Շահումյան հրապարակը դժվարությամբ մաքրել ենք, այն պետք է դատարկ լինի. Մարության
1,5 տարի առաջ մենք որոշում ընդունեցինք, որ Շահումյան հրապարակը պետք է մաքրենք հսկայական ավտոկայանատեղիից, սակայն պատերազմից հետո նորից այդտես սկսվել է ավոտկայանատեղիների բուռն գործունեությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
«Նույն մասնավոր մեքենաներն այնտեղ կայանում են, ապօրինի ավտոկայանատեղի գործարկողներն սկսել են շահագործել հրապարակը: Եթե մենք հասկացել ենք, որ սխալ որոշում ենք կայացրել Շահումյան հրապարակի մասով, ինչո՞ւ չենք բերում օրակարգ այդ հարցը: Իսկ եթե ոչ, ապա ինչու է ապօրինի գործարկվում ավտոկայանատեղին, երբ լեփ լեցուն է հրապարակը»,-ասաց նա:
Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ 1,5 տարի առաջ կայացված որոշումը ճիշտ է եղել, որ այդ որոշումից հետո այդ եւ հարակից տարածքներում ավտոկայանատեղիներ են բացվել, այդ թվում Օպերայի տարածքում գործում է ստորգետնյա ավոտկայանատեղի, որը թերլցված է:
«Այսինքն տեղ կա, բայց մարդիկ ամենահեշտ ու կարճ ճանապարհն են ընտրում: Մենք բավականին դժվարությամբ ժամանակին կարողացանք մաքրել հրապարակը, նաեւ Հանրապետության հրապարակը, բայց վերջերս այդ կանոնակարգը մի փոքր խարխլվել է: Ես հստակ հանձնարարականներ տվել եմ, որ ոստւիկանության հետ զբաղղվեփն, որ Շահումյան հրապարակը լինի այնպիսին, ինչպիսին գծված է: Դա 100 տոկոսով ոստիկանության գործառույթների մեջ է մտնում՝ պահպանել գծանշումը եւ ապահովել, որ Շահումյան հրապարակը լինի դատարկ»,-ասաց Մարությանը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն