Հեղուկ գազի շուկան չի կարգավորվում. Ռուսաստանում հերթեր են, մեքենաները չեն հասցնում բեռնել. «Ժողովուրդ»
«Հայաստանում հեղուկ գազի շուկան արդեն երկու ամիս է, ինչ չի կարգավորվում: Եթե շաբաթներ առաջ հեղուկ գազը կտրուկ թանկացել էր, ապա այժմ այն պարզապես չկա: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ չի դադարում վարորդներից դժգոհություններ ստանալ: Նրանց խոսքերով՝ իրենք այս օրերին չեն կարողանում հեղուկ գազ գնել, եթե գտնում են, ապա բարձր գնով:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Գազ Պրոպան» ընկերության հետ եւ հետաքրքրվեց՝ ինչու հեղուկ գազ չկա եւ երբ է լինելու: Մեր հարցին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչն ասաց. «Կոնկրետ մեզ մոտ այսօր (երեկ) երեկոյան՝ 20.00-ից հետո մեկ մեքենա կլինի, բայց միայն մեր ընկերության՝ Տիչինա հասցեի մասնաճյուղում, իսկ մեկ-երկու օրից՝ մյուս մասնաճյուղերում: Այս պահին հեղուկ գազի համար մեծ հերթեր են Ռուսաստանի Դաշնությունում, չեն հասցնում մեքենաները բարձել, դրա համար չկա գազ: Ռուսաստանում մեզ ասում էին՝ գազ չկա, քիչ է, դրա հետեւանքով են հերթեր գոյացել»: Ի դեպ, սրան զուգահեռ նկատենք, որ Հայաստանում հեղուկ գազի գինը երկու ամիսների ընթացքում 200 դրամից բարձրացել է՝ դառնալով 260-270 դրամ:
Գազալցակայաններ կան, որտեղ այն վաճառվում է 250 դրամով: Այն մեր հանրապետությունում կշարունակի բարձր գնով վաճառվել, քանի որ Ռուսաստանում եւս թանկացել է: «Ամենայն հավանականությամբ, եթե գնում ենք բարձր գնով, պետք է վաճառենք բարձր գնով»,-նկատեց «Գազ Պրոպան»-ի ներկայացուցիչը»,- գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն