ՀՀԿ-ն առաջա-ԴՐԵՑ Ա. Սարգսյանին
Այս թեմայով
- «Մեծ խաչի ասպետ». Արմեն Սարգսյանը պարգեւատրվել է Իտալիայի բարձրագույն պարգեւով (Լուսանկար)
- Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սերժ Թանկյանին եւ Կարին Հովհաննիսյանին
- Արմեն Սարգսյանը ստորագրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը
- Նախագահը և արաբական երկրների դեսպանները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Երեկ Ազգային ժողովում ելույթ էր ունենում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Այն Արմեն Սարգսյանը, որի թեկնածությունն իբր առաջադրել է կառավարող ՀՀԿ-ն: Թեկնածուն նոր էր սկսել ելույթը, երբ ՀՀԿ-ական կարկառուն գործիչները սկսեցին լքել նիստերի դահլիճը:
Նրանք սկսեցին հեռանալ, քանի որ ձանձրանում էին: Իսկ մարդը ձանձրանում է, երբ լսում է մի բան, որը կամ իրեն չի հետաքրքրում կամ իր համար հասկանալի չէ:
Նրանք Արմեն Սարգսյանի ելույթից առաջ եւ ելույթից հետո նրան մի լավ քծնեցին, խիստ անհարմար վիճակում դնելով նրան։ Ընդամենը: Հրահանգ էին ստացել՝ քծնում էին։ Վաղը հրահանգ ստանան՝ հայհոյել, առանց մեկ վայրկյան վարանելու՝ կանեն։
ՀՀԿ խմբակցության մի կարկառուն գործիչ, որի ասածները հաճախ ցիտում է մամուլը, վերջերս խոստովանել էր՝ մենք ո՞վ ենք, մենք կոճակ սեղմողներ ենք: Անկեղծությունը՝ գնահատելի է։ Սրանք կոճակ սեղմելով երկիրը ցանկացած փորձության կտանեն։ Հույս դնել, թե այս վերնախավը մի օր այլ բանի ունակ կդառնա՝ մոլորություն է։ Մոլորություն, որը շատ մոտ է ողբերգությանը։
Սրանց պետք է պարզապես թոշակի ուղարկել։ Երեկ նրանք բառիս բուն իմաստով խայտառակեցին Արմեն Սարգսյանին, վաղը նույնը անելու են՝ Սերժ Սարգսյանի հանդեպ։ Իսկ պետության հանդեպ անում են արդեն՝ 20 տարի։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am