ՀՀԿ-ն նոր հնարավորություն է տալիս Կարեն Կարապետյանի թիմին
Այս թեմայով
- Առանց Փաշինյանի եւ Գրիգորյանի կառավարությունը 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 33 որոշում
- Երբ նախարարը կոմպետենտ չէ
- «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» նախագիծը հաստատվեց կառավարության կողմից (տեսանյութ)
- Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել. բոլորը կանայք են
ՀՀԿ-ն որոշել է հնարավորություն տալ Կարեն Կարապետյանի կառավարությանը։ Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ընդհանուր առմամբ՝ կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի աշխատանքը»,- ասել է Շարմազանովը։
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով կառավարության անդամները վերանշանակվել են իրենց պաշտոններում՝ բացառությամբ արդարադատության նախարարի։ Այս պաշտոնում նշանակվել է Դավիթ Հարությունյանը: Այս պահին դեռեւս նշանակում չի եղել կոալիցիոն քվոտայով ՀՅԴ-ին հատկացված երեք պորտֆելներում: Դեռեւս թափուր են նաեւ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարների պաշտոնները:
Այնուամենայնիվ, Շարմազանովն ընդգծել է, որ նախկին կառավարաության բոլոր անդամները վերանշանակվելու են՝ բացառությամբ արդարադատության նախարարի։