Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովը ցրելու մասին
![](/timthumb.php?src=/disc/10-06-24/ae7f96559352fb92b24eba6813456661.jpg&w=708)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ՝ հունիսի 9-ին, դիմել է ֆրանսիացիներին ու հայտարարել խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, ցրելու մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես այս երեկո ցրում եմ Ազգային ժողովը: Շուտով ես կստորագրեմ նոր խորհրդարանի ընտրություն անցկացնելու մասին հրամանագիր, որի առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ին, իսկ երկրորդը՝ հուլիսի 7-ին»,- հայտարարել է Մակրոնը:
Ավելի ուշ France-Presse գործակալությունը հայտնել է, որ պետության ղեկավարը Ելիսեյան պալատում հանդիպում է անցկացնում կառավարության հետ: