Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէ Կապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետ Թրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակում Դերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրել Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբ Փրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային Գյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնը Վրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունը Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Իրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր «Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ է

Ռոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերըԱրմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունըՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը«Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետՈւկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի ՀայաստանՁյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՈւկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNNՀայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՈստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցիՄոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. ԹրամփԶանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել էՃամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնՀունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է ՄիրզոյանինՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենաԻրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ ՎենսՊակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարելԱնօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՎարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներովՇարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. ՊապիկյանՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ովԵրևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան
Հայաստան

Արտագաղթում են նաև նրանք, ովքեր կայացել են, ունեն ֆինանսական միջոցներ և տեղափոխում են նաև իրենց կապիտալը․ Գևորգ Պողոսյան

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանից մեկնողների քանակը գերազանցել է ժամանողների քանակին․ հունիսի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը՝ համեմատական անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

«2020 թվականի արդյունքներով, ըստ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի մուտքերի և ելքերի տվյալների, հաշվեկշիռը դրական էր, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ բավականին բացասական էր»,- մանրամասնել էր նա։

Թեև հասարակական ու մասնագիտական տարբեր շրջանակներ, հիմնվելով նաև վիճակագրական ցուցանիշների վրա, ամիսներ շարունակ ահազանգում են արտագաղթի նոր ալիքի մասին, սակայն Միգրացիոն ծառայությունից դեռևս չեն շտապում գնահատականներ տալ․ նշում են՝ համավարակով պայմանավորված՝ այս տարվա և անցյալ տարվա տվյալները համադրելի չեն։

«Ճիշտ է, այս տարի առաջին եռամսյակում մեկնողների մեծ թիվ ենք ունեցել, աննախադեպ միգրացիոն սալդո (նկատի ունեմ՝ ելքերի ու մուտքերի տարբերությունը՝ մասնավորապես ՀՀ անձնագրով սահմանահատումների դեպքում), բայց մենք սա չենք դիտարկում ընդհանուր տարիների կտրվածքով միգրացիոն դինամիկայի ընդհանուր պատկերում, որովհետև վերջին երկու տարիներն անոմալ էին, և միգրացիոն դրսևորումների պատկերը խիստ աղավաղված է,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը՝ հավելելով, որ եթե անցյալ տարի համավարակով պայմանավորված սահմանափակումներն են ազդել թվերի վրա, այս տարի՝ այդ սահմանափակումների հանումը,- Մենք վաղ ենք համարում գնահատականները, թե մեծ արտագաղթ է սկսվել Հայաստանից, որովհետև առնվազն տարին պետք է ամփոփվի, փակվի, մեր սեզոնային միգրացիայի գործոնը պետք է հաշվի առնենք՝ տեսնենք, թե տարվա վերջում ովքեր են վերադառնում, և այդ կտրվածքով դիտարկենք՝ արդյո՞ք դա արտագաղթ էր՝ գնացին ու չեկան, թե՞ մեր սեզոնային միգրացիան էր, որն ամեն տարի ունեցել ենք»։

 


Նելլի Դավթյանը նկատեց, որ տվյալներն ընդհանուր են՝ ներառում են և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ օտարերկրացիների մուտքի ու ելքի մասին տեղեկությունը:

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ​​ղեկավար, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի գնահատմամբ՝ արտագաղթի վտանգը կա, իսկ համավարակի գործոնն անգամ ինչ-որ առումով կասեցնող դեր է ունեցել․ «Հատկապես պատերազմում տարած ահավոր պարտությունից հետո ենթադրվում էր և սպասվում էր, որ արտագաղթի ավելի մեծ ալիք կլինի, բայց հենց կորոնավիրուսի պայմաններն էին, որ կասեցնում էին արտագաղթը։ Այժմ սահմաններն աստիճանաբար բացվում են, ՌԴ-ն արդեն ընդունում է ՀՀ-ից մեկնողներին, և պետք էր սպասել, որ արտագաղթի ալիք կլինի, բայց այստեղ երկու ալիքներ են մեկնողների. առաջինն այն մարդիկ են, որոնք մշտապես մեկնել են արտագնա աշխատանքի և ստիպված էին ձմռանը մնալ կորոնավիրուսի պատճառով, իսկ երկրորդ ալիքն այն մարդիկ են, որոնք պատերազմում մեր պարտությունից հետո տրամադրություններով պայմանավորված՝ պարզապես տեղափոխվում են ապրելու այլ երկիր, հիմնականում՝ Ռուսաստան, քանի որ վիզային ռեժիմն այնտեղ ավելի թեթև է։

Երկրորդ ալիքը երկրի համար ավելի մեծ վտանգներ է պարունակում, որովհետև այն մարդիկ են, որ գնում են՝ չվերադառնան»։

Սոցիոլոգը նկատեց, որ մեկնողները սովորաբար բոլոր խավերից են՝ անապահովներ, միջին խավ, նրանք, ովքեր կայացել են, ունեն ֆինանսական միջոցներ և տեղափոխում են նաև իրենց կապիտալը։


Այդուհանդերձ, Գևորգ Պողոսյանի համոզմամբ՝ քաղաքական վիճակի կայունացման դեպքում արտագաղթի ալիքը հնարավոր է կանխել և անգամ ներգաղթ ապահովել․ «Մենք հիմա ՌԴ Դեմոգրաֆիայի ինստիտուտի հետ ծրագիր ենք իրականացնում, որը կոչվում է «Հայերը՝ Ռուսաստանում․ ինտեգրվե՞լ, թե՞ վերադառնալ»։ Մեզ, իհարկե, հետաքրքրում է երկրորդ բաղադրիչը․ վերադարձի, հայրենադարձության ռեսուրսն ենք ուզում ուսումնասիրել։ Մեզ հետաքրքիր է, թե ո՞ր պայմաններում մեր հայրենակիցները կվերադառնան, կվերադառնա՞ն, թե՞ չեն վերադառնա, և այլն։ Եվ կարող եմ ասել, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են տնտեսական, քաղաքական և հիմնականում անվտանգային վիճակի բարելավման դեպքում (այսինքն՝ պատերազմի վտանգն այսքան ակնառու չլինի) վերադառնալ»։

Նա հավելեց, որ ինստիտուտն ամեն տարի իրականացնում է արտագաղթի միտումների մասին ուսումնասիրություններ․ այս տարի տվյաները գուցե ամփոփեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։