Պատանեկության շրջանում մարզումները ծերանալիս ուղեղի աշխատանքը բարելավում են
Պատանության շրջանում մարզումներն իսկապես տարեց տարիքում բարելավում են երկարաժամկետ ու կարճաժամկետ հիշողության աշխատանքը, պարզվել է առնետների վրա անսովոր փորձերով, որոնք կատարել են կանադացի հետազոտողները:
Նախկինում՝ 2008 թվականին, ավստրալացի գիտնականները պարզել էին, որ 50-րոպեանոց զբոսանքները նկատելիորեն բարելավել են տարեց մարդկանց հիշողությունը եւ կենտրոնացումը, իսկ 2015 թվականին նրանց իտալացի գործընկերները ցույց են տվել, որ ֆիզիկական վարժությունները նյարդային բջիջներին օգնում են այլ նեյրոնների հետ նոր կապեր ստեղծել վնասվածքների կամ նոր հմտությունների յուրացման ժամանակ:
Ուղեղի աշխատանքում նման բարելավումների պատճառը «շոշափելու» բոլոր փորձերը ձախողմամբ էին ավարտվում:
Տորոնտոյի համալսարանից (Կանադա) Մարտին Վոյտովիչը եւ նրա գործընկերները ապացուցել են, որ նման մի բան է տեղի ունենում նաեւ կրծողների շրջանում՝ հետեւելով առնետների 2 խմբերի ուղեղի աշխատանքին, որոնց կեսը վարել է սովորական «նստակյաց» կենսակերպ, իսկ մյուսները կանոնավորապես «անիվ են պտտեցրել»՝ սկսած կյանքի առաջին օրերից:
Այս փորձերը երկու հետաքրքիր բացահայտում են կատարել՝ դրանք հաստատել են, որ սպորտով զբաղվելն իսկապես ֆիզիկական ծանրաբեռնվածությունից անմիջապես հետո կարճաժամկետ հիշողությունը բարելավում է, եւ ցույց են տվել, որ մարզումները բարելավում են նաեւ երկարաժամկետ հիշողությունը:
Մասնավորապես, «մանկության» տարիներին ինտենսիվ վարժությունների ընդամենը 6 շաբաթը բավական էր, որպեսզի նկատելիորեն բարելավեր տարեց տարիքում կենդանիների հիշողության աշխատանքը, որի շնորհիվ նրանք ավելի լավ են մտապահել լաբիրինթոսի ելքի տեղադրությունը եւ այն ավելի արագ են գտել իրենց անծանոթ իրադրությունում:
Գիտնականները նշում են, որ հիշողության բարելավումն, ամենայն հավանականությամբ, կապված է այն հանգամանքի հետ, որ ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունները խթանում են ուղեղի հիշողության կենտրոն հիպոկամպի բջիջների միջեւ նոր կապերի ստեղծումը եւ նրա մեջ գտնվող «մեծահասակ» ցողունային բջիջներին ստիպում են վերափոխվել լիարժեք նեյրոնների ու մեծացնել դրանց թիվը եւ խտությունը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...