Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Տղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքը Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը Ղարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին Շրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ին Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտին Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ

Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ Վաշինգտոնին
Գիտություն

Աղետ կլինի, եթե Սեւանը շարունակեն դատարկել

Սևանի ջրի մակարդակի կտրուկ փոփոխությունը կարող է բերել սեյսմիկ իրավիճակի փոփոխության: Եթե իջեցումը շարունակվի, չի բացառվում, որ մենք Սևանի ավազանում, այդ թվում բնակավայրերում, կարող ենք մինչև 6 բալ ուժգնության երկրաշարժեր ունենալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը:

Նշենք, որ օգոստոսի 11-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 2017թ-ի հունիսին հասած ամենաբարձր նիշից իջել է 18 սմ-ով: Լճի մակարդակի անկումը պայմանավորված է ջրի լրացուցիչ բացթողումներով: Կառավարության առաջարկով Ազգային ժողովը հուլիս 6-ին ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է Սևանից ջրառի ծավալները տարեկան 170 մլն խմ-ից հասցնել 270 խմ-ի։

Աշխեն Թովմասյանի խոսքով՝ մեծածավալ ուսումնասիրություններ կան այն մասին, թե որքանով կարող են ջրամբարների, լճերի մակարդակի կտրուկ բարձրացումը կամ իջեցումը սեյսմիկ իրավիճակի փոփոխության պատճառ դառնալ: Ըստ նրա՝ այժմ Սևանի ավազանում երկրաշարժի վտանգ կա:

«Հիմա 18 սմ-ով է նվազել, և եթե ջրի մակարդակի կտրուկ նվազումը շարունակվի, բոլորովին չի բացառվում, որ մենք Սևանի ավազանում կարող ենք երկրաշարժեր ունենալ: Սևանի ավազան ասելով՝ նկատի ունեմ նաև հարակից բնակավայրերը»,- նշեց նա:

«Սեյսմիկ պաշտպանության ծառայության» պետի տեղակալը ուսումնասիրություններ է կատարել Սևանա լճից ջրի բացթողնման և դրա հնարավոր հետևանքների շուրջ: Աշխատանքը կատարված է 1927 թ.-ից, երբ սկսվել է Սևանա լճից տարբեր նպատակներով ջրի բացթողնումը, մինչև 2008 թ-ը: Ըստ ուսումնասիրության՝ այս ընթացքում եղել են սեյսմիկ իրավիճակի փոփոխություններ, որոնք կարող են մինչև 4-4.2 մագնիտուդի՝ 6 բալ ուժգնությամբ երկրաշարժերի պատճառ դառնալ:

«Սևանի ավազանով անցնող սեյսմակտիվ խզվածքների մասին վերջերս շատ լուրջ ուսումնասիրություններ են կատարվել, և մեր պատկերացումները վերջին տարիներին խիստ փոխվել են այդ խզվածքների պոտենցիալի մասով: Դրանք շատ ավելի մեծ պոտենցիալ են պարունակում, քան մի քանի տարի առաջ ենթադրվում էր: Սա ևս շատ վտանգավոր է»,- ընդգծեց Աշխեն Թովմասյանը:

Հարցին՝ վերջին երկու ամիսներին Սևանա լճի մակարդակի 18 սմ-ով իջեցումից հետո երկրաշարժեր գրանցվե՞լ են տարածքում, մասնագետը պատասխանեց, որ վերջին ժամանակահատվածում Սևանի ավազանի վարքագծին այդպիսի մեծ ուշադրություն չի դարձվել, բայց թույլ երկրաշարժեր միշտ լինում են:

«Այն, որ սկսած 1995-1996 թ. այստեղ սեյսմակտիվության ռեժիմն ինչ-որ չափով փոխվել է, դա կա, որովհետև ժամանակ առ ժամանակ այնտեղ լինում են 3.5-4 մագնիտուդի երկրաշարժեր: Դրանք միջին, կարելի է նույնիսկ ասել թույլ ուժգնության երկրաշարժեր են»,- եզրափակեց սեյսմոլոգը:

Հակոբ Ասլանյան

tert.am