Իլոն Մասկ. Starship հրթիռի առաջին ուղեծրային տեղադրումն առաջիկա շաբաթներին պետք է պատրաստ լինի թռիչքի
Starship հրթիռի առաջին ուղեծրային տեղադրումն առաջիկա շաբաթներին պետք է պատրաստ լինի թռիչքի: Twitter-ում գրել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, ինչը միլիարդատիրոջը մեկ քայլով մոտեցնում է ուղեծրային, այնուհետեւ միջմոլորակային ճանապարհորդության իր երազանքին:
Մայիսին SpaceX-ը հաջողությամբ արձակել էր իր Starship-ի SN15 նախատիպը՝ բազմակի օգտագործման մեծ բեռնատարողության հրթիռը, որն ի վերջո կկարողանա տիեզերագնացներին եւ զանգվածային բեռներ հասցնել Լուսին եւ Մարս: Վայրէջքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախատիպի վայրէջք կատարելու նախորդ չորս փորձերը ավարտվել էին պայթյուններով:
«Առաջին ուղեծրային Starship-ը թռիչքի պետք է պատրաստ լինի մի քանի շաբաթից, երբ ստանանք կարգավորող մարմինների հաստատումը»,- Twitter-ում գրել է Մասկը:
SpaceX-ի նոր սերնդի Starship-ը հասնում է 120 մետր բարձրության՝ առաջին փուլի գերծանր ուժեղացուցիչի հետ համատեղ:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն