Արեւմուտքը կրկնում է թուրքերի մեղադրանքը եւ սուտը
Արևելյան Ղուտայի շրջանում, ենթադրաբար Բաշար ալ-Ասադի զորքերի կողմից քիմիական զենք կիրառելու հետևանքով, տասնյակ մարդիկ են զոհվել: Քիմիական զենքով հարձակման մասին հայտնում են սիրիացի ապստամբներն ու միջազգային հումանիտար խմբերը: Խոսքը Թուրքիայի բացահայտ աջակցությունը վայելող խմբերի մասին է, որոնք շարունակ Ասադին նմանատիպ մեղադրանքներ են ներկայացնում:
Ցավոք, Արեւմուտքը կրկնում եւ առանց երկար մտածելու, առանց հաշվի առնելու նախորդ տարիների դառը փորձը կրկնում է տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած ահաբեկիչների պնդումները:
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Հիթեր Նաուերթը ապրիլի 7-ին ասել է, որ Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետևում է սիրիական կառավարական զորքերի կողմից քիմական զենքի հնարավոր կիրառման «շատ տագնապալից» լուրերին:
Շատ ավելի լավ կլիներ, եթե նույն պետքարտուղարությունը ուշադիր հետեւեր Թուրքիայի անմարդկային գործողություններին Սիրիայի Աֆրին քաղաքում եւ դրանց շուրջը:
«Ռուսաստանը Ասադի ռեժիմին իր աներեր աջակցությամբ, վերջին հաշվով պատասխանատվություն է կրում բազմաթիվ սիրիացիների վրա քիմիական զենքով դաժան հարձակումների համար: Պաշտպանելով իր դաշնակից Սիրիային, Ռուսաստանը խախտում է Սիրիայում քիմիական զենքի շրջանակային համաձայնագրի երաշխավորը լինելու ՄԱԿ-ի դիմաց ստանձնած իր հանձնառությունը»,- նշել է Հիթեր Նաուերթը:
«Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր անվերապահ աջակցությունը (Բաշար ալ-Ասադին) և աշխատել միջազգային հանրության հետ՝ կանխելու քիմիական զենքի կիրառմամբ բարբարոսական հարձակումները»,-հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Սիրիան և Ռուսաստանը հերքում են մեղադրանքները:
Մնում է հուսալ, որ Արեւմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունները հերթական անգամ պատճառ չեն դառնա, որ Սիրիայում նորից տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեն: Մնում է հուսալ նաեւ, որ Արեւմուտքը կդադարի Սիրիայում աջակցել Թուրքիային եւ ահաբեկչական այլ խմբավորումներին:
Top-News.am