Մոսկվան ելնում է նրանից, որ Երևանը շարունակում է ֆինանսական պարտավորություններ ունենալ. ՌԴ ԱԳՆ
![](/timthumb.php?src=/disc/10-06-24/e79ff5c54b8a73c34c153c80a5a96c49.jpg&w=708)
Մոսկվան ելնում է նրանից, որ Երևանը շարունակում է ֆինանսական պարտավորություններ ունենալ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ԱԳՆ-ն նշել է, որ «ամեն դեպքում մենք ելնում ենք նրանից, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն Կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի»։
«Ի դեպ, սա միջազգային կազմակերպությունների համաշխարհային պրակտիկա է, որտեղ «ֆինանսական կարգապահությունը» պահպանվում է՝ անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը «կասեցնելու» կամ նույնիսկ դադարեցնելու ցանկությունից»,- եզրակացրել են գերատեսչությունում։