Այսօր՝ 14 մայիսի 2024թ., 00:00
ՌԴ նախկին փոխվարչապետը ներկայացվել է պաշտպանության նախարարի թեկնածու Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան Սա վստահության շարժում է, որը մեկ վայրկյանում իր խաղաքարտերը չի բացում․ Թովմաս Առաքելյան Մենք աղոթում ու հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. այս հայրենիքը որ կա եկեղեցու շնորհիվ է, եթե իշխանությանը մնար, ապա սա էլ չէր լինի․ Միքայել Սրբազան Ես հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, և վերջինս չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ Սրբազան Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում Պուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Չորս բորտուղեկցները թմրանյութերի մաքսանենգությունից միլիոնավոր դոլարներ են վաստակել ChatGPT-ի ստեղծողը կարող է թույլ տալ օգտվողներին ստեղծել պոռնոգրաֆիա՝ օգտագործելով AI Գիտնականներն ալոպեցիայի բուժման նոր միջոց են մշակել Բացահայտվել է Իրաքի հնագույն տաճարում հայտնաբերված խորհրդավոր խորհրդանիշների առեղծվածը Արաբական թերակղզու հնագույն բնակիչները փրկվել են շոգից՝ թաքնվելով ստորգետնյա լավայի խողովակներում Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին Ռեկտորը փակել է Բրյուսովի համալսարանի դռները և թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ «Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին Տարբեր բուհերի ուսանողներ միանում են Բագրատ Սրբազանին․ երթը գնալով բազմամարդ է դառնում (տեսանյութ) Սպառնալիքները դեր չխաղացին Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված «Միացեք անհնզանդության ակցիաներին». Քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանում եւ մարզերում Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ. դեռ համաձայնություն չկա. Բագրատ Սրբազան Ծնվել է Նաիր Տիկնիզյանի եւ Յանա Ռոմաշկինայի երեխան Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (տեսանյութ) Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (տեսանյութ) «Բժշկիս հետ եմ, եկել եմ ոտքերս վիրակապելու, որովհետև այտուցված են․ շուտով կգամ հրապարակ»․ Բագրատ Սրբազան Առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ.Բագրատ Սրբազան Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան ՀՀ-ի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել՝ դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին. Օհանյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել Մեկ օրում 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի 58 կիլոմետրով Քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը հստակեցվել է Առանց Փաշինյանի եւ Գրիգորյանի կառավարությունը 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 33 որոշում Նավթը շարունակում է էժանանալ, իսկ Հայաստանում բենզինի եւ դիվառելիքի գները չեն իջնում Ադրբեջանի Զաքաթալա ավարաբնակ քաղաքում զանգվածաբար թունավորվել են շաուրմայից Շիրակի թեմի առաջնորդը հարյուրավոր շիրակցիների հետ միանում է շարժմանը Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան Ինչ սպասել Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին 1.6 միլիոն հանդիսատես` Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ Մակրոն «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ ԱՄՆ-ը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Միլլեր Հայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Մոտ 35 հազար գերմանացի զինվոր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Տեղումները կշարունակվեն Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ) Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
Հարցում

Անջատեք ֆեյքային ֆաբրիկաները, դադարեցրեք ատելության և թշնամանքի գեներացումն ու տարածումը. Արթուր Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանին

 

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է.

«Ինձ տհաճ է, երբ հրապարակային վիրավորում են Հայաստանի ղեկավարին, բայց . . .

Ատելությունն ու թշնամությունը որդի պես կրծում և թունավորում է մեր հասարակությունը, պառակտում և բաժանում հանրության տարբեր խմբերին և շերտերին։

Շատ վտանգավոր է և արդեն հատել ենք թույլատրելի բոլոր սահմաններն ու կարմիր գծերը։

Եթե անկեղծ լինեմ, ապա ինձ չափազանց տհաճ է, երբ վիրավորում և հայհոյում են Հայաստանի ղեկավարին, անպատվում ու պախարակում են նրան։ Սա պետության և պետականության խնդիր է, ինչը չի ընկալվում քաղաքական դիմակայության և հակամարտության մեջ գտնվող քաղաքական բևեռների և դրանց օդիոզ ներկայացուցիչների կողմից։


Բայց ստիպված եմ փաստել, որ կրկնակի տհաճ է, երբ այդ սահմաններն ու գծերը հատում է հենց ինքը՝ պետության ղեկավարը։ Ոչ մի կերպ չեմ կարող ընկալել և հասկանալ նրա շուրթերից հնչող փողոցային բառամթերքը, չմտածված ու չհաշվարկված հայտարարությունները, կոպիտ և վիրավորական արտահայտությունները։

Եթե «ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու» մասին խոսում է քաղաքական ընդդիմադիր ուժի որևէ ներկայացուցիչ, ապա դա անընդունելի է, սխալ է, սակայն երբ «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» հրաման է հնչեցնում պետության ղեկավարը, ապա դա ոչ միայն սխալ է և անընդունելի, այլևս անօրինական է ու պաշտոնական դիրքի չարաշահումը, քանի որ պաշտոնատար անձը գործում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, իսկ «ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» լիազորություն ՀՀ վարչապետը չունի և չի կարող ունենալ։

Եթե պետության ղեկավարը իրեն թույլ է տալիս որոշել, թե ով տեղ ունի Հայաստանում, ով ոչ, ապա ի՞նչ պահանջել արմատական ընդդիմությունից։ Եթե Հայաստանում օրինականության պաշտպան և երաշխավոր ոստիկանությունը ահաբեկիչին ծառայողական մեքենայով է ուղեկցում, իսկ ոստիկանապետը նրա առջև բացում է մեքենայի դուռը, սակայն այդ նույն ոստիկանությունը ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին ձեռնաշղթաներով ու կարմիր բերետավորներով բերման են ենթարկում, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ անօրինական և չարդարացված ուժ են կիրառում ու նվաստացնում նրանց արժանապատվությունը, ապա ի՞նչ իրավունքով պահանջենք այդ նույն ընդդիմադիրներից, որ հանդուրժող և կոռեկտ լինեն իրենց խոսքում։

Երբ ասում ենք, որ օրվա իշխանությունը ուղիղ պատասխանատու է երկրում կատարվող ամեն ինչի համար, հենց սա ի նկատի ունենք։

Երբ ասում ենք, որ այլակարծությունը նորմալ է և պետք է, իսկ նրանց նկատմամբ իշխանության կողմից կազմակերպված ագրեսիվ իրական և ֆեյքային հարձակումները վտանգավոր են ներքին կայունության համար, հենց սա ի նկատի ունենք։

Հարգելի իշխանություններ, հարգելի պարոն Փաշինյան խնդրում/հորդորում/պահանջում եմ դադարեցնել ատելության և թշնամանքի գեներացումն ու տարածումը, զգույշ և պատասխանատու լինել արտաբերած խոսքերի, գնահատականների մեջ, հավասարակշռված և հաշվարկված լինել ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին գնահատական հնչեցնելու և գործողություններ կատարելու հարցում։

Անջատեք ֆեյքային ֆաբրիկաները, զսպեք ձեր ագրեսիվ և հիստերիկ կողմնակիցներին, չափավորեք Ձեր և ձեր թիմի անդամների տրված գնահատականներն ու արտահայտությունները։

Հավատացնում եմ Ձեզ, որ սա անելով Դուք կզսպեք և կսահմանափակեք ձեր իշխանության ընդդիմախոսներին և կտաք հնարավորություն քաղաքական գործընթացները տեղափոխել ազգային և պետական շահերի հարթություն, առաջ բերել իրական օրակարգ և լցնել այն քաղաքական բովանդակությամբ։

Վստահ եղեք, սրանից առաջինը կշահեք Դուք, ապա Հայաստանը և վերջապես, մեր քաղաքացիները։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan