Ֆեյսբուքը պատերազմում է Ավստրալիայի հետ
Ավստրալիայի կառավարությունը բանակցություններ վարում Facebook-ի հետ՝ կապված սոցցանցում ավստարալական լրատվամիջոցների արգելափակման հետ: Վարչապետ Սքոթ Մորիսոնը, սակայն, հայտարարել է, որ երկիրը չի զիջի տեխնոհսկաների «սպառնալիքներին», փոխանցում է AFP-ն:
Ավստրալացիները հինգշաբթիից այլեւս չեն կարողանա լրատվական հոդվածների հղումներ տեղադրել կամ դիտել ավստրալական լրատվամիջոցները էջերը Facebook-ում, որոնց նաեւ արգելված է սեփական էջի հրապարակումը: Ավստրալիայի իշխանությունները ցանկանում են համացանցային հսկաներին պարտավորեցնել գովազդային եկամուտներից մասնահանում կատարել հօգուտ լրատվամիջոցների հրատարակիչների, որոնք նրանց հարթակներում լուրեր են տեղադրում: Ի պատասխան՝ Facebook-ն արգելափակել է լրատվական պորտալները:
Երկրի ֆինանսների նախարար Ջոշ Ֆրիդենբերգը հայտնել է, որ ուրբաթ խոսել է Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ, եւ բանակցությունները կշարունակվեն հանգստյան օրերին: «Մենք քննարկել ենք խնդիրները եւ պայմանավորվել, որ մեր թիմերն անմիջապես կզբաղվեն դրանց լուծմամբ»,- ասել է Ֆրիդենբերգը Twitter-ում:
Երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Facebook-ի գործողությունները «սպառնալիք» են ներկայացնում:
Նա նշել է, որ երկուշաբթի Ավստրալիայի Սենատում քննարկվելիք օրենքը առաջացրել է մյուս համաշխարհային առաջնորդների հետաքրքրությունը: «Մեծ հետաքրքրություն կա,- ասել է նա լրատվամիջոցներին: - Մարդիկ նայում են այն ամենի վրա, ինչ անում է Ավստրալիան»:
Facebook-ից հայտարարել են, որ առաջարկված օրենքը անգործունակ է, եւ պնդել է, որ ստիպված էր լուրերի արգելափակում մտցնել:
Chartbeat վերլուծական ընկերության տվյալներով՝ Facebook-ում ավստրալական լրատվամիջոցների արգելափակման պահից ավստրալական լրատվական կայքերի հաճախորդների թիվը նվազել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում, ընդ որում՝ արտասահմանյան թրաֆիքը օրական նվազել է ավելի քան 20 տոկոսով:
Տվյալները վկայում են նաեւ այն մասին, որ օգտատերերը Facebook-ից չեն հեռացել ի պատասխան արգելափակման, սակայն Google-ի որոնման թրաֆիքի ակնհայտ աճ չի գրանցվել:
Չնայած ավելի վաղ սպառնալիքներին՝ Ավստրալիայում որոնման համակարգի աշխատանքի դադարեցման մասին, Google-ը մեղմել է իր դիրքորոշումը եւ խոշոր մեդիա ընկերությունների հետ մի քանի գործարքներ կնքել:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն