Թուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. Hürriyet Ժամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ ՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանը Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Անհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդու Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում Իրանի շուրջ լարվածությունը չի թուլանում

Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԺամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանԻրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասինՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԿադրային փոփոխություններ՝ դատախազությունումԻրանի շուրջ լարվածությունը չի թուլանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանումՖրանսիան առավելության հասավ 2:0 հաշվովԱրաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումներըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԺաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոնՖլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունովՄոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներԱրագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահՀայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանությունՀայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում էՔննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերԴատարանը երկարացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքըՎաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՀայաստանը շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է հանձնել ԼիբանանինՏավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծըԱրեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել էAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՊետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանանՈրոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկիԾառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանումՄահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համարՈւկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր ՊավելՔննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություններըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՎենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ըՄատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինությունԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելԿառավարությունը սահմանել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման բյուջետային վարկի պայմաններըՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԻսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համարԿասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
Հայաստան

ՀՀ իշխանությունները եռակողմ հայտարարությունից հետո թաքուն կերպով բացել են ՀՀ օդային տարածքն Ադրբեջանի համար

Նիկոլ Փաշինյանը, կառավարության այսօրվա նիստին, անդրադառնալով Թուրքիայի կողմից եկող դրական ազդակներին, հայտարարեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն տեսնում է:

«Եվ մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանն՝ արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- նշել է նա:

Սրան զուգահեռ՝ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում տալով Вестник Кавказа լրատվական գործակալությանը, տեղեկություն հրապարակեցին, որի համաձայն՝ Հայաստանը բացել է իր օդային տարածքն ադրբեջանական ավիացիայի համար, և որ 30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանից ուղևորատար օդանավը կատարել է ներքին թռիչք՝ Հայաստանի օդային տարածքով։

Flight Radar հարթակի տվյալների համաձայն, սեպտեմբերի 4-ին Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737-300 օդանավն իրականացրել է TK326 Գյանջա-Նախիջևան չվերթը:

Օդանավը օդ է բարձրացել Գյանջայից 9։57 (5.57 UTC)-ին և վայրէջք է կատարել Նախիջևանում 10:32 (6:32 UTC)-ին։ Թռիչքը տևել է 35 րոպե։ Օդանավն անցել է Սևանա լճի վրայով, Հայաստանի Գեղարքունիքի մարզի վրայով։

Հայաստանի այս քայլը որակվում է՝ որպես կառուցողական քայլ, և նշվում, որ ՀՀ իշխանությունները նման կառուցողական քայլեր, ինչպիսին օդային տարածքը բացելն է, կփորձեն իրականացնել, և հնարավորության դեպքում՝ գաղտնի կերպով՝ լուռ, առանց պաշտոնական հայտարարությունների, որպեսզի հնարավորինս քիչ խնդիրներ ունենան ընդդիմության հետ և Սփյուռքի հետ:

Նշենք, որ Ադրբեջանի համար օդային հատվածը վերը նշված կերպով Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ՀՀ իշխանությունները բացել են դեռևս 2020-ի դեկտեմբերի 27-ին՝ նոյեմբերյան եռակողմ հայտարարության հաստատումից մոտ մեկ ամիս անց: Вестник Кавказа լրատվական գործակալությունը հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Հայաստանը բացել է իր օդային տարածքը Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիական ինքնաթիռների համար, և որ մինչ այդ այս երկրների քաղաքացիական ինքնաթիռները ստիպված թռիչք էին իրականացնում Վրաստանի օդային տարածքով, որի դեպքում ստիպված էին լինում բավականին մեծ տարածություն հաղթահարել:

Հոդվածում տեղեկացվում էր, որ 2020-ի դեկտեմբերի 27-ին Turkish Airlines ավիաընկերությունը ավիաթռիչք է կազմակերպել Բաքու-Ստամբուլ՝ ՀՀ օդային տարածքով:

Ավելին, 2021-ի օգոստոսի 31-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել՝ հղում տալով հայկական աղբյուրներին, որ 44-օրյա պատերազմից մոտ 20 օր առաջ՝ սեպտեմբերի 9-ից, Թուրքիան արգելել է ՀՀ-ում գրանցված ինքնաթիռների մուտքը իր օդային տարածք: Ընդ որում, մերժումները եղել են առանց որևէ հիմնավորման:

Ադրբեջանական լրատվամիջոցը հարցադրում է անում՝ ինչո՞ւ Հայաստանը հայելային եղանակով չի արգելել կամ սահմանափակել ՀՀ օդային տարածք Թուրքիայում գրանցված ինքնաթիռների մուտքը, այնուհետև լրատվամիջոցն առաջ է քաշում հետևյալ եզրահանգումը՝ Անկարան նախապես գիտեր Բաքվի ռազմական պլանների մասին:

Թե որքանով էր ակնհայտ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պատերազմի վերսկսումը հենց 2020-ի սեպտեմբերին, և որքանով էին տեղեկացված ՀՀ իշխանություններն այդ մասին, դեռ կանդրադառնանք, իսկ հիմա վերադառնալով ադրբեջանական արգելքներին՝ հիշեցնենք, որ հայկական կողմը այդպես էլ չկարողացավ պաշտոնապես քաղաքացիական ավիաթռիչքներ կազմակերպել Ստեփանակերտի օդանավակայանից՝ 2008-ին օդանավակայանի նոր մասնաշենքի կառուցումից հետո:

Ավելին, նույն ճակատագիրը սպառնում է Կապանի օդանավակայանին, որը թեև պատրաստ է շահագործման, սակայն արցախյան վերջին պատերազմի արդյունքում Սյունիքի հատվածում Ադրբեջանի առաջխաղացումների պատճառով Կապանի օդանավակայանը թեպետ ՀՀ տարածքում է, սակայն գտնվում է Ադրբեջանի թիրախավորման տակ, ավելին, ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Կապանի օդանավակայանի մի մասը հայտնվելու է իրենց մոտ:

Հիշեցնենք, որ 2017 թվականին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը փորձել էր ուսումնասիրել Ստեփանավանի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի օդանավակայանների վերագործարկման հնարավորությունները, այնուհետև հայտնել էին, որ Սիսիանի, Գորիսի ու Մեղրու օդանավակայանները ՊՆ-ի տիրույթում են, մնացածը քաղաքացիական աերոդրոմներ են, որոնք չեն շահագործվում:

168.am