Այսօր՝ 11 մայիսի 2024թ., 00:00
Չորս բորտուղեկցները թմրանյութերի մաքսանենգությունից միլիոնավոր դոլարներ են վաստակել ChatGPT-ի ստեղծողը կարող է թույլ տալ օգտվողներին ստեղծել պոռնոգրաֆիա՝ օգտագործելով AI Գիտնականներն ալոպեցիայի բուժման նոր միջոց են մշակել Բացահայտվել է Իրաքի հնագույն տաճարում հայտնաբերված խորհրդավոր խորհրդանիշների առեղծվածը Արաբական թերակղզու հնագույն բնակիչները փրկվել են շոգից՝ թաքնվելով ստորգետնյա լավայի խողովակներում Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին Ռեկտորը փակել է Բրյուսովի համալսարանի դռները և թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ «Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին Տարբեր բուհերի ուսանողներ միանում են Բագրատ Սրբազանին․ երթը գնալով բազմամարդ է դառնում (տեսանյութ) Սպառնալիքները դեր չխաղացին Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված «Միացեք անհնզանդության ակցիաներին». Քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանում եւ մարզերում Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ. դեռ համաձայնություն չկա. Բագրատ Սրբազան Ծնվել է Նաիր Տիկնիզյանի եւ Յանա Ռոմաշկինայի երեխան Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (տեսանյութ) Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (տեսանյութ) «Բժշկիս հետ եմ, եկել եմ ոտքերս վիրակապելու, որովհետև այտուցված են․ շուտով կգամ հրապարակ»․ Բագրատ Սրբազան Առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ.Բագրատ Սրբազան Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան ՀՀ-ի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել՝ դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին. Օհանյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել Մեկ օրում 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի 58 կիլոմետրով Քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը հստակեցվել է Առանց Փաշինյանի եւ Գրիգորյանի կառավարությունը 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 33 որոշում Նավթը շարունակում է էժանանալ, իսկ Հայաստանում բենզինի եւ դիվառելիքի գները չեն իջնում Ադրբեջանի Զաքաթալա ավարաբնակ քաղաքում զանգվածաբար թունավորվել են շաուրմայից Շիրակի թեմի առաջնորդը հարյուրավոր շիրակցիների հետ միանում է շարժմանը Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան Ինչ սպասել Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին 1.6 միլիոն հանդիսատես` Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ Մակրոն «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ ԱՄՆ-ը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Միլլեր Հայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Մոտ 35 հազար գերմանացի զինվոր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Տեղումները կշարունակվեն Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ) Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ Ուշակով Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ
Հարցում

Նախագահը և պետությունը

«Հայաստան 2018-2022» նախագծում սահուն ուրվագծվում է նոր սցենար, որի առանցքը 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն է։

Նա հիմա ֆորմալ- արարողակարգային հանդիպումների փուլում է, ինչը, հասկանալի է, կողմերից ոչ մեկին ոչինչ էական չի տալու։ Այդպիսին է իրականությունը։
Մի պահից կավարտվի նրան մերկապարանոց գովելու ու կամ փնովելու այս փուլը։ Հետո կգա իրականությունը։

Սահմանադրությամբ ունենալով չնչին լիազորություններ, ունենալով պետության ընթացիկ կառավարման վրա օրենքով ամրագրված գրեթե զրոյական լծակներ` 4-րդ նախագահը կանգնած է հավանական մի քանի սցենարների առաջ, և ընտրությունը մեծ մասամբ միայն իրենն է։ Իսկ ընտրությունը հետևյալն է՝ կկարողանա՞ Ա. Սարգսյանը Սահմանադրությամբ չամրագրված, բայց և չարգելված լիազորություններ և դերակատարում վաստակել։ Մյուս կողմից` 4-րդ, և մեծ հաշվով, էքսպերիմենտալ նախագահի ընտրությունը զուտ անձնական չէ, այն ունենալու է իր ազդեցությունը պետության զարգացման` հնարավոր մյուս սցենարների վրա։

Արմեն Սարգսյանի հաջողության հիմնական նախապայմանը

Որքան հնարավոր է արագ և խորքային պատկերացնել Հայաստանի ներկա վիճակը։ Սա ամենևին հեշտ խնդիր չէ, բավական բարդ է ընկալել և ընդունել հայաստանյան իրականությունը։ Ի՞նչ մթնոլորտ է երկրում, ի՞նչ է նշանակում գրեթե 100 տոկոսով կառավարվող քաղաքական դաշտ կամ դրա բացակայություն, ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմներով է աշխատում մեդիա դաշտը, ի՞նչ աստիճանի է հասել քաղաքացու և պետության օտարացումը միմյանցից, ինչո՞ւ են մարդիկ ընտանիքներով, գյուղերով արտագաղթում, ինչո՞ւ է երիտասարդության 70 տոկոսը մտածում երկիրը լքելու մասին։ Ի՞նչ է կեղծ հայրենասիրությունը, և ո՞րն է խաղաղության գինը։

Արմեն Սարգսյանի դերակատարումը

Նոր սահմանադրությամբ նախագահ դառնալն իսկապես էքսպերիմենտ է։ Մենք չունենք նախադեպ և չգիտենք ,թե բացառապես ներկայացուցչական ֆունկցիաներ ունեցող նախագահը պետության կառավարման համակարգում ինչ դերակատարում կունենա։

Առաջին հայացքից՝ ոչ էական։ Մյուս կողմից՝ Հայաստանն իր ինստիտուցիոնալ զարգացման առումով ֆիզիկական անձանց պետություն է, որտեղ անձերն իրենց ճիշտ և գրագետ դիրքավորմամբ ավելի ազդեցիկ են, քան՝ օրենսդրական լիազորությունները։

Այս մթնոլորտում մեծ է և՛ տապալվելու, և՛ հաջողելու հավանականությունը։ Բանալին գտնվում է հետևյալի մեջ՝ իր համար հարցերի ի՞նչ օրակարգ կսահմանի նախագահը։ Ճիշտ օրակարգը հենց հաջողության բանալին է։

Գուցե արժե, որ Արմեն Սարգսյանը կենտրոնանա հետևյալ երեք կետերի վրա.

1. Բարքեր
2. Վերականգնել կարծիքի, տեսակետի ինստիտուտը երկրում
3. Ներկայացնել բարեփոխումների տեսլականններ

Ուշադրություն դարձրեք՝ այս կետերը չեն պահանջում սահմանադրական լիազորություններ։ Փոխարենը պահանջում են անձնական հատկանիշներ՝ հավելված պաշտոնի բարձր տիտղոսին։

Բարքեր

Երկար տարիների ընթացքում մի շարք պատճառներով Հայաստանում արմատավորվել են արևելյան- հետադիմական բարքեր։ Հայաստանն իր բարքերով ոչ միայն հեռու է եվրոպական տենդենցներից, այլև՝ զիջում է ԵԱՏՄ որոշ պետությունների։ Կենցաղային բնույթի վերնախավի պայմաններում հասարակությունը մոլորված է և չի ստանում առաջադիմական ուղենիշներ։ Հայաստանում վերնախավն ավելի առաջադեմ չէ, քան՝ հասարակության միջին շերտերը։ Սա ակնհայտ է կյանքի բոլոր ոլոտներում։

Սա ժամանակատար պրոցես է, գուցե սրա համար չհերիքի պաշտոնավարման 7 տարին, բայց սկիզբը մի օր պետք է դնել ու դա անել պարզ քայլերով։

Խրամատում զինվոր ունեցող երկրում խաղաղ կյանքը պետք է ունենա իր չգրված օրենքները՝ այսպես կոչված խաղաղ կյանքի դոկտրինը։ Այն պետք է լինի պարզապես զուսպ։

Խոշոր կապիտալի տեր և հայկական վերնախավի մշակույթից դուրս գտնված Արմեն Սարգսյանը կարող է պետական պաշտոնյաներին և մեծահարուստներին իր պահվածքով ուղերձ հղել, որ աղքատ երկրում ամենշաբաթյա թանկ հարսանիքներն ու քեֆերն ընդունելի չեն։

Երբ 18-20 տարեկանները կանգնած են խրամատում, ճիշտ չէ Երեւանում անել միլիոնավոր դոլարանոց հարսանիքներ։ Պետք է զուսպ լինել կյանքի բոլոր դրսևորումներում՝ կենցաղից մինչև աշխատանքային հարաբերությունների մշակույթ, որտեղ քծնանքը վաղուց հաղթում է մտքին։

Բարքերը նախագահի հրամանագրով կարգավորել հնարավոր չէ։ Սա հնարավոր է կարգավորել նախագահի անհատական վերաբերմունքով։


Վերականգնել տեսակետի ինստիտուտը

Հայաստանում հանրային և աշխատանքային գործունեության ամենացավալի կորուստներից մեկը տեսակետի ինստիտուտի կազմաքանդումն է։ Խոսքն ինքնուրույն, սեփական տեսակետի մասին է։ Այս վիճակը մեկ օրում կամ մեկ տարում չի ձևավորվել։

Սա դանդաղ, սողացող պրոցես է, որը հասել է կատարելության մեկ պարզ պատճառով՝ խրախուսվել է։ Սեփական տեսակետ չունենալն այսօր Հայաստանում ամենակոմֆորտ միջավայրն է, որի մեջ հաջողությամբ տեղավորվել են պետական համակարգը, քաղաքական, կուսակցական դեմքերը, իշխանական և ընդդիմադիր պատգամավորների ճնշող մեծամասնությունը, ստեղծագործական միությունները, ռեկտորները, մտավորականները և այլն՝ բոլոր նրանք, ովքեր այլ պետություններում կոչված են հասարակություն և հասարակական կարծիք ձևավորելու, նրանք, ովքեր այլ պետություններում և հասարակություններում առողջ բանավեճ, դիսկուրս և, հետևաբար, առողջ զարգացումներ են գեներացնում։ Ասվածը չի վերաբերում միայն համապետական թեմաներին։ Խնդիրն այնքան է խորացել, որ մարդիկ իրենց իսկ ոլորտներին վերաբերող թեմաներում այլևս չունեն կարծիք։ «Անտեսակետ Հայաստանի» մոդելը ոչ մի զարգացում, ոչ մի հեռանկար չի կարող ապահովել։

Արմեն Սարգսյանի՝ իրավական տեսակետից չնչին լիազորությունների հաղթահարման միակ տարբերակը պաշտոնի հեղինակությունը օգտագործելով՝ տարբեր հարցերի շուրջ, երկրում կատարվող իրադարձությունների և պրոցեսների մասին պարբերաբար հրապարակային տեսակետ ձևակերպելն է։ Հասարակության մեջ կա պահանջ՝ հեղինակավոր մարդու տեսակետի։

Ներկայացնել բարեփոխումների տեսլականներ

Ակադեմիական համակարգի, դպրոցական համակարգի, բուհական գիտության, ստեղծագործական միությունների, կինոյի, թատրոնի, լրատվական համակարգի և այլնի, ցանկացած այլ ոլորտի, և ցանկացած այլ հերթականությամբ. պետք է ներկայացնել բարեփոխումների սեփական տեսլականը բոլոր այն համակարգերի, որոնց խորքային բարեփոխումները հետաձգվել են տասնամյակներով։ Անգամ եթե դրանք հետաձգվել են երբեմն սոցիալական, բարոյաէթիկական պատճառներով, բայց ժամանակը հիմա հասունացել է։ Բարեփոխումների տեսլականներ, հայեցակարգեր ներկայացնելը սահմանադրությամբ նոր նախագահին արգելված չէ, և այստեղ չեն կարող լինել խանդի կամ մրցակցության մոտիվներ վարչապետի կամ կառավարության հետ։ Լրիվ հակառակը։ Նախագահի անունից, նախագահի համակարգից ներկայացված ոլորտային բարեփոխումների գաղափարները շատ օգտակար կարող են լինել ռեալ լիազորություններով օժտված գործադիր իշխանության և, իհարկե, հասարակության համար, որին պետք է օգնել՝ վերականգնել պետության զարգացման հարցում իր մասնակցությունը։

Ամփոփում

Հայաստանն այն վիճակում է, որ հարցերն այլևս ուղիղ պատասխան են ակնկալում։ Կգնա՞ այս ճանապարհով Ա. Սարգսյանը, թե՞ կնախընտրի պասիվ դիտորդի սահմանադրական իր դերը։ Դա կարճ ժամանակում պարզ կլինի։ Անձնական կապերը, լավ հարաբերությունները, կրթվածությունը, լավ CV-ն՝ կարևոր են, բայց դրանք բոլորը միջոցներ են`գործ անելու համար։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan