Այսօր՝ 10 մայիսի 2024թ., 00:00
Արաբական թերակղզու հնագույն բնակիչները փրկվել են շոգից՝ թաքնվելով ստորգետնյա լավայի խողովակներում Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին Ռեկտորը փակել է Բրյուսովի համալսարանի դռները և թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ «Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին Տարբեր բուհերի ուսանողներ միանում են Բագրատ Սրբազանին․ երթը գնալով բազմամարդ է դառնում (տեսանյութ) Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված «Միացեք անհնզանդության ակցիաներին». Քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանում եւ մարզերում Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ. դեռ համաձայնություն չկա. Բագրատ Սրբազան Ծնվել է Նաիր Տիկնիզյանի եւ Յանա Ռոմաշկինայի երեխան Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (տեսանյութ) Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (տեսանյութ) «Բժշկիս հետ եմ, եկել եմ ոտքերս վիրակապելու, որովհետև այտուցված են․ շուտով կգամ հրապարակ»․ Բագրատ Սրբազան Առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ.Բագրատ Սրբազան Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան ՀՀ-ի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել՝ դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին. Օհանյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել Մեկ օրում 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի 58 կիլոմետրով Քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը հստակեցվել է Առանց Փաշինյանի եւ Գրիգորյանի կառավարությունը 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 33 որոշում Նավթը շարունակում է էժանանալ, իսկ Հայաստանում բենզինի եւ դիվառելիքի գները չեն իջնում Ադրբեջանի Զաքաթալա ավարաբնակ քաղաքում զանգվածաբար թունավորվել են շաուրմայից Շիրակի թեմի առաջնորդը հարյուրավոր շիրակցիների հետ միանում է շարժմանը Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան Ինչ սպասել Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին 1.6 միլիոն հանդիսատես` Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ Մակրոն «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ ԱՄՆ-ը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Միլլեր Հայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Մոտ 35 հազար գերմանացի զինվոր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Տեղումները կշարունակվեն Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ) Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ Ուշակով Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Տղամարդն առևանգել է ընկերուհուն, դրա պատճառով բանտ նստել, ազատ արձակվել և նորից առևանգել նրան ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով
Հարցում

Արդյո՞ք վտանգ չենք տեսնում, որ կստանանք ավելի հնազանդ խորհրդարան

Ես հակահեղափոխական չեմ: Ավելին, չեմ հասկանում հակահեղափոխական բառի այսօրվա իմաստը: Մեծ հաշվով, չեմ հասկանում նաեւ այդ բառի այդքան հաճախակի օգտագործման պատճառները, բայց ուզում եմ հասկանալ այն հիմնական փաստարկները, որոնք բերվում են, երբ խոսքը վերաբերում է արտահերթ ընտրությունները շուտ անցկացնելուն: 

Եթե «սրանք ինչքան շուտ հեռանան` էնքան լավ» արտահայտությունը էմոցիոնալ զանգվածի համար ընդունելի է, ապա շատ-շատերի համար անհասկանալի է: Ընդ որում, ոչ թե նրա համար, որ այդ շատ-շատերը գոհ են վիճակից եւ ուզում են այդպես շարունակվի, եւ ոչ էլ նրա համար, որ հակահեղափոխական են, այլ ուզում են հասկանալ, թե այսքան շտապելը ինչի համար է, եւ արդյոք այլ նպատակներ չկան:

Ինչո՞ւ ենք շտապում այնքան, որ ուզում են առանց ընտրական օրենսգրքի պատշաճ քննարկման եւ պրոֆեսիոնալ փորձագիտական գնահատականների (օրինակ` Վենետիկի հանձնաժողով), գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների:

Կարծում եմ, կառավարման խորհրդարանական համակարգի պարագայում, իշխանության ամենակարեւոր մարմնի լուծարումը եւ շուտափույթ ընտրությունների գնալու որոշումը ավելի պատճառաբանված պետք է լինի եւ առանց էմոցիաների:

Իմ համար անհասկանալի են բազմաթիվ վերլուծություններն այն մասին, որ մայիսին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այսօրվանը չի լինի եւ հնարավոր է արդեն չկարողանա հաղթել: Հետեւաբար պետք է շտապել:

Սա շատ լուրջ փաստարկ է եւ լուրջ անհանգստացնող: Եթե գործող իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը չորս-հինգ ամսվա ընթացքում այնպիսի քայլեր են անելու կամ այնպիսի կարեւոր բաներում թերանալու են, որ վարկանիշի այդքան անկում է տեղի ունենալու, ապա երկրի եւ մեր համար խիստ վտանգավոր իրավիճակ է ստեղծվելու: Այդ դեպքում ո՞ւր ենք շտապում: Գուցե նախ լսենք, թե դեպի ուր ենք գնալու, տարբեր կոնկրետ ոլորտների վերաբերյալ ինչ ծրագրեր եւ պատկերացումներ կան:

Հաճախակի բարձր մակարդակով հայտարարություններ են հնչում, որ Ազգային Ժողովի կազմը պետք է փոխվի, որովհետեւ դրանից հետո այլ երկրներից բազմաթիվ ներդրումներ են գալու Հայաստան:

Փաստարկը շատ լուրջ է, չնայած այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու հիմա չեն գալիս: Եթե դա իրոք այդպես է, ապա իսկապես արժի ընտրությունները շուտ անցկացնել: Բայց դա պետք է համոզիչ լինի իրականանալիության տեսակետից, որովհետեւ անհասկանալի է, թե ինչու մինչ այժմ հասարակությունը տեղյակ չէ, թե ովքեր են այդ ներդրողները, որ երկրներից են, որ ոլորտներում են կատարելու այդ ներդրումները եւ ինչ ծավալներով:

Ինչու չի հայտարարվում, թե երբ տեղի ունեցան բանակցությունները դրանց շուրջ: Եվ ընդհանրապես, արդյոք կան կոնկրետ պայմանավորվածություններ, թե ներդրողների առկայությունը հիմնված է զուտ տրամաբանական ենթադրությունների վրա:

Այլ երկրներում հայկական համայնքի հետ հանդիպումների ընթացքում ներդրումների վերաբերյալ ընդհանուր բնույթի հայտարարություններ միշտ են լինում, սակայն որպես կանոն, դրանք հայտարարության մակարդակով էլ մնում են: Կարծում եմ ավելի հեշտ եւ արդյունավետ է այս ամենի մասին պարզ խոսել մարդկանց հետ:

Եթե դեկտեմբերին անցկացնում ենք ընտրություններ, ապա պարզ է, որ պատկերը նույնն է լինում, ինչ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում:

Արդյո՞ք վտանգ չենք տեսնում, որ կունենանք նույնքան կամ նույնիսկ ավելի «հնազանդ» Ազգային Ժողով, քան նախորդ իշխանությունների ժամանակ: Քաղաքական մենաշնորհը իշխանության համակարգում հակակշիռներ չի ձեւավորում: Իսկ ընդիմության բացակայությունը, ինչն անխուսափելի է այս դեպքում, նույնքան վտանգավոր է, որքան վատ իշխանությունը: Դա կարճ ժամանակ անց վտանգավոր հետեւանքներ է ունենում:

Չխաբվենք սահմանադրությամբ ընդիմությանը տրվելիք բոնուսին: Այդպիսի ընդիմությունը համապատասխան քանակով համակիրներ հասարակության մեջ չի ունենում: Հետեւաբար որեւէ ազդեցություն չի ունենում:

Իսկ մեզ կմնա կարճ ժամանակ անց դժգոհել, թե այս ինչ է կատարվում:

Աշոտ Սահակյան

Top-News.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan