Զգուշացեք. Խաչատուր Սուքիասյանի բենզինը փչացնում է մեքենաները
Վերջերս հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (մականունը Գռզո), որը փաստացի հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի օլիգարխը, ձեռք է բերել «RAN Oil» ընկերությունը: Թվում էր, թե չմեծացող շուկայի պայմաններում, նա լուրջ մրցակցություն կստեղծի և դաշտում գործող այլ ընկերություններից հաճախորդներ կփախցնի, այդպիսով հարստացնելով իր և Փաշինյանի անկուշտ ընտանիքների ախորժակը:
Սակայն, բենզինի և դիզվառելիքի շուկայում յուրահատուկ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել: Իսկ իրականությունը և պարադոքսը կայանում է նրանում, որ այս ընթացքում, գրեթե բոլոր մրցակիցների մոտ, հաճախորդների աննախադեպ աճ է գրանցվել (Ֆլեշ, CPS, Max oil):
Խնդիրը նրանում է, որ Սուքիասյան Գռզոն, ընկերությունը իր տիրապետության տակ առնելուց հետո, սկսել է ներկրել չափազանց ցածր գնով և անորակ վառելիք, ինչի հետևանքով հաճախորդների մեքենաների շարժիշները կարճ ժամանակ անց շարքից դուրս են գալիս:
Այդ ինֆորմացիան արագ տարածվում է վառորդների շրջանում և նրանք համատարած հրաժարվում են սպասարկվել «RAN Oil» բենզալցակայաններից: Սուքիասյանին և Փաշինյանին մեկ է, որ վարորդների մեքենաները շարքից դուրս են գալիս, իրենք իրենց եկամուտն են արագորեն հավաքում, որտեղից որքան կարող են, քանի Նիկոլը վարչապետ է:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն