Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հեռուստաընկերությունն իր պարտավորությունը կատարելու համար Հայաստանի քաղաքացուց երկու հարյուրական դրամ է մուրում Օր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը Երեւանում Ո՞նց կարելի է տանջված ժողովրդին նման բան ասել, բա դա սրիկայություն չի՞. Լևոն Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանին Եթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. Խամենեի Սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը․ ՀՀ ԱԱԾ Իսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումից Մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ կբարձրացնենք Ռուսական տան հարցը. Պուտինի մամուլի քարտուղար Զախարովան՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերով մտահոգված ադրբեջանցի լրագրողին. մնացեք ձեր օրակարգում Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Մենք դեմ ենք Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի. Իրանի դեսպան Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո

 Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցելՀեռուստաընկերությունն իր պարտավորությունը կատարելու համար Հայաստանի քաղաքացուց երկու հարյուրական դրամ է մուրումԱվինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածուՓաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնումԱԺ նախագահի խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի ենՕր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը ԵրեւանումՄիասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն ՍիմոնյանինՈ՞նց կարելի է տանջված ժողովրդին նման բան ասել, բա դա սրիկայություն չի՞. Լևոն Քոչարյանը՝ Ալեն ՍիմոնյանինԽորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել․ Հայկ ԿոստանյանՀայաստանը 30 հազար արցախցի է լքել. Արցախի խորհրդարանի պատգամավորՆոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումըՎերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխանԵթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. ԽամենեիԲաքվի Ռուսական տան և USAID-ի համեմատությունը որևէ քննադատության չի դիմանում. ՊրիմակովՍահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը․ ՀՀ ԱԱԾՍպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ ՀայաստանումԻսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումիցՄենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ կբարձրացնենք Ռուսական տան հարցը. Պուտինի մամուլի քարտուղարԽոշոր հրդեհ Ստեփանավանում. Մոտ 30 մարդ տարհանվել էՀայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցելԳոհ եմ, որ ինձ ճանաչելով տուգանել են պարեկները․ էկոնոմիկայի փոխնախարարԴատախազությունը կստուգի է Wildberries-ը՝ մերկ խուզարկությունների վերաբերյալ բողոքներից հետոՍանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքովՊրիմակովը հաստատել է Բաքվից նոտա ստանալու փաստը՝ Ռուսական տունը գրանցելու պահանջովՎրաստանում կսահմանափակեն ԶԼՄ-ների ֆինանսավորումն օտարերկրյա աղբյուրներիցԶախարովան՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերով մտահոգված ադրբեջանցի լրագրողին. մնացեք ձեր օրակարգումԹրամփի զավթումները կշարունակվեն այնքան մինչև ինչ-որ մեկը չկանգնեցնի նրանԲուք, ձյուն, մառախուղ. Հայաստանում բազմաթիվ ճանապարհներ փակ ենThe New York Times, Politico և Associated Press լրատվամիջոցները կզրկվեն ֆինանսավորումիցԹուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետովՁյուն, բուք․ սպասվող եղանակի մասինՇունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքինՄենք դեմ ենք Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի. Իրանի դեսպանԱնդրանիկ Քոչարյանը փորձում է ապացուցել, որ «խառնակիչ» չէ. սիրաշահում է թիմակիցներինՓաշինյանի կառավարական տան ծախսերը պետական գաղտնիք ենԲաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկելԱշխարհը մերժում է ԱՀԿ-ին, իսկ Կառավարությունը սերտաճում էՏրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում էԻնչո՞ւ է Աննա Հակոբյանն ընտրել Ստանիսլավսկու թատրոնըԵրևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ ՕկամպոԿասկածելի տեսանյութերը չեն կարող խաթարել երկու երկրների ամուր հարաբերությունները. ՀՀ-ում Իրանի դեսպանՀամայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղելՔաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտելԼարվաճ իրավիճակ տրանսպորտում. վարորդը բորբոքվեցԻրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը. դեսպան ՍոբհանիԻնչպես ստեղծել բարդ գաղտնաբառ, որը իսկապես կպաշտպանի ձեզԳիտնականները պարզել են, թե տարվա մեջ և օրվա որ ժամին են մարդիկ իրենց ամենից երջանիկ զգումՍաուդյան Արաբիան կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համարՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված

Այսօրվանից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի երեք փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։

Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե՝

հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում.
հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է.
հայտագրումը կատարվում է պետական համակարգի այն աշխատողների երեխաների համար, որոնք աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված, տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր են տեղափոխվել:
Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը:

Հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010 թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:

Երկրորդ փուլով՝ հունիսի 25-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։

Երրորդ փուլով՝ հուլիսի 2-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այդ նպատակով ԿՏԱԿ-ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 7-ից սկսած՝ կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացն իրականացնելու ընթացքում տվյալների համապատասխանության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։