Երկրի մոտով աստղակերպ է անցնելու
Հոկտեմբերի 12-ին 15-30 մ տրամագծով աստղակերպ է անցնելու Երկրի մոտով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշում են, որ տիեզերական մարմնի հետագիծը անցնելու է մեր մոլորակից 44 հազար կմ հեռավորության վրա, դրա համար էլ այն վտանգ չի ներկայացնում մարդկանց համար։ Միաժամանակ այդ հեռավորությունը բավականին մոտ է լինելու գեոստացիոնար արբանյակներից։
Ատղակերպն ունի 2012 TC4 գրանցման համարը։ Այն հայտնաբերվել է 2012-ին, բայց մոտ հինգ տարի դրան հետեւելն անհնար է եղել։ Միայն վերջերս է այն նորից հայտնաբերվել VLT հեռադիտակի միջոցով, որը Չիլիում է տեղադրված։
Երկրից այդքան մոտ հեռավորության վրա աստղակերպի թռիչքը գիտնականներին հնարավորություն կտա հետեւել դրան, հեռակա որոշել դրա կազմը, նաեւ պարզել՝ արդյոք այն պտտվում է թռիչքի ժամանակ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...