Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ․ նախագիծ
Ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտի ներդրման նախագծով առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ, որը պետք է իրականացվի ամեն տարի՝ ՆԳ նախարարի հրամանով սահմանված օբյեկտիվ և չափելի ցուցիչների հիման վրա: Այս մասին ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ դա թույլ կտա առավել կարճաժամկետ տիրույթում գնահատել ոստիկանության ծառայողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ժամանակին արձագանքել առկա խնդիրներին՝ միևնույն ժամանակ խթանելով ոստիկանության ծառայողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների շարունակական և պարբերական լավարկումը՝ հիմնված կատարողականի գնահատման արդյունքներով վեր հանված թիրախային կարիքների վրա: Միևնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի ատեստավորումը փոխկապակցված կլինի ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման համակարգի հետ, ինչը ծառայողին մշտապես կպահի մրցունակ վիճակում:
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կներդրվի ոստիկանության ծառայողների գործունեության արդյունավետության և որակի գնահատման առավել օբյեկտիվ և գործուն համակարգ, որը մի կողմից ենթադրում է ոստիկանության ծառայողների աշխատանքի արդյունավետության, որակի նկատմամբ անընդհատ մշտադիտարկում՝ արդյունքում ապահովելով կատարողականի գնահատականի վրա հիմնված որոշումների կայացումը, իսկ մյուս կողմից թույլ կտա առավել կարճաժամկետ կտրվածքով վեր հանել ոստիկանության ծառայողների կրթական կարիքներն ու դրանց հիման վրա լրամշակված վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով ապահովել ոստիկանության ծառայողների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների թիրախային շարունակական զարգացումն ու կատարելագործումը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը և նշել, որ այն կադրային քաղաքականությանը նոր բովանդակություն, իսկ ոստիկանության ծառայողներին առաջխաղացման հնարավորություն է ընձեռելու: «Սա շատ կարևոր նախաձեռնություն է: Մեր բոլոր բարեփոխումների վերջնական մասում սա եթե տեղադրում ենք, մենք ապագայի համար ունենում ենք մրցակցային միջավայր Ներքին գործերի նախարարությունում, որը նաև կադրային քաղաքականության հիմնասյունը պետք է լինի»,- ասել է նա:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կարևորել է նախաձեռնությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն նախատեսվում է քննարկել հատուկ ընթացակարգով: Նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումը կառաջարկվի իրականացնել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Նախաձեռնությունը նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...