Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ
![](/timthumb.php?src=/disc/20-05-24/42ad2e4971e0e3d6fc3c766c77c301b5.jpg&w=708)
Իտալիայի նորընծա չեմպիոնի Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառմամբ անդրադարձել է իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի չեմպիոնությանը։ Ա Սերիայի այս մրցաշրջանում վերջին տնային հանդիպումից հետո «Ինտերը» ստացել է չեմպիոնական գավաթը։
«Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով լուսանկար։
20-րդ չեմպիոնական տիտղոսի առթիվ «Ինտերի» խաղաշապիկին հայտնվել է երկրորդ աստղը։
A new star, a new glorious page in the history of @Inter