Այսօր՝ 10 մայիսի 2024թ., 00:00
Չորս բորտուղեկցները թմրանյութերի մաքսանենգությունից միլիոնավոր դոլարներ են վաստակել ChatGPT-ի ստեղծողը կարող է թույլ տալ օգտվողներին ստեղծել պոռնոգրաֆիա՝ օգտագործելով AI Գիտնականներն ալոպեցիայի բուժման նոր միջոց են մշակել Բացահայտվել է Իրաքի հնագույն տաճարում հայտնաբերված խորհրդավոր խորհրդանիշների առեղծվածը Արաբական թերակղզու հնագույն բնակիչները փրկվել են շոգից՝ թաքնվելով ստորգետնյա լավայի խողովակներում Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին Ռեկտորը փակել է Բրյուսովի համալսարանի դռները և թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ «Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին Տարբեր բուհերի ուսանողներ միանում են Բագրատ Սրբազանին․ երթը գնալով բազմամարդ է դառնում (տեսանյութ) Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված «Միացեք անհնզանդության ակցիաներին». Քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանում եւ մարզերում Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ. դեռ համաձայնություն չկա. Բագրատ Սրբազան Ծնվել է Նաիր Տիկնիզյանի եւ Յանա Ռոմաշկինայի երեխան Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (տեսանյութ) Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (տեսանյութ) «Բժշկիս հետ եմ, եկել եմ ոտքերս վիրակապելու, որովհետև այտուցված են․ շուտով կգամ հրապարակ»․ Բագրատ Սրբազան Առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ.Բագրատ Սրբազան Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան ՀՀ-ի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել՝ դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին. Օհանյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել Մեկ օրում 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի 58 կիլոմետրով Քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը հստակեցվել է Առանց Փաշինյանի եւ Գրիգորյանի կառավարությունը 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 33 որոշում Նավթը շարունակում է էժանանալ, իսկ Հայաստանում բենզինի եւ դիվառելիքի գները չեն իջնում Ադրբեջանի Զաքաթալա ավարաբնակ քաղաքում զանգվածաբար թունավորվել են շաուրմայից Շիրակի թեմի առաջնորդը հարյուրավոր շիրակցիների հետ միանում է շարժմանը Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան Ինչ սպասել Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին 1.6 միլիոն հանդիսատես` Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ Մակրոն «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ ԱՄՆ-ը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Միլլեր Հայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Մոտ 35 հազար գերմանացի զինվոր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Տեղումները կշարունակվեն Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ) Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ Ուշակով Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի
Հարցում

Կեղծավորություն կամ երբ գերակայում են նեղ անձնական շահերը

Այն, որ ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կա, ընդունում են գրեթե բոլորը, այդ թվում եւ խորհրդարանում ներկայացված ուժերը:

Ամբողջ հարցն այդ ընտրությունների ժամկետների մեջ է: Ոմանք շտապում են, ոմանք՝ ոչ, առաջարկելով մինչ ընտրությունները կարգի բերել ընտրական օրենսգիրքը եւ Կուսակցությունների մասին օրենքը, ինչպես նաեւ կարգի բերել ընտրացուցակները, որոնք մինչ օրս չեն արտահայտում Հայաստանում առկա իրական բնակչության թիվը:

Շտապողներին, այդ թվում Նիկոլ Փաշինյանին կարելի է եւ հասկանալ, կարելի է եւ չհասկանալ: Նիկոլ Փաշինյանը ոգեւորվելով Երեւանի ավագանու ընտրություններում գրանցված արդյունքից, շտապում է նույն արդյունքն ամրագրել նաեւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում: Այս առումով նրան կարելի է հասկանալ:

Միաժամանակ նույն Նիկոլ Փաշինյանին դժվար է հասկանալ, քանի որ եթե նրա թիվ մեկ նպատակը Հայաստանի զարգացումն ու ժողովրդավարացումն է, ապա հենց ինքն առաջինը պետք է հասկանա, որ հուզական վիճակում գտնվող ժողովրդին առաջնորդելով նոր ընտրությունների ընդամենը ձեւավորելու ենք հերթական գերմեծամասնությամբ խորհրդարանը՝ դրանից բխող ծանրագույն խնդիրներով:

Մենք պետք է հասկանանք, որ ընդամենը չորս հինգ ամիս անց նոյեմբերին կամ դեկտեմբերին ձեւավորված խորհրդարանն այլեւս չի արտահայտելու հասարակական տրամադրությունները:

Հիմա Նիկոլ Փաշինյանին շտապեցնում եւ ոգեւորիչ հայտարարություններով դեպի հապշտապ խորհրդարանական ընտրություններ նետում նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք կարծում են, որ հրաշալի հնարավորություն ունեն Նիկոլ Փաշինյանի փեշից կախված սողոսկել խորհրդարան: Հեռնց այս ուժերն են այսօր իրենց աջակցությունը հայտնում փողոց դուրս եկած ժողովրդին, հայտարարելով, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են, կարծես մյուս ուժերը, որոնք ընդամենն առաջարկում են չշտապել եւ մի քանի հարց եւ խնդիր լուծելուց հետո գնալ ընտրությունների, դեմ են արտահերթին:

Հենց այս կեղծավոր ուժերն էլ կրակի վրա յուղ լցնելով, հետապնդելով նեղ անձնական շահեր, ավելի են սրում իրավիճակը: Նրանց համար կարեւորը ոչ թե պետության եւ ազգային շահն է, այլ նեղ անձնական եւ խմբակային հետաքրքրությունը, Ազգային ժողով խցկվելու հեռանկարը:

Ոմանք էլ ավելի են սրում իրավիճակը, Նիկոլ Փաշինյանին կոչ անելով գնալ կոշտ քայլերի, իսկ թե դրանից հետո ինչ կկատարվի երկրի հետ, նրանց շատ քիչ է հետաքրքրում, վերջին հաշվով շատ հանգիստ կարող են հայտնվել Լիբանանում, ԱՄՆ-ում կամ Նորվեգիայում:

Այսօր ժողովրդին համոզում են, որ թռիչքային տնտեսական աճ, ներդրումներ, նոր աշխատատեղեր չկան հակահեղափոխականների պատճառով, եւ որ արտահերթ ընտրություններ չեն անցկացվել:

Իրականում այս ամենի բացակայության պատճառը շատ պարզ է՝ Նիկոլ Փաշինյանն իր լավ եւ վեհ նպատակներն իրականացնելու համար պարզապես որակյալ, անգամ միջին մակարդակի թիմ չունի: Եւ հիմա այս իրավիճակում խորհրդարանը լցնել միջակություններով եւ պետությունից եւ խորհրդարանից, ազգային եւ պետական շահից ոչինչ չհասկացողներով, առնվազն ոչ խոհեմ քայլ կլինի:    

Ամայացած քաղաքական դաշտի պայմաններում, երբ որեւէ կուսակցություն այսօր ոչ միայն կայացած չէ, այլ որեւէ հեղինակություն չունի, երբ երկրում իշխում է ատելության մթնոլորտը, հակահեղափոխականներ եւ ազգի դավաճաններ փնտրելու մթնոլորտը, երբ մի անձը կարող է մի հայտարարությամբ փողոցում 60 հազար մարդ հավաքել, արտահերթ ընտրությունների անցկացումը նչի բխում ոչ ազգի, եւ ոչ էլ պետության շահերից:

Հիմա ամեն ինչ շատ պարզ է, եթե ընտրությունները կայանան դեկտեմբերին, ապա կունենանք առանց հակակշիռների իշխանություն եւ սուպերմեծամասնությամբ խորհրդարան, որն արդեն մի քանի ամիս հետո չի արտահայտելու հանրության տրամադրությունները, իսկ եթե ընտրությունները կայանան մայիսին, ապա կունենանք խորհրդարան, որը բավական երկար ժամանակ կարտահայտի հասարակական եւ քաղաքական ուժերի տրամադրությունները:

Հակոբ Ասատրյան

Top-News.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan