Այսօր՝ 21 մայիսի 2024թ., 00:00
Երևանում Իրանի դեսպանատանը Ռայիսիի մահվան կապակցությամբ սգո մատյան կբացվի, օրերն ու ժամերը հայտնի են Քաոս խաղաղօվկիանոսյան կղզում. Ադրբեջանն ուշադրության կիզակետւմ Փաշինյանը, եթե զգա ինքը սխալ բանա արել, ինքը հրաժարական կտա. Գագիկ Մելքոնյան ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս զոհված պաշտոնյաների հիշատակը Հայտնի է Իրանում նախագահական ընտրությունների օրը ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. Թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է (տեսանյութ) ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին Ո՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Ինչ են քննարկել ՔՊ խմբակցության փակ նիստում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները Բագրատ Սրբազանին հաջողվեց շրջանցել ոստիկանական առաջին պատնեշը եւ մոտենալ հաջորդ պատնեշին Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին Rolls-Royce-ը թարմացրել է իր ամենավաճառվող Cullinan ամենագնացը՝ զինելով այն ժամանակակից տեխնոլոգիաներով Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Ալ Սաուդի մոտ թոքաբորբ է ախտորոշվել Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ Պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է. գիշերը նրան անակնկալ են արել 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Կիրանցում գիշերը 3 սահմանային սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն են Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ) Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի մարմիններն ուղարկվել են Թավրիզ, որոնողական աշխատանքներն ավարտվել են Կործանված ուղղաթիռը, որով թռչում էր Ռաիսին, ամերիկյան Bell 212-ն էր. Լրատվամիջոց Իրանի կառավարության աշխատանքը շարունակվելու է առանց խափանումների. հայտարարություն «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Իրանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Ռաիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ զրույցից Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը Կիրանցում ոստիկանական ուժեր են կենտրոնացված. Բագրատ Սրբազանը Կիրանցի ճանապարհին է (տեսանյութ) Բագրատ սրբազանն ամփոփել է օրը և խոսել անելիքներից Իշխանությունները նույնիսկ սեփական ժողովրդից գաղտնի են պահում սեփական երկրի սահմանները. Արթուր Խաչատրյան Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի Իրանի փոխնախագահ Մանսուրին հաստատել է նախագահ Ռաիսիի մահը Ճապոնիայի իշխանությունները երկրի բնակիչներին զգուշացրել են վայրի արջերի հարձակումների վտանգի մասին Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը Վթարի ենթարկված ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է վթարի հետևանքով Աղբյուր. Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան Աբբաս Ջումա. Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով. Mehr Հայտնաբերվել է ուղղաթիռի ճշգրիտ վայրը, ազդանշան է ստացվել ուղևորի բջջային հեռախոսից Իրանի ԶՈՒ-ին հրամայված է մոբիլիզացնել ստորաբաժանումները Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր եւ վիրավոր. մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոչ մի բանի արժանի չեք Թարմացված Kia V6-ը կորեական շուկայի համար նոր տպավորիչ տեսք է ստացել Բացահայտվել է բաոբաբների ծագման գաղտնիքը Գիտնականները պարզել են, թե ինչպես են հնագույն մարդիկ զարգացրել իրենց դիմացկունությունը Արևմտյան գերեզմանատանը տեղակայված են թագավորական ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների դամբարաններ Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ՔՊ-ական շրջանակներին չհարելու, իրենց հետ չաշխատելու համար․ ուսուցիչ ՔՊ-ականներին հանձնարարել են՝ գլուխները կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին Զուգահեռ իրականություն Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա 5 ժամ տևած վիրահատությունից հետո Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Բագրատ Սրբազանը հանգել է նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքն է լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց (տեսանյութ) Ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Կիրանցի 3 սյուները կտեղադրվեն ավելի ուշ. գույքային հարցերը կփոխհատուցվեն. Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել «Էրատո» ջոկատի անդամ Արևիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Օրվա ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Բագրատ սրբազանի հետ ողջագուրվելու համար աշխատանքից ազատվել է Սամվել Դանիելյանը ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Մուսթաֆաեւը. Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն Գիտնականները պարզել են, թե ինչպես են երազներն ազդում հիշողության եւ հույզերի վրա Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան «Հողատու հեռացիր». Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով ու սուլոցներով
Հարցում

Տնտեսության քողարկված խնդիրները

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ պետական վիճակագրության, Հայաստանի տնտեսությունը կրկին բուռն աճի ցուցանիշներ ունի։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին կազմել է 15,3 %, իսկ տարվա սկզբից սկսած, ավելի ճշգրիտ՝ հունվար-մարտ ամիսներին՝ 14,3 %։ Ինչ խոսք, տպավորիչ թվեր են։ Այսպիսի բարձր աճ ՀՀ տնտեսությունը գրանցում էր դեռ 2022 թվականին, ինչի արդյունքում այդ տարին ամփոփեցինք 12,6 տոկոս տնտեսական աճով։ Բայց հարցն այն է, որ դրանք բառիս բուն իմաստով սոսկ թվեր են, որոնց տակ խորքային, որոշ դեպքերում՝ քողարկված խնդիրներ կան:

Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական գործոններով։ Երբ Ուկրաինայում սկսվեց պատերազմը, և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին, ռուսաստանցիների մեծ հոսք սկսվեց դեպի Հայաստան, որոնք իրենց հետ բերեցին նաև ահռելի կապիտալ՝ նպաստելով ՀՀ տնտեսության աշխուժացմանը։ Բայց ժամանակի ընթացքում նրանց մեծ մասը հեռացավ, ու Հայաստանի տնտեսական աճն արդեն անցյալ տարի սկսեց աստիճանաբար դանդաղել։ Իսկ այս տարվա առաջին ամիսների բուռն աճը պայմանավորված է ոչ թե երկրում ռելոկանտների ներհոսքով, այլ մեկ այլ հանգամանքով։ Տնտեսության կառուցվածքում մեծ չափերով աճում է հատկապես թանկարժեք քարերի ու ոսկերչական ապրանքների արտահանումը։ Ու այս իրողությունը ևս պայմանավորված է արտաքին աշխարհաքաղաքական գործոններով։

Ռուսաստանի թանկարժեք քարերի արտահանման ոլորտը, մասնավորապես ադամանդագործությունը արևմտյան երկրների խիստ պատժամիջոցների տակ է հայտնվել։ Եվ, ըստ երևույթին, ռուսական հումքը տեղափոխվում է Հայաստան, մշակվում, ապա արտահանվում արտերկիր։ Միայն տարեսկզբին 270 միլիոն դոլարի ոսկյա իրեր են արտահանվել Հայաստանից՝ 4,5 անգամով գերազանցելով անցած տարվա ցուցանիշները։ Ընդհանուր առմամբ, այս բարձր տնտեսական աճը ցույց է տալիս ՀՀ տնտեսության խոցելիությունը, քանի որ արտաքին գործոններով պայմանավորված՝ այն կարող է կտրուկ տատանումներ գրանցել, որովհետև Հայաստանը փաստացի կախված է վերարտահանման կարթից։ Մյուս կողմից էլ որոշակի կառուցվածքային խնդիրներ են նշմարվում, որոնք օրերս ներկայացրել է «Լույս» հիմնադրամը Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների մասին իր վերլուծության մեջ։

Ի մասնավորի, չնայած արդյունաբերության և արտահանման պատմականորեն բարձր ցուցանիշներին, հենց այս ոլորտներում առկա են էական խնդիրներ: Անկումներ են գրանցվում այնպիսի ենթաճյուղերում, ինչպիսիք են սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունները։ Եվ եթե չհաշվենք թանկարժեք մետաղների ու քարերի արտահանման ավելացումը, ապա կտեսնենք, որ տնտեսության մյուս բոլոր ոլորտներում արտահանման ծավալները հիմնականում կրճատվել են։ Ընդ որում, մյուս ոլորտներում ավելի քիչ է արտահանումը, քան նախորդ տարի էր։

Այսինքն, եթե թանկարժեք մետաղների ու քարերի արտահանման ուղղությամբ որոշակի անկում արձանագրվի, ապա այդ անկումը շեշտակիորեն նկատելի կլինի ողջ արտադրության և արտահանման ոլորտում։ Մյուս մտահոգիչ թեման այն է, որ հարկային եկամուտներն ավելի դանդաղ են աճում՝ ի համեմատություն տնտեսական ակտիվության ցուցանիշների։ 2024 թ. հունվար-մարտին հարկային եկամուտների աճը կազմել է 8,5 % այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում 14,3 % տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել։ Սա վկայում է այն մասին, որ հարկային եկամուտները թերակատարվել են: Ու եթե հունվար-մարտին հարկային եկամուտների որոշակի աճ էլ կա, ապա այն պայմանավորված է հիմնականում եկամտային հարկի և շահութահարկի շեմերի բարձրացմամբ։

Ստացվում է, որ տնտեսության մեջ որոշակի ստվերային հատված է ձևավորվել, որին հաջողվում է դուրս մնալ հարկային դաշտի տիրույթից։ Բացի եկամուտներից, բյուջեի ծախսային հատվածում նույնպես շեղումներ կան։ Օրինակ՝ բյուջեով նախատեսված պլանի համեմատ առաջին եռամսյակում ծախսերը թերակատարվել են: Ընդհանրապես, Հայաստանում թերակատարվում էին կապիտալ ծախսերը, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա թերակատարումը պայմանավորված է ընթացիկ ծախսերի շուրջ 15,9 % թերակատարմամբ, մինչդեռ կապիտալ ծախսերը գերակատարվել են 35,8 %-ով: Այսպիսի իրավիճակը ցույց է տալիս նաև ծախսերի անհավասարակշիռ վիճակի մասին։ Ու տնտեսության վերելքի պայմաններում տնտեսության մեջ առկա խնդիրներն այդպես էլ չեն հասցեագրվում ու համակարգային լուծումներ չեն ստանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվահամարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan