Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում անդրադարձել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին և այդ զրույցի ընթացքում հայտնել է, որ 2018-ին տեղի ունեցած իրադարձություններին աջակցել են դրսի ուժերը:

- Պարո՛ն նախագահ, այս իրավիճակն ինձ համար շատ տարօրինակ է, որովհետև երկրի նախկին կամ ներկա նախագահներից երբևիցե հարցազրույց չեմ վերցրել: Ասեմ ավելին, լինեմ անկեղծ մինչև վերջ՝ երբևիցե ոչ մեկից հարցազրույց չեմ վերցրել: Ինձ շատ ավելի հանգիստ եմ զգում, երբ տեսախցիկի այն կողմում եմ կանգնած լինում: Դա է իմ մասնագիտությունը: Բայց պրեմիերայի օրը Դուք խոստացաք պատասխանել իմ բոլոր հարցերին, նույնիսկ, եթե մեր զրույցը մինչև ուշ գիշեր տևի: Այդ հնարավորությունից չօգտվել ես չէի կարող: Ինձ շատ հետաքրքիր է դա:

Ես իմ հարցերը բաժանել եմ 7 մասի. ինձ համար սովորական է սցենարով աշխատելը:

Հարցերի առաջին մասը Ձեր հրաժարականն է: Իմ ծանոթներից շատերը, պարո՛ն նախագահ, բոլոր նրանցից, ովքեր 2018 թվականին դուրս էին եկել հրապարակ և պահանջում էին Ձեր հրաժարականը, շատ-շատերը հիմա Ձեզ մեղադրում են նրանում, որ Դուք տվեցիք իշխանությունը: Նրանք ասում են. «Լավ, մենք չէինք հասկանում, բայց նախագահը հո հասկանո՞ւմ էր»: Մտածում եմ այդ հարցի շուրջ:

Դուք ունեիք վերլուծաբաններ, Դուք ունեիք ԱԱԾ, հզոր ստրուկտուրա էր: Ինչու՞ թույլ տվեցիք, պարո՛ն նախագահ: Ի՞նչ կարելի է այդ մարդկանց պատասխանել: Այո, Ձեզ մեղադրում են, որ տվեցիք իշխանությունը:

- Ինձ համար զարմանալի չէ, որ մարդիկ այդպիսի հարցեր են տալիս, ես դա համարում եմ բնական. բա ի՞նչ անեն` իրենք իրե՞նց մեղադրեն: Ասեն, որ իրենք հրապարակո՞ւմ էին, ասեն, որ իրենք փողոցնե՞ր էին փակում, որ իրենք «դըմփ-դըմփ-հո՞ւ» էին անում: Տեղ ունեն մեղադրելու:

- Այնուամենայնիվ, պարոն նախագահ, Դուք հասկանո՞ւմ էիք, թե այն ժամանակ դեռ չէիք հասկանում՝ ազգային էսպիսի աղետ լինելու է, թե ոչ:

– Իհարկե, որ ասում եմ՝ բա մարդիկ ո՞ւմ մեղադրեն, իրե՞նց մեղադրեն, չի նշանակում, որ ինքս ինձ մեղավոր չեմ համարում դրանում:

Անշուշտ, ես չէի պատկերացնում, որ կարող էր այսպիսի հետևանք լինել: Իհարկե, ես շատ լավ հասկանում էի, որ այդ շարժումը հակաղարաբաղյան շարժում է, ես շատ լավ հասկանում էի, որ մարդկանց տարիներով փորձել են հավատացնել, որ Հայաստանը չզարգացող երկիր է, որ Հայաստանում կոռուպցիան հասել է չգիտեմ ինչ-ինչ աստիճանների, որ Հայաստանում անարդարությունը անսահման է և այլն, և այլն: Բայց, որ կարող էր այսպիսի աղետ լինել, բնական է, ես չէի կարող կանխատեսել: Ես հասկանում էի, որ, այո, կարող են լինել խնդիրներ, հասկանում էի, որ եթե բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու է այլ ուղղությամբ՝ հավանականությունը մեծ էր: Ես այդպես էի կարծում:

- Չգիտեմ, միգուցե հեշտ է խոսել երեք տարի անց, բայց հիմա վերհիշելով նույն Ռադիոտունը, օրինակ (ռազմավարական օբյեկտ է Ռադիոյի տունը), երբ մտան և գրավեցին Ռադիոյի տունը, պետք չի նույնիսկ իրավաբան լինել՝ հասկանալու համար, որ բոլոր հիմքերը կային Նիկոլին ձերբակալելու: Եվ հիմա նույն այդ մարդկանց հայացքով նայելով` ինչու՞ չձերբակալեցիք Ռադիոյի տունը գրավելուց հետո:

– Այո, ակնհայտ է, որ հանցագործություն կար: Բայց ես խնդրին նայում էի մի քիչ ավելի լայն պատկերի մեջ, այլ տեսանկյունից էի նայում, քանի որ իրենք սակավաթիվ էին, քանի որ չկար որևէ կանխատեսում, որ այդ շարժումը կարող էր աճել, ստանալ այն թափը, այն մասշտաբները, որ հետո ունեցավ: Եվ որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարներին, որտեղ ձերբակալումից կամ ուժ կիրառելուց հետո այդ շարժումները ստանում էին բոլորովին այլ բնույթ: Սա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չունեցավ:

Կարծում էինք, որ դա միգուցե խայծ էր, խայծ էր, որպեսզի նա ձերբակալվի, այնուհետև հերոսացվի, և դրա հիման վրա շարժումը թափ հավաքի:

- Հարց, որը չեմ կարող չտալ, պարո՛ն նախագահ. իմ ֆիլմում ոստիկանապետն ասում է՝ տվեք ինձ մի ժամ, և քաղաքը կվերդառնա սովորական կյանքի: Չեմ կարող չհարցնել՝ դա ռեժիսորի գայթակղություն է, իրականում ոստիկանապետը նման բան ասե՞լ է Ձեզ:

– Դա մի քիչ չափազանցված է: Բայց եթե որոշում կայացնեինք ուժ կիրառելու, անպայման այդպես կանեինք: Սկզբնական փուլում մենք չունեինք այդպիսի որոշում, որովհետև կարծում էինք, որ ավելի ճիշտ ճանապարհը մեղմ մոտեցնումն է, մաշեցնելու՝ այդ շարժումը տանելով դեպի մարում, հատկապես, որ դրա փորձն ունեինք: Հիշենք «էլեկտրիկ Երևանը», հիշենք ՊՊԾ գնդի գրավումը, այլ դեպքեր, երբ ներգրավված մարդկանց քանակը այդ, այսպես ասենք, միջոցառումներին շատ ավելին էր, բայց այդուհանդերձ մեզ հաջողվեց առանց որևէ լուրջ ուժ կիրառելու այդ շարժումները տանել դեպի մարում: Նորից եմ կրկնում՝ այո, ցանկացած պահի, ընդգծեմ՝ ցանկացած պահի, կարելի էր ուժ կիրառելու միջոցով խնդիրը լուծել: Բայց, եթե մենք փորձեինք ուժ կիրառել արդեն ապրիլի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, ապա կարծում եմ հետևանքները շատ ծանր կլինեին: Հիշեք, թե ցուցարարների շարքում ինչքան երեխաներ, կանայք կային, և մենք դրա համար ձեռնպահ մնացինք:

– Շատ ժամանակ իմ ընկերների հետ շփման մեջ, երբ նույն հարցին փորձում եմ ես պատասխանել, ասում եմ՝ բայց արյուն կթափվեր, շուռ են գալիս ու ասում՝ չթափվե՞ց, նայիր ինչքան արյուն թափվեց:

Ամեն դեպքում, չգիտեմ, ես չեմ սիրում պատմության մեջ արդեն ամեն ինչ իմանալով հետ գնալ և պատասխանել հարցին, որովհետև 2018 թվականին ամեն ինչ թվում էր 2018 թվականի տեսանկյունից: Այնուամենայնիվ, եթե իմանայիք, որ այսպես է լինելու, ուժ կկիրառեի՞ք:

– Եթե իմանայի, որ այսպես է լինելու, ես կձեռնարկեի ցանկացած միջոց, որպեսզի այսպես չլիներ հետո: Ես ուղղակի հեռացա, որպեսզի այդ մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը: Ես չէի կարող կարծել, որ իրենց երազածն ուրիշ բան է կամ որ իրենք այդքան ոչ կոմպետենտ կգտնվեն: Չէի կարող ենթադրել այսպիսի խայտառակություն: Նորից եմ կրկնում՝ ես համոզված էի, որ երկիրը մի քիչ այլ ճանապարհով պետք է շարժվեր, դրանում, խնդրում եմ, չկասկածես: Բայց, որ այսպիսի հետևանքներ պետք է ունենային «դըմփ-դըմփ-հուերը»...

- Դրա մասին էլ կխոսենք, այդ հարցերն էլ ունեմ, պարո՛ն նախագահ: Բայց...

– Միգուցե սկզբից ասես ինչքան հարցեր ունես, որպեսզի ես քո մի հարցին ուրիշ հարցով չպատասխանեմ:

- Չէ, ես ուղղակի կասեմ, որ այդ հարցը ես ունեմ: Ես սցենարիստ եմ, կներեք, ինձ մոտ, այո, պետք է այսպես բաժանված լինի ամեն ինչ՝ իր զարգացումներով:

Վերադառնալով իմ այդ առաջին փուլի հարցերին՝ հրաժարականի հետ կապված, պարո՛ն նախագահ, ես 27 տարի ապրել եմ Ռուսաստանում, Հայաստանի քաղաքացի դարձել եմ 2010 թվականին և 2016 թվականից ապրում եմ Հայաստանում: 27 տարի ապրելով Ռուսաստանում` ես շատ լավ գիտեմ, գիտակցում եմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեղմ ասած, ատում է հեղափոխության յուրաքանչյուր տեսակ: Կապ չունի՝ ինչ հեղափոխություն է, որպես երևույթ՝ հեղափոխությունն ատում է: Ինչպե՞ս ստացվեց, որ 2018 թվականին նույն մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, չեմ ասում ուժով, գոնե վերաբերմունքով, ինչ-որ մեսիջներով, հայտարարություններով, չօգնեց Ձեզ: Ոչ ոք չօգնեց Ձեզ՝ ոչ միայն Ռուսաստանը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ աշխարհը այսպես լուռ էր, տպավորություն էր, որ էդպես բոլորին ձեռնտու է իշխանափոխությունը Հայաստանում: Ինչո՞ւ: Այսինքն, ի՞նչ կար Ձեր դեմ, եթե ավելի պարզ հարցնեմ, ինչո՞ւ էին բոլորը շահագրգռված: Եվ հիմա՝ 2021 թվականին կարող եմ հետևանքներով ինչ-որ պատկերացում կազմել, բայց կուզենայի Ձեզնից լսել` ինչո՞ւ:

– Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին՝ Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ: Հաճախ են ինձ հարցնում՝ իսկ ո՞ւմ աջակցությամբ: Պատասխանը շատ պարզ է` բոլոր այն ուժերի, որոնց պատկերացումները Հայաստանի զարգացման մասին չեն համընկնում մեր պատկերացումների հետ: Նախ, մեր դաշնակիցները և գործընկերները ընդհանրապես, կարծում եմ, որ երեք տարբերակ ունեն սատարելու կամ չսատարելու: Տարբերակներից մեկն այն է, երբ տվյալ երկրի ղեկավարը շնորհավորում է որևէ այլ երկրում ընտրությունների արդյունքում իշխանության եկած անձին, քաղաքական ուժին: Սա՝ մի տարբերակ: Երկրորդ տարբերակն այն է, որ այդ երկրների արտաքին գերատեսչությունները հայտարարություն են անում: Եվ երրորդ տարբերակն այն է, երբ այդ երկրներն ուղղորդում են կոնկրետ երկրում իրենց ազդեցության տակ գտնվող ուժերին, անհատներին և այլն: