Ո՞ւմ խորհուրդ չի տրվում արեւայրուք ստանալ
Շատ մարդկանց համար ամառային հանգիստն ասոցացվում է լողափի եւ արեւայրուքի հետ։ Սակայն ոչ բոլորին է կարելի արեւայրուք ստանալ, որոշ մարդկանց ուտրամանուշակագույն ճառագայթները հակացուցված են։
Գինեկոլոգիական հիվանդություններ
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանն ասաց, որ արեւի ճառագայթների ներքո կնոջ օրգանիզմում ակտիվանում է էստրոգենների սինթեզը եւ բարձրանում է այդ հորմոնների նկատմամբ զգայունությունը։ Ուստի, եթե կինը կաթնագեղձերի կամ ձվարանների հետ կապված խնդիրներ ունի (կիստաներ, բարորակ եւ չարորակ գոյակցություններ), ինչպես նաեւ խնդիրներ արգանդի խոռոչի հետ եւ էնդոմետրիում (բորբոքային հիվանդություններ, էնդոմետրիոզ եւ այլն.), նրան խորհուրդ է տրվում խուսափել արեւի ճառագայթներից, քանի որ դրանց պատճառով առկա խնդիրները կարող են սրվել։
Ցանկացած գինեկոլոգիական հիվանդության պարագայում մասնագետը կանանց խորհուրդ է տալիս ծով մեկնելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։
Բորբոքային պրոցեսներ
Եթե օրգանզիմում կան բորբոքային պրոցեսներ կամ սուր ինֆեկցիոն հիվանդություններ, արեւայրուքը ցանկալի չէ՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, քանի որ դա կարող է հանգեցնել այդ պրոցեսների սրմանը։
Մաշկային հիվանդություններ
Ցանկացած մաշկային հիիվանդության, այդ թվում՝ էկզեմայի, ակնայի եւ փսորիազի պարագայում արեւայրուքը հահշկացուցված է։ Իհարկե, մաշկի վրա չարորակ գոյակցությունների կամ խալի հետ կապված խնդիրների պաևագայում պետք է խուսափել արեւի ճառագայթներից։
Մաշկին շատ խալեր ունեցող մարդկանց եւս խորհուր չի տրվում մնալ արեւի տակ, քանի որ նրան ք մելանոմայի ռիսկային խմբում են՝ մաշկի քաղցկեղի տեսակի։ Նման մարդկանց ամռանը խորհուրդ է տվում օգտագործել արեւապաշտպան քսուք՝ բարձր SPF-ով (առնվազն 30) ոչ միայն լողափին, այլեւ առօրյայում։
Արեւայրուքը հակացուցված է նաեւ հետեւյալ հիվանդությունների պարագայում՝
Ցանկացած բարորակ կամ չարորակ ուռուցքներ
Համակարգային կարմիր գայլախտ
Սուր տուբերկուլյոզ
Շաքարախտ
Հոգեկան խանգարումներ
Հիպերտոնիա
Վահանաձեւ գեղձի հիվանդություններ
Խորհուրդ չի տրվում նաեւ արեւայրուք ստանալ մարդկանց, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթերի նկատմամբ զգայունությունը բարձրացնող դեղորայք են ընդունում, ինչպես նաեւ մինչեւ 5 տարեկան երեխաներին, տարեցներին ու հղի կանանց։ Դաշտանի օրերին արեւայրուքը եւս ցանկալի չէ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...