Նեթանյահուն խնդրել է ընդդիմության առաջնորդ Գանցին չհեռանալ կառավարությունից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խնդրել ընդդիմության ղեկավար Բենի Գանցին վերանայել իր որոշումը կառավարությունից հեռանալու մասին։
«Իսրայելը գոյութենական պատերազմ է վարում մի քանի ճակատներում։ Բենի, հիմա ջանքերը միավորելու իսկական ժամանակն է»,- գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցերում։
Նեթանյահուն իր հայտարարությունում խոստացել է շարունակել պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ՝ անկախ կենտրոնամետների առաջնորդի հեռանալուց։
«Իսրայելի քաղաքացիներ, մենք կշարունակենք մինչեւ հաղթանակ եւ պատերազմի բոլոր նպատակների իրականացում, առաջին հերթին մեր բոլոր պատանդների ազատում եւ ՀԱՄԱՍ-ի ոչնչացում»,- նշել է նա։
Ինչպես տեղեկացվել է, Իսրայելի ռազմական նախարար Գանցը կիրակի հայտարարել է կառավարությունից հեռանալու որոշման մասին վարչապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
«Նեթանյահուն մեզ Գազայի հատվածում դեպի հաղթանակ շարժվելու հնարավորություն չի տալիս։ Ուստի այսօր ծանր սրտով հեռանում եմ կառավարությունից»,- հայտնել է Գանցը։
Նա նաեւ Նեթանյահուին կոչ է արել նշել ընտրությունների ստույգ օրը, որոնք նախատեսված են 2024թ. աշնանը։
Մայիսին Գանցը կոչ էր արել մինչեւ հունիսի 8-ը հաստատել Գազայի հատվածում նպատակներին հասնելու գործողությունների պլանը եւ սպառնացել էր, որ հակառակ դեպքում կհեռանա կառավարությունից։
Ներկայիս կառավարությունը Նեթանյահուն ստեղծել է Իսրայելի վրա 2023թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Այդ կառավարությունում, Նեթանյահուի կողմնակիցներից բացի, մտել են որոշ ընդդիմադիրներ, որոնցից ամենահեղինակավորը Գանցն է։