Այսօր՝ 10 մայիսի 2024թ., 00:00
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին Ռեկտորը փակել է Բրյուսովի համալսարանի դռները և թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ «Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին Տարբեր բուհերի ուսանողներ միանում են Բագրատ Սրբազանին․ երթը գնալով բազմամարդ է դառնում (տեսանյութ) Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված «Միացեք անհնզանդության ակցիաներին». Քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանում եւ մարզերում Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ. դեռ համաձայնություն չկա. Բագրատ Սրբազան Ծնվել է Նաիր Տիկնիզյանի եւ Յանա Ռոմաշկինայի երեխան Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (տեսանյութ) Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (տեսանյութ) «Բժշկիս հետ եմ, եկել եմ ոտքերս վիրակապելու, որովհետև այտուցված են․ շուտով կգամ հրապարակ»․ Բագրատ Սրբազան Առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ.Բագրատ Սրբազան Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան ՀՀ-ի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել՝ դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին. Օհանյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել Մեկ օրում 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի 58 կիլոմետրով Քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը հստակեցվել է Առանց Փաշինյանի եւ Գրիգորյանի կառավարությունը 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 33 որոշում Նավթը շարունակում է էժանանալ, իսկ Հայաստանում բենզինի եւ դիվառելիքի գները չեն իջնում Ադրբեջանի Զաքաթալա ավարաբնակ քաղաքում զանգվածաբար թունավորվել են շաուրմայից Շիրակի թեմի առաջնորդը հարյուրավոր շիրակցիների հետ միանում է շարժմանը Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան Ինչ սպասել Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին 1.6 միլիոն հանդիսատես` Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ Մակրոն «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ ԱՄՆ-ը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Միլլեր Հայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Մոտ 35 հազար գերմանացի զինվոր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Տեղումները կշարունակվեն Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ) Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ Ուշակով Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Տղամարդն առևանգել է ընկերուհուն, դրա պատճառով բանտ նստել, ազատ արձակվել և նորից առևանգել նրան ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Հարցում

Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև

Մենք արդեն մի որոշ ժամանակ է՝ ապրում ենք ուրիշ Հայաստանում։ Հինը մերժել ենք, նորը չենք ստեղծում։ Եթե մերժելու հիմնական գործողությունը քանդելն է, ապա նորի ստեղծման համար պետք է կառուցել։ Հայաստանը «լռվում» է այդ անցումային փուլում։ Մերժելու համար կարելի է և պետք է միտինգ անել, լարել զանգվածների էմոցիաները։ Կառուցելու համար պետք է գրագետ աշխատել ու հանդարտեցնել էմոցիաները։ Եթե դա չի արվում, ապա պետությունը մնում է չեզոք գոտում՝ մերժված հնի և չստեղծվող նորի միջև։ Եվ չկա որևէ երաշխիք, որ սա կլինի կարճաժամկետ։ Սա ուղղակի կլինի «ուրիշ Հայաստան»։

Ուրիշ Հայաստանի ամենավտանգավոր բնութագրիչը

«Ուրիշ Հայաստանի» ամենավտանգավոր բնութագրիչը հասարակության դեֆոլտն է։

Շատ զգույշ եմ օգտագործում այս ձևակերպումը, որովհետև այն չափից դուրս վտանգավոր է, ու չափից դուրս շատ կուզեի, որ այն չլիներ։
Եթե նախորդ բոլոր իշխանությունները խնդիր չէին դրել՝ ձևավորել ու կրթել հասարակություն, ապա այսօրվա իշխանությունն անում է հաջորդ քայլը՝ ուղղակի չկայացած հասարակության էմոցիաների վրա կառուցում է իր վարկանիշը։ Ինչ-որ ժամանակահատված, իհարկե, էֆեկտը կստանան։ Բայց հետո բոլորս ծանր գին ենք վճարելու։

Այսօր մեր հասարակությունը հարցեր չի տալիս և պատասխաններ չի լսում։ Մեր հասարակությունը վտանգներ չի զգում, մեր հասարակության ինքնապաշտպանական բնազդները խամրած են։ Մեր հասարակությունը չի ընկալում հարթակներից հնչող ձևակերպումների վտանգավորության չափը։ Մեր հասարակությունը մոռացել է իր կյանքում առկա ներքին և արտաքին բոլոր խնդիրները (տնտեսական, ռազմական...), որոնք վաղը ոչ թե թակելու են, այլ ջարդելու են մեր դռները։

Ու ստացվում է, որ «Ուրիշ Հայաստանի» բանաձևը մի տեսակ աննորմալ է հնչում. փրկել պետությունն իր քաղաքական համակարգից։ Փրկել պետությունը՝ իր իսկ հասարակությունից։

Կա՞ արդյոք ելք

Միանգամից շեշտեմ, որ հեշտ լուծումների ժամանակն արդեն կորսված է։ Մենք ունենալու ենք լուրջ տնտեսական խնդիրներ։ Սրա մասին գիտեն լուրջ տնտեսագետներն ու ֆինանսիստները, բայց բարձր չեն խոսում՝ հաշվի առնելով մթնոլորտը։ Մինչ մենք պարզում ենք, թե Պուտինը Հայաստանում ում է ավելի շատ սիրում և ում քանի անգամ զանգեց, մենք բաց ենք թողնում Ռուսաստան-Ադրբեջան աննախադեպ խորը ինտեգրացիայի նոր պրոցեսը և կորցնում ենք լծակները՝ դրա դեմն առնելու՝ մեր ու միայն մեր մեղքով։ Սրա իրական հետևանքներն ակներև են լինելու հաշվված ամիսներ հետո։

Մենք օրվա լրահոս և ֆեյսբուքյան վարկանիշ ապահովելու համար անում ենք քայլեր, որոնք լուրջ ներդրողներին հետ են պահելու Հայաստան գալու մտքից։ Մեր քաղաքական և հասարակական ինստիտուտներն այնքան են կազմաքանդված, որ մենք ոչ միայն չենք տեսնում այս խնդիրները, այլև չենք լսում օտարերկրյա դեսպանների ու դիվանագետների պարզ զգուշացումները, գործարարների՝ շատ պարզ ձևակերպումները։ Մենք անթույլատրելիորեն փակվում ենք «մենք ու մեր միտինգը» աշխարհում։

Բայց ես դարձյալ ուզում եմ խոսել հասարակության դեֆոլտի մասին, որովհետև դա՛ է ամենավտանգավորը. եթե դա արձանագրվեց, շատ դժվար ենք տակից դուրս գալու, շատ մեծ շոկերի գնով։ Ինձ ավելի շատ մտահոգում են ոչ թե պարբերաբար հնչող վտանգավոր ձևակերպումներն ու կոչերը, այլ՝ այն մարդկանց ծափերն ու հավանությունը, որոնք բոլոր ժամանակներում ունեցել են ինքնուրույն մտածող, ներքին ազատություն ունեցող մարդկանց համբավ ու իրենց պահել են այդպես։ Ես հարգում եմ նրանց ընտրությունը՝ լինել իշխանության մեջ, իշխանության կողքին։ Դա իսկապես շատ լավ է, բայց ես չեմ հասկանում նրանց անվերապահ աջակցությունը՝ իշխանությունից պարբերաբար դուրս եկող վտանգավոր ձևակերպումներին։ Որտե՞ղ է Ձեր ձայնը։ Եթե դուք եք լռում և ծափահարում, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հնարավոր լինի՝ թույլ չտալ ամենավատ սցենարների հնարավորությունը մեր երկրում։ Կա ագրեսիվ զանգված, որն արյուն, կախաղան և ունեզրկում է պահանջում, կա իշխանություն, որին այդ զանգվածը պետք է, ու այն պարբերաբար ուժեղացնում է նրանց, կա երկրի մթնոլորտ, որը դառնում է ավելի անհանդուրժող, կան լայն զանգվածներ, որոնք սկսում են չհասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, կան վտանգավոր պրոցեսներ, որոնք դառնում են արդեն առօրյա։

Ի՞նչ կարելի է անել՝ խուսափելու համար վատ սցենարներից. իսկապես դժվար է ասել։

Իշխանությունը չի լսում ու սկսում է փակվել ինքն իր մեջ՝ յուրայիններով (ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը դրա ամենավառ օրինակն է)։ Մյուսները շոկի մեջ են, շատերը՝ վախեցած։ Ես նույնպես այդ հարցի պատասխանը այսօր չունեմ։ Բայց կա հստակ մի քանի բան, որոնք անելու իմաստն այս պահին անհասկանալի է մնում.

1. Ո՞րն է իմաստը՝ տպավորություն ստեղծել, թե մենք այսօր զրոյից պետություն ենք կառուցում։ Դարերով պետականություն չունեցող ժողովուրդների համար սա չափազանց վտանգավոր միտում է։ Այս 27 տարիների ընթացում, բոլոր իշխանությունների օրոք, արվել են նշանակալից գործեր՝ անկախ բոլոր փոքրումեծ սխալներից։ Բոլոր սերունդներն իրենց աշխատանքով կառուցել են պետությունը, և այսօրը, ընդամենը, պետության մի փուլն է։ Ժառանգեք, լավացրեք, արե՛ք շատ ավելին։

2. Ո՞րն է իմաստը՝ հրապարակներում քննարկել Ղարաբաղի խնդիրը։ 88-ից անցել է 30 տարի, ու կայացած պետության ինստիտուտները նաև այն բանի համար են, որ լայն զանգվածների հավաքական մտքից ավելի հավասարակշիռ ու հեռատես որոշումներ ընդունեն։

3. Ո՞րն է իմաստը՝ հրապարակներում Ադրբեջանին սպառնալ հուժկու հարվածներով։ Մենք Պաղեստին ու Հեզբոլլահ չենք։ Մենք պետություն ենք։ Իսկ ինչ վերաբերում է հրապարակային խիզախությանը, ապա 88-ին, շա՛տ ավելի հզոր հանրահավաքներից ու ռուսական տանկերին դիմակայելուց քիչ անց, եռամսյա հավաքների ժամանակ, տասնյակ հազարներով թաքնվում էին մահճակալի տակ ու պահարաններում։ Հակառակորդին հուժկու հարվածի համար այսօր կա բանակ, զորակոչ, պահեստազորի հավաք, մոբիլիզացիա և այլն։ Իսկ անհատ հերոսները միշտ լուռ են մեկնում դիրքեր։

4. Ո՞րն է իմաստը՝ սփռել տոտալ ատելություն և հակաքարոզչություն։ Մենք չենք նկատում, որ «Մերժիր Սերժինը» սահուն կերպով վերածվում է «Մերժիր այլակարծությունը», «Մերժիր բոլորին»։

5. Ո՞րն է իմաստը՝ ամեն օր՝ մանկապարտեզներից մինչև բուհեր, նախարարություններից մինչև բիզնես «խոշոր հանցագործներ» բացահայտել, վարկաբեկել մարդկանց ու հետո անաղմուկ ընդունել, որ առանձնապես բան չկա։

6. Ո՞րն է իմաստը՝ լայն զանգվածների էմոցիաներն անընդհատ լարել։ Նրանք անընդհատ նոր դոզաներ են պահանջելու և մերժելու են կառուցելու, ստեղծելու ցանկացած միտում։

Ցանկը կարելի է էլի շարունակել, բայց այս կետերը չանելն արդեն բավարար կլիներ՝ երկրի մթնոլորտը հանդարտեցնելու, հասարակության բարիկադավորումը կանգնեցնելու և ավելի հանդարտ ու փոխադարձ հարգանքի հիման վրա շարունակություններ ու ելքեր գտնելու համար։ Ի վերջո, երկրում պե՛տք է ձևավորվի խաղաղ, կառուցելու ու զարգանալու մթնոլորտ։ Փողոցից, միտինգից դեպի իշխանություն անցումը մի պահի պետք է ի վերջո տեղի ունենա։ Իշխանությունը պետք է պատրաստ լինի՝ վերջապես զգալ իր ստանձնած պատասխանատվության չափը, և իր գործողությունները սկսի կառուցել՝ հենց դրանից ելնելով։ Անգամ՝ եթե դա պահանջի հանրային «կատաղի» վարկանիշի որոշակի անկում, ինչը կփոխհատուցվի ավելի որակյալ վարկանիշի և արդյունքի հաստատմամբ։

Ես վստահ եմ՝ դեռ ուշ չէ, դեռ կարելի է գնալ այդ ճանապարհով։ Նույնիսկ կարելի է հուշել, թե ինչպես։

Հ. Գ. Նշված մի շարք կետեր ունեն առանձին քննարկման ու ավելի բաց խոսելու անհրաժեշտություն, ինչը մենք անպայման տարբեր ֆորմատներով առաջիկայում անելու ենք։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan