Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel» -ը բախվել է ձիուն․ վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Տնտեսության քողարկված խնդիրները Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են Արդյոք Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշել Դու շուն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի․ Գառնիկ Դանիելյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին Կառավարությունից հայտնել են՝ Կիրանցիներին առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և հարցերին տալ լուծումներ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց. նրանք վրդովված են Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով Հայտնի մաֆիոզը նշել է իր ամուսնության տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է Կոզա Նոստրայի կողմից սպանված քննիչը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Ֆրանսիայի հարավում հին հռոմեական գերեզմանոց է հայտնաբերվել՝ հուղարկավորման խնջույքների ապացույցներով Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան Արեւմուտքը հնարավորություն է ստացել սահմանազատման գործընթացից Ռուսաստանին բացառելու. ԱԳ նախկին փոխնախարար Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ «Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան (տեսանյութ)
Հարցում

Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը

Հուզակա՞ն էր, թե՞ պլանավորած վերջին պոռթկումը

 

«Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է «Հարցեր, որոնք գոյության իրավունք ունեն» խորագրով վերլուծական տեղեկանքների հրապարակումը՝ հայաստանյան և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Սա հրավեր է՝ իրադարձություններին նայելու ավելի սառը տեսանկյունից՝ շրջանցելով քաղաքական նախասիրությունները և մնալով վերլուծական մտքի ու Հայաստանի իրական շահերի տիրույթում։

Հարցը, թե ո՛վ է ձևավորում հայաստանյան օրակարգն այսօր, կրկին դարձավ քննարկման առարկա մի ուշագրավ իրադարձությունից հետո։ Մայիսի սկզբներին, առանց ավելորդ փիառի, Երևանում աշխատում էր ԱՄՆ պետքարտուղարության՝ բավականին ներկայացուցչական մի պատվիրակություն։ Ըստ պաշտոնական լրահոսի՝ պատվիրակությունը ոչ միայն ներկայացուցչական էր, այլև՝ մեծաթիվ։ Նախկինում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսության ձևաչափը U.S. –Armenian Joint Taskforce (USATF) կազմակերպվում էր ամենամյա սկզբունքով, բայց պատվիրակության կազմը երբեք այդքան ներկայացուցչական չէր լինում։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել կառավարության առանցքային անդամների և իրավապահ համակարգի ղեկավարների հետ։

Տեղ գտած լրահոսի համաձայն՝ քննարկվել են առավելապես Հայաստանի ներքին զարգացման խնդիրներ, և ոչ թե՝ երկկողմ համագործակցության կամ տնտեսական աջակցության։

Ուշագրավ է, որ այս այցին նախորդել էր ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Հայաստան, որի կորիզը Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (House Democracy Partnership) ղեկավարությունն էր։ Այս հանձնաժողովի նպատակն է հետխորհրդային երկրների խորհրդարանականների հետ աշխատանքը, և հիմնական գործընկերներն են Վրաստանը, Ուկրաինան և Ղրղզստանը։

Ըստ այդմ՝ ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ը սկսում են ակտիվորեն ներգրավվել Հայաստանի ներքին օրակարգի ձևավորման մեջ՝ ներազդելով ներքաղաքական պրոցեսների վրա։ Եթե նախկինում այդ պրոցեսը գնում էր հայտնի մի քանի ֆոնդերի և հասարակական կազմակերպությունների միջոցով, ապա այժմ միացել է ԱՄՆ պետական մեքենան՝ Վրաստանի և Ուկրաինայի օրինակով։ Ընդունենք, որ սա նոր իրողություն է մեր պետության և հասարակության համար։ Հետևաբար՝ պետք է հաշվարկել ռիսկերը։

Հարց առաջին. ինչպե՞ս կազդի այս նոր իրողությունը Հայաստանի վրա՝ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների համատեքստում։

Հարց երկրորդ. ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ներքաղաքական դասավորվածության վրա։

Եթե վերցնում ենք որպես նախադեպ Վրաստանը և Ուկրաինան, ապա Միացյալ Նահանգների ուղիղ միջամտությունը ներքին պրոցեսներին ունեցել է հստակ հետևանք՝ տարածքային կորուստներ։ Վրաստանի պարագայում՝ Աբխազիա և Հվ. Օսիա, Ուկրաինայի պարագայում՝ Ղրիմն ու Դոնբասը։ Հայաստանի դեպքում ակնհայտ է, որ խոսքը վերաբերելու է ոչ միայն Արցախում լարվածությանը, այլև՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը։

Նոր իրողություններ, նոր գաղափարներ

Շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունը հաշվարկել է բոլոր ռիսկերը այն դեպքի համար, եթե ԱՄՆ դառնա ուղիղ մասնակիցը մեր երկրի զարգացման ներքին օրակարգի ձևավորմանը։ Եվ, որն ավելի վտանգավոր է, արդյո՞ք այդ օրակարգը ձևավորվում է ամերիկյան կողմի հետ համատեղ, թե՞ ամերիկացիները դա անելու են մեր փոխարեն։

Նոր ռիսկեր

 Ձևավորելով Հայաստանի զարգացման ներքին օրակարգը, արդյո՞ք ԱՄՆ պատրաստ է մասնակցել և սատարել Հայաստանի զարգացման ծրագրերին և նախագծերին։ Դատելով Լիդիանի պատմությունից՝ դեռ երկար ժամանակ անիմաստ է ակնկալել ամերիկյան կամ եվրոպական լուրջ ներդրումներ Հայաստանում։ Այդ դեպքում ինչի՞ համար է այս պրոցեսը։

 Ձևավորելով ներքին օրակարգ՝ ամերիկացիները, ըստ էության, քանդում են կայուն տնտեսական զարգացման ինստիտուցիոնալ առկա մեխանիզմները։ Ուշագրավ էր Գլխավոր դատախազի հանդիպման դրվագը և հետագա հայտարարությունները բանկային գաղտնիքի վերաբերյալ։ Կան նախադեպեր՝ Լատվիա, Կիպրոս. ըստ էության՝ այս երկրների բանկային համակարգերի փլուզումը տեղի է ունեցել նույն սխեմայով։

 Պատահականություն է, թե ոչ, բայց ամերիկյան պատվիրակության այցից անմիջապես հետո ԱԺ նախագահը կազմակերպում է լսումներ «Անցումային արդարադատության» թեմայով։ Ակնհայտ է, որ այս մեխանիզմի ներդրումն ուղղակիորեն կազդի ներդրումային միջավայրի վրա և հարցականի տակ կդնի սեփականության իրավունքը Հայաստանում։

 Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ կառավարության ղեկավարները, որ, մի պահից սկսած, ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություններից մի փոքր անգամ շեղվելու դեպքում, հենց իրենք են հայտնվելու սանկցիաների տակ։ Օրինակներ՝ որքան ուզեք, վերջինը՝ Ուկրաինայի ՍԴ նախագահը։ Այս տարվա փետրվարին ՍԴ-ն ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության ենթարկելը հակասահմանադրական էր համարել։ Դրանից հետո նա պաշտոնանկ արվեց։ Սա խոսում է ամերիկյան կողմի ուղիղ միջամտության հնարավորությունների մասին ո՛չ միայն գործադիր իշխանության, այլև դատական իշխանությանը։

 Գիտակցվո՞ւմ է արդյոք Հայաստանում, որ երկրի ներքին օրակարգին ամերիկյան կողմի ուղիղ միջամտությունը անընդունելի կլինի ռուսաստանյան բիզնեսի պոտենցիալ գործընկերների և ներդրողների համար։ Այնպես, ինչպես և Չինաստանի և Իրանի։

 Կստացվի մի անհեթեթ վիճակ. ամերիկյան կողմը սահմանում է խաղի կանոնները, այդ թվում՝ մուտք ունենալով բանկային և կոմերցիոն գաղտնիքներին, իսկ Հայաստանի կառավարությունը ակնկալելու է ռուսաստանյան ներդրումներ, դիմելու է, որ ռուսական և ռուսահայ ներդրողները գան Հայաստան։ Սա նոնսենս է։

 Որպես մասնավոր օրինակ. թերևս կարիք կա խորհելու, թե ո՞ւմ էր պետք այս փուլում, այս ծավալներով տեղեկատվական արտահոսք կազմակերպել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ՝ հարվածելով ոչ միայն նրա գործարար հեղինակությանը, այլև ռիսկեր ստեղծելով Հայաստանում նրա բիզնես գործունեության համար։ Շատ դժվար է այստեղ գտնել Հայաստանի շահը։

 Իրատեսական չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի հարստացման լոզունգներով օրակարգի ձևավորմամբ ՀՀ իշխանություններին հաջողվի կապիտալի վերադարձ ապահովել. ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները երբևէ որևէ գումար չեն վերադարձնելու Հայաստան։ Դրանք վաղուց արդեն դարձել են նրանց տնտեսության մասը և աշխատում են ի բարօրություն իրենց պետությունների։ Կա մեծ ռիսկ, որ գործող իշխանությունները, փորձելով ականջահաճո լոզունգներով «կաշառել» ներքին լսարանին, իրական դաշտում ընդամենը կվտանգեն իրական առաջընթացի, տնտեսության աշխատեցման իրական մեխանիզմները։

Ամփոփում

Հայաստանյան փորձագիտական շրջանակներում այսօր բուռն քննարկման և բանավեճերի թեմա է հետևյալ հարցը. արդյո՞ք այն ինչ կատարվեց վերջին օրերին նախապես պլանավորված էր, թե՞ պահի ազդեցության տակ՝ հանպատրաստից։

Գործող իշխանությունը կամ չի գիտակցում, կամ գիտակցաբար է խթանում իրադարձությունների զարգացումը վերոնշյալ սցենարով։ Պետք է փնտրել տրամաբանությունը, պետք է փորձել հասկանալ այդ տրամաբանությունը։ Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ դրա նախորդ օրը վարչապետը հանդիպում էր «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» / ICTJ/ և Բաց Հասարակության Հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետների հետ։ Հանդիպման հիմնական թեման՝ Հայաստանում անցումային արդարադատության հաստատումը և այդ գործընթացը արագացնելը։ Ամերիկյան փորձագետներն արդեն աշխատում են հայաստանյան պաշտոնյաների և հկ-ների հետ՝ այդ համակարգի ներդրումն արագացնելու ուղղությամբ։ Սրանք փաստեր են, որոնք հուշում են, որ թատերականացված պոռթկումների և հուզական գործողությունների ետևում կարող են լինել շատ սառը և նախապես համաձայնեցված ծրագրեր։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan