Հունիսի 1-ից փոխվում է D տեսակի վիզայի դիմում-հայտի համար նախատեսված գումարի չափը. Լեհաստանում ՀՀ դեսպանություն
![](/timthumb.php?src=/disc/30-05-24/26d90e21de0953c082b40df05f4d41b5.jpg&w=708)
Լեհաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ 2024 թ․ հունիսի 1-ից փոխվում է D տեսակի ազգային մուտքի արտոնագրի դիմում-հայտի ընդունման և ուսումնասիրման, ինչպես նաև նշված արտոնագրային դիմում-հայտի վերանայման համար նախատեսված գումարի չափը։ Հունիսի 1-ից վճարը կազմելու է 135 եվրո։ Անփոփոխ է մնում Շենգենյան C տեսակի մուտքի արտոնագրի դիմումի ընդունման և ուսումնասիրման համար նախատեսված գումարի չափը։