Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Հույս ունեմ Հ1-ը ճիշտ կներկայացնի այսօր առավոտյան Կիրանցում տեղի ունեցածը. Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel» -ը բախվել է ձիուն․ վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Տնտեսության քողարկված խնդիրները Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են Արդյոք Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշել Դու շուն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի․ Գառնիկ Դանիելյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին Կառավարությունից հայտնել են՝ Կիրանցիներին առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և հարցերին տալ լուծումներ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց. նրանք վրդովված են Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով Հայտնի մաֆիոզը նշել է իր ամուսնության տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է Կոզա Նոստրայի կողմից սպանված քննիչը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Ֆրանսիայի հարավում հին հռոմեական գերեզմանոց է հայտնաբերվել՝ հուղարկավորման խնջույքների ապացույցներով Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան Արեւմուտքը հնարավորություն է ստացել սահմանազատման գործընթացից Ռուսաստանին բացառելու. ԱԳ նախկին փոխնախարար Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ «Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին
Հարցում

Ով և ինչպես կպատասխանի Մեհթիևին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիևը հանդես է եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին կոնցեպտուալ հոդվածով։

Ռ. Մեհթիևը 20 տարուց ավել համարվում է Ադրբեջանի իշխող էլիտայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, հայր և որդի Ալիևների իշխանության ծանրակշիռ հենասյուներից մեկը։ Նա երբեք չի խոսում հենց այնպես՝ խոսելու համար։ Սա ստիպում է, որ Երևանում լուրջ վերաբերվեն նրա մոտեցումներին։

Ռ. Մեհթիևի հոդվածը կարելի է բաժանել հետևյալ առանցքային մասերին. նա ներկայացնում է բանակցային պատմությունը, ռևերանսներ անում Լ. Տեր-Պետրոսյանին, ներկայացնում այսօրվա վիճակի իրենց խորքային գնահատականը և պատկերացումները։

Ձևակերպումների բացահայտ կոռեկտությամբ աչքի ընկնող այս հրապարակումն աչքի է ընկնում նաև իր բացահայտ վտանգներով. ամեն ձևակերպման տակ դրված է լուրջ ենթատեքստ։ Կանգ առնենք դրանցից մի քանիսի վրա.

Բաց թողնված հնարավորություն

Ռ. Մեհթիևը ներկայացնում է 22-23 տարի առաջ գոյություն ունեցող կարգավորման մոդելը. «Հարցի փուլային տարբերակը ենթադրում էր սկզբնական շրջանում 6 շրջանների հետ հանձնում, տարածաշրջանում ԵԱՀԿ խաղաղապահ միավորների տեղակայում, տեղահանվածների վերադարձ իրենց տները, հիմնական կոմունիկացիաների ապաշրջափակում։ Երկրորդ փուլում՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշում։ Ինչպես նաև նախատեսվում էր Լաչինի և Շուշիի շրջանների վերաբերյալ առաձին կարգավորում...»։

Ընթացիկ վիճակի գնահատական

«Տպավորություն է ստեղծվում, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման պատասխանատվությունը Փաշինյանը փորձում է բարդել ուրիշի ուսերին։ Մեկ նա հայտարարում է, որ իրավունք չունի բանակցել Ղարաբաղի անունից, մեկ էլ դիմում է հայ ժողովրդին հայտարարությամբ, թե հենց ժողովուրդը պետք է լուծի այդ հիմնահարցը։ Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը գործնականում չի ուզում լուծել հակամարտությունը և դրա համար անընդհատ նոր պատրվակներ է գտնում...»,- գրում է Մեհթիևը։ Մեհթիևը, ըստ էության, դիվանագիտորեն արձանագրում է այն վրիպումները, սխալները, հապճեպությունը, որոնք թույլ է տվել Հայաստանի նոր իշխանությունը։

Ադրբեջանի տեսլականը

«Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայ համայնքին տալ անվտանգության երաշխիքներ, եթե Հայաստանը հանի իր զորքերը օկուպացված տարածքներից...։ Բաքուն կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին՝ ակտիվացնել ջանքերը առաջին հերթին հայկական ուժերի դուրս բերման և իրենց տներ ադրբեջանցիների վերադարձի ուղղությամբ»։

Կաշառք Հայաստանի իշխանություններին և ժողովրդին

Ռ. Մեհթիևը մի առանձին ծանրակշիռ հատված հատկացնում է՝ նկարագրելու համար, թե ինչ առավելություններ կստանա Հայաստանը և հայ ժողովուրդը, խնդրի կարգավորման (Ղարաբաղը զիջելու) դեպքում։

«Խաղաղությունը թույլ կտա Հայաստանին՝ կրճատել պաշտպանության համար ֆինանսական ծախսերը, կրճատել բյուջեի դեֆիցտը, ավելացնել սոցիալական ծախսերը։ ... Կտրուկ կմեծանան ներդրումները, կբարձրանա պետության վարկավորման վարկանիշը, կիջնեն տոկոսադրույքները։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բաց սահմանները կմեծացնեն երկկողմ առևտրաշրջանառությունը...»։

Մեհթիևի ամփոփումը

«Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունը կգիտակցի այն բոլոր առավելությունները, որը կստանա խնդրի կարգավորման դեպքում և կներդնի բոլոր ջանքերը՝ երկար սպասված խաղաղության հաստատման համար»։

Հայաստանի հետևությունները և պատասխանը

1. Ուշադրություն դարձրեք. Մեհթիևը որևէ ակնարկ չի անում բանակցային «նոր կետի» մասին։ Եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք նոր կետից են բանակցում, ապա դա չի նշանակում, որ դիմացինն էլ է նույնը անումը։ Լրիվ հակառակը. Ադրբեջանն ուժեղացնում է իր «հին կետի» մոտեցումերը:

2. Չի կարելի հակամարտության թեմայով անել հապճեպ ու չհաշվարկված հայտարարություններ, որևէ պայմանով չի կարելի, նույնիսկ՝ հրապարակի մի քանի տասնյակ հազարի հիացական ձայներին արժանանալու։ Երևանը իմպուլսիվ պայմաններում առաջ է քաշում գաղափարներ, որոնք կիրառական հակառակ հետևանքն են ունենում. օրինակ՝ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը «Ղարաբաղի Ադրբեջանական համայնքի» հետ։

3. Օր առաջ համատեղ ջանքերով պետք է ձև գտնել՝ հետ պտտելու արդեն իսկ թույլ տրված վրիպումները, ինչպիսիք են, օրինակ՝ դավադիր պատերազմ, որոշ շրջանների զիջում, խնդրի կարգավորումը հրապարակներում ու միտինգներում և այլն։ Դրանք չափազանց վտանգավոր են։ Ներքին լուռ համաձայնությամբ պետք է գտնվեն տարբերակներ՝ ասվածը սրբագրելու։

4. Օր առաջ ամենագրագետ և ամենակոշտ մեթոդներով պետք է դադարեցնել Հայաստան-Արցախ բաժանումը։ Որևէ հրապարակային լարվածություն, նույնիսկ թեթև անվստահության տարր չի կարող լինել ՀՀ և Արցախի իշխանությունների միջև։

5. Դադարեցնել Արցախում ներքին անկայունությանը միտված ցանկացած քայլ։

Իմ նշած բոլոր կետերը պետք է արվեն գրագետ, մշակված տրամաբանական քայլերի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում՝ կոշտ քայլերի կիրառմամբ։ Ակնհայտ է մեկ հետևություն՝ Ադրբեջանը պատրաստվում է ռեալ պատերազմի։ Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները մեզ ահազանգ են։ Ավելի բաց տեքստով մեզ հնարավոր չէ այլևս բան հասկացնել։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիվանագիտական ճանապարհով ուժեղացնելու է ճնշումը, փորձելու է հանդես գալ խաղաղ կարգավորման նախաձեռնողի դերում, որից հետո որսալու է մեր ամենաթույլ պահը՝ ռազմական ճանապարհով խնդրի լուծման փորձի համար։ Եթե մենք չենք ուզում պատերազմ, ապա շատ լուրջ պետք է վերաբերվենք մեր երկրում և մեր շուրջը կատարվող իրադարձություններին։ Օր առաջ, վայրկյան առաջ է պետք դադարեցնել, հրաժարվել ներքին լարվածություն, ներքին պառակտում առաջացնող ցանկացած ձևակերպումից, գաղափարից։ Եվ աշխատել լրիվ այլ ուղղությամբ։

Մեկ տեխնիկական հարց

Ակնհայտ է, որ Ռ. Մեհթիևին պետք է պատասխանել, որովհետև նա պատահական մարդ չէ և իսկապես կոնցեպտուալ դրույթներով է հանդես եկել։ Իսկ հայաստանյան այսօրվա իրականության մեջ ո՞վ է այդ մարդը, ո՞վ է համարժեք ֆիգուրը։ Երբեմն տեխնիկական հարցերը բավականին կարևոր են։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan