Մեզ այլ հնարավորություն չի մնում, քան ընդհանուր օգտագործման հողերի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակները քանդելը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանցիներին խնդրում է չդիմել քաղաքապետարանին իրենց ապօրինի ավտոտնակներն օրինականացնելու հարցով, քանի որ նման դեպքերում Երևանի քաղաքապետարանին այլ հնարավորություն չի մնում, քան այդ ավտոտնակները քանդելը։ Տիգրան Ավինյանն այդ մասին խոսել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Սիրելի երևանցիներ, խնդրում ենք, մի դիմեք ապօրինի ավտոտնակների օրինականացման համար, որովհետև Երևանի քաղաքապետարանին որևէ այլ հնարավորություն չի մնում, քան քանդել այդ ավտոտնակները, որովհետև իրավակարգավորումներն այնպիսին են, որ մենք հիմնականում չենք ունենում հնարավորություն դրանք օրինականացնելու, որովհետև դրանք գտնվում են ընդհանուր օգտագործման և անօտարելի հողերի վրա։ Քանի որ մենք չենք կարողանում դրանք օրինականացնել, Կառավարության համապատասխան որոշումը պարտադրում է մեզ դրանք քանդել։
Հետևապես, խնդրում ենք, հորդորում ենք, մի ստիպեք մեզ անընդհատ այս գործընթացով անցնել, որովհետև սա մեր կամքից անկախ է, մենք այդ ավտոտնակները պետք է քանդենք, որովհետև դա Կառավարության որոշման մեջ հստակ գրված է։ Եթե նվազագույնը չեք ուզում, որ ձեր ավտոտնակը քանդենք, խնդրում ենք մի դիմեք ձեր ապօրինի ավտոտնակի օրինականացման համար, հատկապես եթե դա գտնվում է ընդհանուր օգտագործման հողի վրա։ Երևանի գլխավոր հատակագծով հստակ ֆիքսված է, թե որ հողը ինչ նշանակություն ունի, և դուք Երևանի քաղաքապետարանի կայքում կարող եք տեսնել ձեր հողի նշանակությունը։ Ստուգեք, հողն ընդհանուր օգտագործման է, նույնիսկ եթե դիմել եք, խնդրում եմ՝ հետ վերցրեք ձեր դիմումը, որովհետև մեզ որևէ այլ հնարավորություն չի մնում, քան քանդել այդ ավտոտնակները»,- նշել է Ավինյանը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...