Նախիջևանում ադրբեջանցի զինծառայող է անհետացել
![](/timthumb.php?src=/disc/10-06-24/85d7c09dd3fc2696d6270f4cf3f2b68a.jpg&w=708)
Ադրբեջանում բանակի զինծառայող է անհետացել: Ջեյհուն Հուսեյնովը հունիսի 9-ին չպարզված հանգամանքներում անհետացել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյուննուտ գյուղի ուղղությամբ։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ հավելելով, որ իրականացվում են որոնողափրկարական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանում կայծակի հարվածից ծառայության ժամանակ 2 սահմանապահ էր մահացել: