Իրանը կրկին հայտնել է «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին
![](/timthumb.php?src=/disc/10-06-24/c0f1e7de87ed45e707cdb3017cc1c943.jpg&w=708)
Իրանական կողմը կրկին հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին, որը պահանջում են Բաքուն և Անկարան։
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Turk-ին տված հարցազրույցում նշել է, որ Թեհրանն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կօգնեն տարածաշրջանի զարգացմանը, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը, սակայն դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել սահմանները տարածաշրջանում ու ժողովրդագրական վիճակը: